ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ-ը չի կարող զենք վաճառել իր բարեկամ Ադրբեջանի եւ իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի դեմ․ Սուրեն Սարգսյան 10/18/2022 18:27 | ԼՐԱՀՈՍ
Արեւմուտքը եւ, մասնավորապես, ԱՄՆ-ն Ադրբեջանին զսպելու համապատասխան գործիքակազմ, բնականաբար ունի, բայց հասկանալու համար թե այն որքանով է հնարավոր գործնականում կիրառել, պետք է հասկանանք, թե, ընդհանրապես, ԱՄՆ-ն ում դեմ է Հայաստանի Հանրապետությանը զինելու կամ զենք վաճառելու։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին գործնական օգնություն տրամադրելու հնարավորության մասին հարցին։
«Բնական է, որ այս հարցն ամենակարեւորն է, որովհետեւ ԱՄՆ-ը չի կարող զենք-զինամթերք վաճառել իր բարեկամ Ադրբեջանի դեմ, որովհետեւ ադրբեջանը եւս ԱՄՆ-ի համար բարեկամ պետություն է, ինչպես Հայաստանը, եւ չի կարող զենք վաճառել իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի դեմ, որը Միացյալ Նահանգների դաշնակիցն է ՆԱՏՕ-ի գծով նաեւ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ Այնպես որ, զենքի վաճառքի հարցից խոսելիս պետք է հասկանանք ոչ թե ում են վաճառում, այլ ում դեմ են վաճառում, որովհետեւ բոլոր հարցերի պատասխաններն այստեղ են»,- նշում է Սուրեն Սարգսյանը։
Հայ հասարակության շրջանում ԱՄՆ-ից նմանատիպ աջակցության բացակայութան պատճառ է ընկալվում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը, արդյո՞ք իրականում միայն դա է խնդիրը, մասնագետն ասաց․«Այստեղ չի կարելի միայն ՀԱՊԿ-ի անդամակցության խնդիրը դիտարկել, որովհետեւ, լինելով ՀԱՊԿ անդամ, Հայաստանը նաեւ այլ պետություններից է զենք-զինամթերք կարողացել հայթայթել, չմոռանանք, որ նույն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ռուսաստանից զենք զինամթերք է ձեռք բերում, այնպես որ, քաղաքական կամքի դեպքում այդ հարցը կարելի էր շրջանցել»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ ամերիկյան հնարավոր պատժամիջոցներին, Սուրեն Սարգսյանը նախ նկատեց, որ այդ հարցը գտնվում է բացառապես հայ համայնքի ուշադրության կենտրոնում, այսինքն, բացառապես հայ համայնքն է փորձում այնպես անել, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն, այդ թվում ՝ 907-րդ բանաձեւը, որն իր էությամբ հենց պատժամիջոց է Ադրբեջանի դեմ՝ սահմանված դեռ 90-ականների սկզբին, սակայն, դրա համար անհրաժեշտ է թե ԱՄՆ-ի քաղաքական կամքը, թե ՀՀ իշխանությունների աշխատանքը հայ համայնքի հետ։ Հակառակ պարագայում, Սարգսյանի խոսքով, եթե ՀՀ իշխանությունն ու ՀՀ ներկայացուցիչները ԱՄՆ-ում չեն ասում, որ իրենց անհրաժեշտ է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել, ապա ինչու պետք է ԱՄՆ-ը գնա այդ ճանապարհով, եթե ԱՄՆ-ի շահերը, մեծ հաշվով, 907-րդ բանաձեւի գործողության ժամանակ չէին բխում Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու տրամաբանությունից։
Միջազգայնագետն ասում է՝ դրան հասնելու համար շատ մեծ աշխատանք է հարկավոր տանել։
Խոսելով ՀՀ գործող իշխանության քաղաքականության մասին, մասնավորապես երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը փոխելու համատեքստում, Սուրեն Սարգսյանը նշեց․«Լուրջ քննարկումների առարկա է հարցը, թե որքանով է հեռանկարային, որ Հայաստանը կարող է մեկ օր դառնալ արեւմտամետ երկիր, որովհետեւ, նախ, Արեւմուտքը պետք է հասկանա, թե մենք ինչ ենք ուզում Արեւմուտքից, մենք՝ ինքներս պետք է հասկանանք, թե մենք ինչ ենք ուզում եւ մեզ ինչ կարող է տալ Արեւմուտքը։ Զուտ կողմնորոշման տեսանկյունից, շատ կարեւոր հարցեր կան, որոնք պատասխանները պետք է տրվեն»։
Սուրեն Սարգսյանը քիչ հավանական եւ բարդ սցենար է համարում այն, որ Հայաստանն ամբողջությամբ կողմնորոշումը կփոխի դեպի Արեւմուտք։ «Պետք է հասկանալ, թե այդ կողմնորոշումը փոխելուց հետո մենք ինչ ունենք կորցնելու եւ շահելու՝ թե՛ տնտեսական, թե ՛ քաղաքական , եւ իհարկե, անվտանգային առումով, ուստի, ցանկացած նման լուրջ փոփոխություն ենթադրում է լրջագույն հաշվարկներ, ընդ որում, ես վստահ չեմ, որ մեր իշխանություններն ունեն իրականացրած նման հաշվարկներ »,- նշում է Սուրեն Սարգսյանը՝ հավելելով, որ շատ դժվար է իրականում ասել, թե արդյո՞ք հիմա այդ աշխարհաքաղաքական շրջադարձի գործընթացն է տեղի ունենում։
Մասնագետը շեշտում է՝ հասարակությունը չունի տեղեկություններ, թե ՀՀ իշխանությունները որ պետության կամ միջազգային որ կառույցների հետ ինչ են բանակցում, ուստի դժվար է ասել, թե ինչ ռեալ գործողություն են ՀՀ իշխանություններն իրականացնում։
«Նորից եմ ասում՝ վեկտորի փոփոխությունը չափազանց բարդ բան է, մանավանդ, այն պարագայում, երբ մի վեկտորից փորձում ես կտրվել եւ գնալ դեպի մյուս վեկտոր եւ վստահ չես, որ մյուս վեկտորը կարող է քեզ տալ այն երաշխիքները, որոնք անհրաժեշտ են։ Վեկտորի փոփոխության փորձ մեր աչքի առջեւ են եղել՝ թե նախկին ԱՊՀ երկրներում, թե այլ պետություններում, այնպես, որ դա իրականում, չափազանց բարդ գործընթաց է եւ շատ արագ նման հարցերը չեն կարող կարգավորվել »,- եզրափակում է Սուրեն Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ