ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինձ խոշտանգումների են ենթարկում, ամենապիղծ պիտակավորումներով նվաստացնում. Աննա Հակոբյան 10/18/2022 11:51 | Մեկնաբանություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն, այս անգամ էլ անդրադարձել է 44-օրյա պատերազմի ժամանակ իր՝ բունկերում լինելու մասին խոսակցություններին։
Նա ֆեսբուքում գրել է .
«Պատերազմի ժամանակ վարչապետի կինը ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետերում (բունկերներում), խրամատներում, զորամասերում, պոլիգոններում, գեներալների, սերժանտների, շարքայինների, ՄՈԲ-ի հետ նույն վայրերում։
Երկու տարի է` Հայաստանում եւ Հայաստանից դուրս տարբեր մարդիկ իրենց ինտելեկտի, արժեքային համակարգի եւ բարոյական ընկալումների սահմաններում այս հարցերի շուրջ ինձ խոշտանգումների են ենթարկում, ամենապիղծ պիտակավորումներով նվաստացնում:
Անկեղծ չգիտեմ, ո՞րն է նախընտրելի՝ մեռնելուց հետո կենդանիները անշունչ մարմինդ հոշոտեն-պղծե՞ն, թե՞ հայրենակիցներդ ողջ-ողջ հոգիդ հոշոտեն, անունդ պղծեն։
Արդյո՞ք պատերազմի շրջանում վարչապետի կնոջ գտնվելու վայրի, նիստուկացի, հագուկապի եւ գործողությունների պրոտոկոլ գոյություն ունի։ Գուցե գոյություն ունի, եւ գուցե ըստ այդ պրոտոկոլի վարչապետի կինը պետք է սահմանափակվեր բացառապես թիկունքային աշխատանքներով։ Տրամաբանական է։ Պարզապես, թիկունքում այդ ժամանակ տեղ չկար, մեծ խցանում էր առաջացել. 10 միլիոն մարդ թիկունքից աջակցում էր կրակի տակ ընկած 100-200 հազարին։
Դեռ կարելի է հասկանալ մեր գյուղերում ապրող տատիկների տարակուսանքը՝ այ բալա, ճիշտ են ասում, բա կինարմատը զինվորակնների հետ նույն սենյակում կլինի՞: Բայց ես չեմ կարող հասկանալ այն լայն համահայկական կրավորական դիրքորոշումը, որ երկու տարի է հարմար վիջավայր է ընձեռում իմ դեմ այդ պիղծ արշավն անարգել տանելու համար:
Իսկ ո՞ւր մնացին «հայ ընտանիքը սուրբ է, հայ կինը/մայրը՝ սրբություն» հավատամքները։ Սրանք ո՞ւմ եւ ո՞ր օրերի համար են հռչակված: Հա, կներեք, հիշեցի, սուրբ են որդեկորույս հայ կանայք, որ հերոսներ են ծնել եւ տվել հայրենիքին: Եվ մեր կյանքում միշտ պետք է նման կանայք ունենանք, հենց այդպես՝ սեւազգեստ կենդանի հուշարձաններ, որպեսզի «հայ կինը սրբություն է» ասելով, իմանանք, թե ո՛ւմ նկատի ունենք: Սրբություն են նաեւ մեր մայրերը, եթե բոլորել են արդեն 70 տարին. ամբողջ կյանքում հալածվելուց հետո, մեռնելուց առաջ մի քանի տարի նրանք գուցե այդքան բախտ ունենան արժանանալու այս բարձր տիտղոսին:
Մնացած բոլոր կանայք՝ հարեւանի կինը, բարեկամի կինը, ընկերոջ կինը, մահացած ընկերոջ կինը, պաշտոնյայի կինը, պաշտոնյա կինը, անմարդ կինը, մարդով կինը, կայացած կինը, չկայացած կինը, գեղեցիկ կինը, տգեղ կինը, հաճելի կինը, տհաճ կինը, հարուստ կինը, աղքատ կինը, կրթված կինը, անկիրթ կինը, խոպանչու կինը, չխոպանչու կինը, հղի կինը, չբեր կինը նրանք բոլորը, անխտի՛ր բոլորը ըստ անհրաժեշտության կամ արդեն հաստատված կամ պոտենցիալ անբարոյականներ են։
Կարեւորը՝ միշտ կան հերոսածին հայ մայրերը, որոնք բարձր են պահում հայ կնոջ սուրբ կերպարը՝ կին, որ դարեր շարունակ հերոսներ է ծնել, եւ դարեր շարունակ հայրենիք կորցրել:
Բայց եթե այս մայրերն էլ, հանկարծ, դուրս գան իրենց վերապահված «նիստուկացի» պրոտոկոլից, հանդգնեն դիրքորոշում արտահայտել, հանրային-հասարակական գործունեությամբ զբաղվել, կամ պարզապես ապրել, այլ ոչ կենդանի հուշարձաններ լինել, ապա նրանք նույնպես զերծ չեն մնա ամենապիղծ վիրավորանքներից: Ընդ որում, իրե՛նք անգամ չեն խնայի իրար։
Այս ամենը չի վերաբերվում սակայն Հայաստանից արտագաղթած, սփյուռքում ապրող հայ կանանց, որոնք այլ մշակույթով են ապրում։
Նրանք իրենց բաժին սրբությունն անում են, եթե տներում երեխաների հետ հայերեն են խոսում եւ երեխաներին հայերեն գրել կարդալ սովորեցնում՝ այդպիսով հերոսաբար նպաստելով հայապահպանության սուրբ գործին: Չէ՞ որ, երբ հայրենիքը պատերազմի մեջ լինի եւ իր զավակների կարիքն ունենա, այդ երեխաները իրենց ֆեյսբուքյան գրառումները ոչ թե լատիներեն տառերով կշարադրեն, այլ մեսրոպատառ հայերենով։
Հ. Գ. Այսօր էլ Հայաստանում և հայկական աշխարհում կան մարդիկ, որ անցած ամբողջ աղետից հետո դեռ կարողանում են հրապարակային խոսք հնչեցնել ընդդեմ խաղաղության, հօգուտ պատերազմի: Դե իհարկե, եթե չլինի պատերազմ, չեն լինի նաև սևազգեստ մայրեր, ասել է թե՝ կմնան միայն հաստատված կամ պոտենցիալ անբարոյականները: Եվ մենք կզրկվենք մեր ներշնչանքի աղբյուր, մեր մեղքերի թողություն, մեր բոլոր հոգևոր թշվառությունների ու թուլությունների ապաստարան հայ կնոջ սուրբ կերպարից:
Եւ այնուամենայնիվ պատերազմ ընտրելը, որն այսօր էլ արտահայտվում է՝ «թուրքի հետ հաշտվողը դավաճան է» թեզով, նույնպես դիրքորոշում է, որը ցանկացած մարդ ազատ է արտահայտել։ Պարզապես եթե այդ մարդը նման դիրքորոշում հայտնելուց հետո 24 ժամվա ընթացքում չի թակում ՊՆ-ի դուռն ու զինվորագրվում բանակին, ապա, ինչպես ասեմ, ամենաքի՛չը անբարոյական է։
Իսկ պատերազմի ժամանակ մարտակոչը «չլսելու տվողը» նույնիսկ անբարոյական չէ։
Լուսանկարում՝
Չգիտեմ՝ ինչ ազգություն ունի լուսանկարի կինը, բայց իհարկե բոլորս վստահ ենք, որ հայ չէ։ Նա ակնհայտորեն սուրբ չէ, կարծես՝ անբարոյական էլ չէ, հերոսածին չէ, եւ ոչ էլ՝ արծիվ, նրա մասին չեն ասում՝ «առյուծն առյուծ է, էգ լինի, թե՝ որձ»։ Նա ուղղակի մարդ է։
Թույլ տանք մեզ ենթադրել. նա իր երկրի զավա’կն է, կին, որի ամուսինը ռազմաճակատո’ւմ է, եւ մայր, որ ցուցադրում է իր վճռականությունը՝ պաշտպանելո’ւ իր երեխային, իր տունը, իր երկիրը։ Որտեղ էլ, որ լինի, այս կինը վստահ է, որ չի հոշոտվի հայրենակիցների կողմից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ