ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ԺԳՀ նախագահ Դեյվիդ Փրայս 10/18/2022 23:24 | ԼՐԱՀՈՍ
Գիտենք, որ Հայաստանի, այս տարածաշրջանի համար ծանր ժամանակաշրջանում ենք եկել: Հասկանում ենք՝ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել. դեռ հակամարտության զոհերի հիշատակը վառ է, եւ եւս մեկ բռնկում տեղի ունեցավ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի հասարակության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից
Բայց թույլ տվեք նշել եւս մեկ անգամ, որ երկկուսակցական, երկպալատային ջանքեր են ներդրվում ԱՄՆ-ի կողմից, մասնավորապես, գերիների վերադարձի ուղղությամբ: Մենք դեմ ենք ներխուժմանը, որը տեղի է ունեցել Հայաստանի ինքնավար տարածք, եւ պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր: Մենք նաեւ հասկանում ենք, որ ԱՄՆ-ն դեր ունի խաղալու, մասնավորապես, ուղղորդելով միջազգային համայնքին, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ՝ այս երկարատեւ հակամարտությանը կարգավորված լուծում ապահովելու համար: Այսինքն՝ քննարկում ենք հակամարտությունը, քննարկում ենք ԱՄՆ-ի հնարավոր դերը. ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Մեր գործընկերների այցը նաեւ պետք է դիտարկել որպես վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական փուլ»,- նշել է Էդուարդ Աղաջանյանը:
Անդրադառնալով մեր երկրում ժողովրդավարության զարգացման հարցին՝ Դեյվիդ Փրայսը դրական է գնահատել Հայաստանի ձեռքբերումները: Նա հատկապես կարեւորել է Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումներն ու ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը:
Մեկ ամիս առաջ, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել էր Հայաստան, նա նշել էր, որ եկել է նաեւ լսելու, թե հայկական կողմը ռազմական օգնության ինչ ակնկալիքներ ունի ԱՄՆ-ից: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ այդ խորհրդակցություններն ի՞նչ ցույց տվեցին, ինչպիսի՞ն կարող է լինել Հայաստան-ԱՄՆ ռազմական համագործակցությունը, եւ արդյո՞ք կան դրա վերաբերյալ ծրագրեր: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահն ակնհայտ է համարել տարածաշրջանում հավասարակշռության փոփոխությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ կապված իրադարձությունները: «Վստահաբար, կլինեն փոփոխություններ, եւ այս պահին քննարկումներ են տեղի ունենում ե՛ւ մեր ընկերների միջեւ, ե՛ւ նրանց հետ միասին, մասնավորապես, այն մասով, թե ինչ հարաբերություններ կզարգանան՝ ներառյալ անվտանգային տիրույթում: Կարող եմ ասել, որ այս պահին այս քննարկումները բավականին ինտեսիվ են ընթանում»,- ընդգծել է Դեյվիդ Փրայսը:
Մեկ այլ հարց վերաբերում էր ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձեւերին, որոնցով դատապարտվում էր ադրբեջանական ագրեսիան: Դեյվիդ Փրայսը պարզաբանել է, որ բանաձեւերը դիտարկման եւ քննարկման փուլում են:
Արդյո՞ք անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Հայաստանին հարցին ի պատասխան՝ Դեյվիդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է ներգրավվել բազմակողմանի, երկկողմանի բանակցություններում եւ իրենք Մինսկի խմբի համանախագահողի դերը լրջորեն են ընկալում, հասկանում են, որ քաղաքական անվտանգության իրականությունը տարածաշրջանում ենթարկվել է լուրջ փոփոխությունների: Կոնգրեսականը հավելել է, որ պահանջվում են անդադար քննարկումներ՝ նշելով՝ իրենք չեն ցանկանում, որ որեւէ կողմ ստանձնի իր կողմից նախօրոք կանխորոշված դեր:
Նշենք, որ պատվիրակության անդամներն այսօր հանդիպումներ են ունեցել ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի հետ, կայացել է նաեւ հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների անդամների մասնակցությամբ: Քննարկվել է հարցերի լայն շրջանակ. անկյունաքարային կարեւորություն ունեցող հարցը վերաբերել է այս պահին Հայաստանի շուրջ տեղի ունեցող անվտանգային խնդիրներին եւ մարտահավերներին: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ նշված խնդիրների առնչությամբ ԱՄՆ գործընկերների հետ բավականին բովանդակային եւ կարեւոր խոսակցություն է ընթացել:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ գործընկերների հետ արդյունավետ, բաց ու անկեղծ քննարկումների համար, կարեւորել խորհրդարանների միջեւ փորձի փոխանակումն ու համագործակցությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ