Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

ՌԴ, Իրան, Չինաստան՝ տարածաշրջանային հզոր պետություններին վանելով՝ ինչի՞ն է ձգտում Փաշինյանը 10/18/2022   21:14  |  Վերլուծություններ

Ո՞րն է եղել այն հայանպաստ և Հայաստանի շահերից բխող գոնե մեկ քայլը, որ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձն այդ աթոռը գրավելու օրվանից մինչ օրս արել է։

Երկար պրպտելուց, մինչև 2018 թվական հետ գնալուգալուց հետո անգամ դժվար թե գտնեք նման կոնկրետ քայլ, ծրագիր, գործ կամ նախաձեռնություն։ Փոխարենը՝ ազարբայջան սարքովի պետությանն ի նպաստ քայլեր և գործողություններ՝ որքան ուզեք։ Նմանապես՝ Թուրքիայի շահը սպասարկող․․․

Պատահական չէ, որ թուրքադրբեջանական տանդեմը ներկա իշխանության առաջին դեմքին իր մարդն է համարում, ավելին, խոստովանում է, որ փաշինյանական գունավոր հեղափոխության ֆինանսավորողներից է եղել։ Իսկ փաշինյանը սեփական իշխանությունը պահելու համար ինչի ասես պատրաստ է դիմել, այդ թվում՝ պարբերաբար հանդես գալ որպես ալիևի դեսպանը Հայաստանում՝ տիրաժավորելով այն բարբաջանքները, որոնցով երկու տասնամյակ սեփական ժողովրդին կերակրում էր կիրթ հարևանը։ Այն ոխերիմ հարևանը, որը ԼՂՀ 85 տոկոսը ահաբեկչական ուժերի օգնությամբ գրավելուց հետո արդեն երկու տարի է ՀՀ սահմանը խախտելով, տնավորվել է Հայաստանի տարածքում և առաջ է գալիս ամեն օր։ ՈՒ սրա ամեն առաջխաղացում փաշինյանական վարչախումբը արդարացնում է։

Բայց ոչ միայն թուրքադրբեջանական եղբայրությանն են կամավոր անձնատուր եղել ներկաները, այլ՝ ընդհանրական վերցրած՝ Արևմուտքին՝ արդեն տևական ժամանակ հանդես գալով որպես հակառուսականության անմիջական և միջնորդավորված տարածողներ՝ որպես թե՝ Արևմուտքը պայմաններ է դնում ՀՀ իշխանությունների առջև՝ Ռուսաստանից «կտրվելու» համատեքստում։ Իսկ ի՞նչ ասել է ՀՀ-ի համար՝ ձերբազատվել Ռուսաստանից։

ՀԱՊԿ-ը լքելու պրիմիտիվ պահանջի և 102-րդ ռազմաբազային դուրս հրավիրելու՝ արևմտամետ- «ազգայնական» և արևմտամետ-կոսմոպոլիտ խմբավորումների երազանքը չնչին իսկ առնչություն չունի իրականության հետ։ Իսկ իրականությունը ոչ միայն գազ ու լույս է, ոչ միայն երկաթուղի, այլև հայ-ռուսական առևտրատնտեսական ամենասերտ և մասշտաբային կապեր, ներդրումներ, աշխատանքային միգրացիա և հայկական ամենամեծ սփյուռք։

Ընդ որում, հայ հասարակությանը գլոբալ առումով ապակողմնորոշելուց զատ խոշոր հարց է մնում՝ այդ ու՞մ գիրկն են շտապում նետվել գլոբալիստ-ազգայնականներն ու կոսմոպոլիտները։ Այն Արևմուտքի՞, որն, ըստ էության, ՌԴ-ին ուղղված անգլոամերիկյան պատժամիջոցների՝ բնավ ոչ իր շահերից բխող թակարդն է ընկել և դուրս գալ չի կարողանում։ Լեհաստանն արդեն աղբ է վառում, մյուսներն էլ արդեն՝ուկրաինացիներին ուղղված ոչ բարի տոնով՝ զբաղված են ձմեռվա համար փայտ կուտակելով և խնայողությունների բյուջեի անցնելով։

Եվրոպայի վիճակի տիպիկ գնահատականը 2022-ի սկզբին իր հարցազրույցներից մեկում տվել է տաղանդավոր փիլիսոփա՝ Կարեն Սվասյանը, ասելով, որ Եվրոպան ինքն իրեն այլևս չի տիրապետում։ Ավելին, Սվասյանը Եվրոպան համեմատել է մեռած մարդու հետ, որը չգիտի, որ մեռած է և քանի որ չգիտի՝ ինքնաբերաբար շարունակում է ապրել, կարծես՝ ոչինչ չի եղել։

Հիմա՝ այս գերված Եվրոպայից ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ Հայաստանը։

Եվ ընդհանրապես, ե՞րբ է գալու և լինելու այն ժամանակը, երբ Հայաստանը նախ՝ իր ուժերի վրա հենվի, ոչ թե՝ անկամ և անուժ կերպարի տակ մտած՝ այս ու այն կողմ նայի խնդրողի հայացքով, թե՝ եկեք մեզ փրկեք։ Դեռ մի բան էլ՝ մուննաթ գա, թե՝ «դիմում ենք, բայց՝ մեր ռազմավարական դաշնակիցը ինքնամոռաց կերպով չի նետվում փրկելու։ Հարց է ծագում, իսկ դու, դո՛ւ ի՞նչ ես անում ՀՀ՝ ոչ բարով իշխանություն, դու դաշնակցային պարտավորություննե՞րդ ես կատարում, երբ սովորությանդ համաձայն ի սկզբանե տակից խաղեր ես տալիս․․․ Քաղաքականության կարևոր պայմաններից մեկը կանխատեսելիությունն է։ Մյուսը՝ վստահելի գործընկեր լինելը։ Երկուսից էլ զուրկ է ՀՀ ներկա իշխանությունը։
ՌԴ, Իրան, Չինաստան՝ տարածաշրջանային հզոր պետություններին վանելով՝ ինչի՞ ես ձգտում։

Թուրքադրբեջանական տանդեմը՝ Հայաստան մտցնելու՞ն։ Այդ նպատակո՞վ ես 150000 դոլարանոց ներդրում անող ցանկացածի ՀՀ քաղաքացիություն խոստանում։ Մուրացկանի այս հոգեբանությամբ՝ մինչև ու՞ր, մինչև ե՞րբ։ Արաբական Միացյալ Էմիրությունը՝ հսկայական ներդրում անողներին անգամ քաղաքացիություն հազվադեպ է շնորհում։ Արի՛, ներդրումներ արա, հարստացիր, հարստացրու՛ երկիրս, բայց՝ ամեն ներդրումի հետևում իմ քաղաքացին պիտի լինի որպես շահույթ ստացող և երաշխավոր։

ՀՀ՝ տասնամյակների քաղաքական ձեռքբերումները և կապերը քանդած, արդյունաբերական Հայաստանը մինչև վերջ ավերած և սպասարկու, ենթակա պետության ճանապարհը բռնած հհշիզմը մուտացիայի ենթարկված՝ վերադարձել է։

Սա պիտի գիտակցվի և անհրաժեշտ քայլերն արվի։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:08 18/10/2022  |  ԼՐԱՀՈՍՆորվեգիան աջակցում է ՀՀ սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը. Փաշինյանն ընդունել է Նորվեգիայի ԱԳ նախարարին
18:57 18/10/2022  |  ԼՐԱՀՈՍՈրևէ մեկը կարո՞ղ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գտնել «միջանցքի» մասին հիշատակում, իհարկե, ո՛չ.Փաշինյան
18:31 18/10/2022  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են Ներքին գործերի նախարարության կազմավորմանը վերաբերող հարցեր
14:34 18/10/2022  |  ԼՐԱՀՈՍՄայր Աթոռն ու Կիլիկիո կաթողիկոսությունը չեն մասնակցի Համաշխարհային հայկական գագաթնաժողովին. Aravot.am
13:45 18/10/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը բարձր է գնահատել Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հարցում ԱՄՆ ջանքերը
12:32 18/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱնհապաղ դադարեցնել «խաղաղության դարաշրջանի» օրակարգի շրջանակներում հանդես գալ Հայ ժողովրդի անունից․ հայտարարություն
10:42 18/10/2022  |  ՄամուլԱրցախը մնաց միայնակ. Փաշինյանը խաբել է. մաս 114. «Ժողովուրդ»
21:37 17/10/2022  |  ՔաղաքականՓաշինյանի ձախողված քաղաքականությունը նպաստում է, որ Ադրբեջանը, այսպես կոչված, միջանցքի հարցը նոր պատերազմով լուծի․ Գառնիկ Դավթյան
18:32 17/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը Հայաստանի դեմ ռազմական նոր ագրեսիայի համար պատրվակ է ստեղծում.Նիկոլ Փաշինյան
11:23 17/10/2022  |  ՄեկնաբանությունՀայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին.Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]