ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդյո՞ք իշխանությունն ԱԱԾ-ին հարյուր տոկոսով ղեկավարում է․ Կարեն Քոչարյան 10/18/2022 20:16 | Քաղաքական
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի բացառում, որ քաղաքական վենդետաներով իշխանությունը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել օրակարգային խնդիրներից։
«Ես այս իշխանությունից ամեն ինչ սպասում եմ՝ ցանկացած բան, որը ոչ մարդկային է, ամեն ինչ սպասում եմ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ իր տան շքամուտքում բռնություն գործադրելու փաստին, որը Էդգար Ղազարյանը քաղաքական պատվեր է համարում։
«Ես չեմ կասկածում, որ դա ինչ-որ մի օր շուռ չի գալու իր դեմ, որովհետեւ դեռ չի եղել իշխանություն, որը անվերջ է եղել»,-նշում է քաղտեխնոլոգը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք իշխանությունը բռնության միջոցով փորձ չի անում էլ ավելի սրել առանց այն էլ լարված հասարակական մթնոլորտը։
Կարեն Քոչարյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հիմա բարդ վիճակում է գտնվում, նա չգիտի, թե աշխարհաքաղաքական որ վեկտրին տված խոստումը կատարի, որովհետեւ դրանք արդեն իրար հակասում են, ուստի, կարող է դիմել ցանկացած քայլի։
Վերջին օրերի մյուս աղմկահարույց իրադարձությունը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի եւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական գործն էր, որի առնչությամբ քաղտեխնոլոգը կարծիք հայտնեց․«Եթե հաշվի առնենք, որ մի կողմը փաստաբան է , որը հիմնականում եղել է քաղաքական բանտարկյալների փաստաբանը, մյուս կողմից, հենց այդ նույն քաղաքական բանտարկյալներին սանկցիա տված դատավորն է, մի տեսակ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, որովհետեւ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իշխանության համար, պարզապես, նման դատավորը գտածո է , բայց այստեղ մեկ այլ խնդիր կա՝ արդյո՞ք իշխանությունը տեղյակ է, թե ինչ է արել ԱԱԾ-ն, արդյո՞ք իշխանությունն ԱԱԾ-ին հարյուր տոկոսով ղեկավարում է, արդյո՞ք տիրապետում է իրավիճակին։ Այս դեպքից հետո ես խիստ կասկածում եմ, որովհետեւ, կրկնեմ՝ մեր այսօր իշխանություններին եւ առհասարակ, իշխանություններին նման դատավորները պետք են»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ակտիվացմանը, որը հատկապես վերջին շրջանում տարաբնույթ գրառումների միջոցով պատերազմում պարտության պատասխանատվությունը փորձում է դնել հայ հասարակության ու , մասնավորապես, հայ մայրերի ու սգակիր մայրերի ուսերին, որոնք իրեն չաջակցեցին, այսպես կոչված, խաղաղության օրակարգն առաջ մղելու հարցում, Կարեն Քոչարյաննն ասաց՝ վերջինիս առհասարակ չի մեկնաբանում, բայց անգամ Աննա Հակոբյանին չի ցանկանա , որ նա սգավոր դառնա, այն էլ՝ այդպիսի սգավոր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ