ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անհապաղ դադարեցնել «խաղաղության դարաշրջանի» օրակարգի շրջանակներում հանդես գալ Հայ ժողովրդի անունից․ հայտարարություն 10/18/2022 12:32 | ԼՐԱՀՈՍ
Նոգինսկ քաղաքում բնակվող հայերը հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
2022թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «իր որդեգրած «խաղաղության դարաշրջանի» օրակարգը առաջ է տանելու ցանկացած պարագայում՝ հենվելով խորհրդարանական մեծամասնության և հայ ժողովրդի աջակցության վրա»: Եվ արդեն հաջորդ օրն իսկ Պրագայում սկսեց կյանքի կոչել այն՝ մինչև տարեվերջ պայմանագրային տեսք տալու մտադրությամբ:
Գործող վարչախմբի կողմից անցյալ տարի շրջանառության մեջ դրված «խաղաղության դարաշրջան» վերտառությամբ գաղափարը, ինչպես կյանքը ցույց տվեց՝ ոչ այլ ինչ էր, քան պատերազմներից հոգնած և «խաղաղություն» երազող հանրությանն այդ բառի մոգական ազդեցությամբ մանիպուլացնելու և նրա ընտրաքվեներին տիրանալու միջոցով սեփական իշխանությունը երկարաձգելու պարզագույն հնարք՝որը իրական և արժանապատիվ խաղաղության հետ ընդհանրապես որևէ կապ չուներ և չունի:
44-օրյա պատերազմում կրած պարտության ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և պետության մեջքն ուղղելու փոխարեն, վարչախումբը՝ գլխավորությամբ գործող վարչապետի, «խաղաղության դարաշրջան»-ի շրջանակներում անթաքույց կերպով լծվել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող նախապայմանների բավարարմանը, այն է՝ հայությունը անվերջ պահել պառակտված և նվաստացած վիճակում և քայլ առ քայլ կազմաքանդել հայկական պետությունը՝ վերջնարդյունքում կործանելով այն:
Հիմա, ընտրություններից և «խաղաղության դարաշրջանի» հռչակումից մեկ տարի անց, երբ ռազմական գործողությունները Արցախից տեղափոխվել են Հայաստանի տարածք և առանց չափազանցության Հայաստանը կանգնած է գոյաբանանական խնդրի առջև, վարչապետի կողմից այդ նվաստացուցիչ «խաղաղության դարաշրջանի» օրակարգը համառորեն առաջ մղելը նմանվում է բացահայտ մարտահրավերի՝ ուղղված հայաստանցիներին և աշխարհասփյուռ հայությանը:
Մենք, ներքոստորագրող ծնունդով հայաստանցի հայերս, ովքեր հանգամանքների բերումով ժամանակավորապես բնակվում ենք ՌԴ-ում, բայց ունենք Հայաստանում բնակվող ընտանիքի անդամներ և հարազատներ, մտահոգ նրանց և համայն հայության օրրան Հայաստանի ճակատագրով, հանդիսանալով այն Հայ ժողովրդի մի մասնիկը, որի «աջակցության» վրա հենվելու մասին հայտարարվեց հոկտեմբերի 5-ին, ՀՀ կառավարությունից և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից
ՊԱՀԱՆՋՈւՄ ԵՆՔ
1. Անհապաղ դադարեցնել «խաղաղության դարաշրջանի» օրակարգի շրջանակներում հանդես գալ Հայ ժողովրդի անունից ՝մասնավորապես մեր և մեր ընտանիքների անդամների անունից: Մենք Հայրենիքը աճուրդի հանելու կամ մաս-մաս նվիրաբերելու լիազորություն չենք տվել ոչ-ոքի՝ այդ թվում և ձեզ :
2. Անհապաղ և ամբողջությամբ դադարեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները բավարարելուն ուղղված ստորացուցիչ «խաղաղության դարաշրջանի» օրակարգի սպասարկումն ու դրան պայմանագրային տեսք տալը՝ գալիք սերունդների առջև չփակելու մեջքը շտկելու և արժանապատիվ գոյության հնարավորությունների դռները:Բոլոր կարողություններն ուղղել համազգային ներուժի համախմբմանն ու դրա միջոցով Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող ընթացիկ վտանգները չեզոքացնելուն:
3. Ձերծ մնալ մեր երկիրը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ավանտյուրաների մեջ ներքաշելու գայթակղությունից՝ ուղղված Հայաստանը ռուսական գեոքաղաքական ազդեցության տիրույթից դուրս բերելուն, ինչն իրապես հղի է կործանարար հետևանքներով: Անհապաղ դադարեցնել Հայաստանում հակառուսական արհեստածին տրամադրությունների գեներացման խրախուսումն ու տարածումը՝ չվնասելու հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու ՌԴ-ում բնակվող երեք միլիոն հայության անվտանգությունը :
4. Վերոնշյալ կետերի կատարման անհնարիության պարագայում անհապաղ հրաժարվել իշխանությունից՝ առանց ցնցումների պետության ղեկավարումը հանձնելով հայաստանցիների և աշխարհասփյուռ հայության շահերից բխող գործառույթներ իրականացնելու ունակ ուժերի:
Կոչ ենք անում կարճ ժամկետում նմանօրինակ հայտարարություն-պահանջագրերով հանդես գալ Հայաստանի բոլոր բնակավայրերի ազգաբնակչությանը,Ռուսաստանի Դաշնության տարբեր բնակավայրերում բնակվող մեր հայրենակիցներին և այլ երկրների հայությանը՝ցույց տալու վարչախմբին,որ չունի լիազորություն հանդես գալու հայ ժողովրդի անունից:
Գործող վարչախմբի կողմից հայության պահանջին ականջալուր չլինելու դեպքում, հիմք վերցնելով ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածը, ինքնակազմակերպվել և բոլոր ռեսուրսներն ուղղել սեղմ ժամկետում իշխանությունից հեռացնելու վարչախմբին և կանխելու Հայաստանի անվերապահ կործանումը:
Օղակը սեղմված է խեղդամահ անելու աստիճան՝ Հայաստանի և Արցախի, հայոց լեզվի և քրիստոնեական առաքելական հավատքի գոյությունն ու շարունակականությունը ծայրաստիճան վտանգված է և այլևս դիտորդի դերում մնալը հավասարազոր է ինքնաոչնչացման։
Եկել է յուրաքանչյուր հայի հստակ և վճռական դիրքորոշման պահը…
Հայտարարությունը ստորագրել են 18 տարին լրացած 329 մարդ՝ նախապես ծանոթանալով հայտարարության բովանդակությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից