ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը դիվանագիտական գործիքակազմը սպառել է և ռազմական սադրանքների է դիմում. Փորձագետը չի բացառում, որ կիտենսիվանան ադրբեջանական գործողությունները 10/18/2022 16:10 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը, տեղեկատվական դաշտում և սահմանային փոքր միջադեպերով, հող է նախապատրաստում լայնածաված ռազմական գործողությունների համար, բայց դրա համար նախ պետք է ունենա մի շարք ուժային կենտրոնների լռության կոնսենսուսը: Եթե հաշվի առնենք, որ Հայաստան են ժամանել ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող խմբերը, ՌԴ-ն նույնպես պատրաստ է, որ ՀԱՊԿ դիտորդական խմբեր գան՝ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայվելու համար, ապա Ադրբեջանի համար խնդրահարույց է դառնում լայնածաված ռազմական գործողությունները: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում է արել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նկատենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը գրեթե ամեն օր կրակոցներ է արձակում հայկական դիրքերի արևելյան ուղղությամբ : Այսօր էլ ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն նախ միմյանց վրա են կրակում՝ ստեղծելու տպավորություն, որ հայկական կողմն է կրակում, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկ Նահապետյանի արձանագրմամբ՝ Ադրբեջանը, դիվանագիտական գործիքակազմը սպառել է և ռազմական սադրանքների է դիմում, որպեսզի հայկական կողմը զիջումների գնա:
Նրա խոսքով՝Ադրբեջանը դիմում է տարածված մեթոդի՝ թվացյալ իրավիճակ է ստեղծում, իբր հայկական կողմն է իրենց ուղղությամբ կրակել, իսկ իրենք ընդամենը պատասխանել են,
«Սա նորություն չէ, ոչ էլ Ադրբեջանի հրամկազմի հայտնագործությունն է:Մեր զինված ուժերը պետք է բավականին զգոն լինեն: Ենթադրում եմ, որ հայկական կողմը, նման սադրանքներից զերծ մնալու համար, հրահանգ ունի չպատասխանել ադրբեջանական կողմի սադրանքներին, եթե դա ուղղված չէ մարտական դիրքերի գրավման ադրբեջանական կողմի ցանկությանը։
Երբ հայկական կողմը չի կրակում, ստիպված իրենք իրենց ուղղությամբ են կրակում, որ հիմնավորեն, իբր հայկական կողմն է կրակել»,-ասաց ռազմական փորձագետը:
Հայկ Նահապետյանը նշում է, որ Ադրբեջանը դիմում է տարածված մեթոդի՝ռազմական գործողություններից առաջ քարոզչական դաշտ է նախապատրաստում և, որպես ագրեսոր կողմ, ինքն իրեն ներկայացնում է որպես զոհ.
«Ես չեմ բացառում, որ որոշ ժամանակ հետո իտենսիվանան ադրբեջանական գործողությունները: Եթե համարենք նաև, որ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանը որոշ ճիշտ շեշտադրումներով հակադարձեց Ալիևին, մասնավորապես, որ ԼՂ-ի հարցով և միջանցքի մասով՝ շեշտելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա միջանցքի մասին խոսք: Փաշինյանի այդ օրվա դիրքորոշումները բավականին հայանպաստ էին, նա նաև բացահայտեց Ալիևի մանիպուլացիաները, հնարավոր է, այս ամենից հետո Ալիևը որոշել է, որ ինքը հայերի հետ խոսելու մեկ շահեկան գործիք ունի՝ ռազմական գործողությունները »,-ասաց Նահապետյանը:
Փորձագետը նկատում է՝ Ադրբեջանը հայկական կողմին այլևս փորձում է հակադրել ոչ թե իր դիվանագիտական զինանոցը, որտեղ առանձնապես ոչինչ չունի, այլ՝ ռազմական.
«Եթե խոսում է միջանցքի մասին, ապա ՌԴ փոխվարչապետն ասել է՝ արտատարածքային միջանցք չի կարող լինել, Արցախի հետ կապված էլ, երբ ասում է այլևս թեման փակված է, ՌԴ-ն ասում է՝ Ղարաբաղի հարց կա, ուստի Ադրբեջանի հիմա իր միակ «խաղաթուղթն» է ուզում օգտագործել՝ զինված ընդհարումները»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու մասին հայտարարությանը; Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորապես, հայտարերլ է, թե «Հայաստանը պետք է հրաժարվի «կեղծ պատրվակներ օգտագործելու քաղաքականությունից և դադարի խուսափել Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած պարտավորություններից »:
Հայկ Նահապետյանը շեշտում է՝Հայաստանը Զանգեզուրի միջանցքի մասով որևէ պարտավորություն չունի, եռակողմ գրավոր 3 փաստաթուղթ կա, որոնցից էրև մեկում Զանգեզուրի միջանցք գոյություն չունի
«Ադրբեջանի ԱԳՆ հայտարությունը կեղծիք է: Թուրքիայի ԱԳ նախարարը ևս միջանցքի վերաբերյալ հայտարարություն էր արել, թե հայկական կողմը պարտավոր է դա անել, բայց հայկական կողմը միջանցք տալու պարտավորություն չունի, Ադրբջանը և Թուրքիան հենք են ստեղծում նոր սադրանքների համար »:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից