Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով կարեւոր ապացույցներ են թաքցվել վարույթն իրականացնող մարմնից. Չեն տրամադրվել շարասյան ավտոմեքենաներում առկա ռադիոկապի ձայնագրությունները 10/17/2022   14:14  |  Հարցազրույց

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկելու վերաբերյալ գործը դատարանում է, մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Գործով անցնող միակ մեղադրյալը ՃՈ ծառայող Արամ Նավասարդյանն է. որը հայտնի է նաև «Ծեծեմ Արամ» մականունով, իսկ Փաշինյանի շարասյան ղեկավարի, Փաշինյանին ուղեկցող ԱԱԾ ՊՊԾ պետի տեղակալի գործողություններին կամ անգործությանը որևէ գնահատական այդպես էլ չի տրվել, տուժող կողմի գնահատմամբ՝ նախաքննությունն իրականացվել է խիստ սուբյեկտիվ, ավելին, պարզվում է գործից «ձայնագրություններ» են անհետացել։

«Փաստինֆո»-ն զրուցել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ։

-Պարոն Ասլանյան, ծանոթանալով գործի նյութերին՝ ինչպե՞ս եք գնահատում նախաքննության ընթացքը։ Արդյո՞ք վարույթ իրականացնող մարմնի կողմից քննությունն օբյեկտիվ և բազմակողմանի է իրականացվել։

-Նախաքննությունն իրականացվել է խիստ սուբյեկտիվ և նախապես որոշված շրջանակներում, այսինքն՝    բացառապես ՃՈ վարորդի՝ մեղադրյալ Արամ Նավասարդյանի գործողությունների գնահատման ուղղությամբ, հետևաբար քննության բազմակողմանիության մասին խոսք լինել չի կարող։ Տպավորություն է ձևավորվում, որ վարույթն իրականացնողն առհասարակ չի տիրապետել հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման կարգը սահմանող կառավարության համապատասխան որոշման դրույթներին, քանի որ դրանք առավելապես քննության առարկա չեն դարձվել։

-Փաստացի՝ իրավական գնահատական տրվել է միայն Արամ Նավասարդյանի գործողություններին, ընդ որում, եթե ի սկզբանե նրան մեղսագրվում էր նաև դեպքի վայրը լքելը, ապա մեղադրանքը հետագայում վերաորակվել և մեղմացվել է։ Վարույթի շրջանակներում հարցաքննվե՞լ են արդյոք ԱԱԾ ՊՊԾ պետի պաշտոնակատարը, շարասյան ղեկավար կազմը, Նիկոլ Փաշինյանը։ Ինչ են հայտնել նրանք իրենց ցուցմունքներում և ինչու վերջիններիս գործողություններին կամ անգործությանը որևէ գնահատական չի տրվել։

-Որպես մեղադրյալ է ներգրավվել միայն վարորդ Արամ Նավասարդյանը, իսկ հատուկ տրանսպորտային միջոցների շարասյան ղեկավարի և շքախմբի պատասխանատու ղեկավարի նկատմամբ հսկող դատախազի կողմից անհիմն ու վաղաժամ որոշում է կայացվել քրեական հետապնդում չհարուցելու մասին, որն իմ կողմից բողոքարկվել է վերադաս դատախազին։ Արամ Նավասարդյանի մեղադրանքը չի մեղմացվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդունման կապակցությամբ, քանի որ նա չի ընդունել պատահարի վայրը իր կողմից թողնելու փաստը, ուստի այդ հանցակազմի ապաքրեականացման հիմքով նրա նկատմամբ մինչդատական վարույթում որոշում չի կայացվել։ Ինչ վերաբերում է ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակիցներին հարցաքննելուն, ապա ծառայության պետի տեղակալը հանդիսացել է հենց շքախմբի (կորտեժի) ղեկավարը, ով բնականաբար հարցաքննվել է, հարցաքննվել են նույն ծառայության ևս երկու աշխատակիցներ։ ՀՀ ՊՊ ծառայության պետը և ՀՀ վարչապետը նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել, ինչը վարույթի հանգամանքներով պայմանավորված, տուժող կողմը քննության թերություն չի համարում։ Այլ հարց է՝ վարույթի նյութերից ակնհայտ է, որ ողջ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը կաշկանդվածություն է ցուցաբերել հատկապես ՀՀ պետական պահպանության ծառայության նկատմամբ, ինչն ազդեցություն է ունեցել քննության որակի վրա։ Նշվածի արդյունքում պատշաճ քրեաիրավական գնահատական չի տրվել շարասյան արագության համար պատասխանատու շքախմբի ղեկավարի, այսինքն ՀՀ ՊՊ ծառայության պետի տեղակալի արարքին։ Ընդ որում, ըստ կառավարության նշված որոշման՝ շարասյան արագության համար պատասխանատու է նաև շարասյան ղեկավարը, ով այդ ուղեկցման պահին հանդիսացել է ՀՀ ոստիկանության ՃՈ համապատասխան վաշտի հրամանատարը։ Վերջինի նկատմամբ ևս նույն որոշմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Այդ անձինք իրենց ցուցմունքներում զարմանալիորեն արձանագրել են, որ շարասյան արագությունն ընտրվում է ավտոմեքենաների ներսում գտնվող պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ՀՀ վարչապետի անվտանգությունը հաշվի առնելով, մինչդեռ կառավարության նշված որոշման ձևակերպումները ճիշտ հակառակն են վկայում։ Արագությունը որոշելիս պետք էր հետիոտների և երթևեկության մյուս մասնակիցների ֆիզիկական անվտանգությունը հաշվի առնել, մինչդեռ քննարկվող պարագայում նույնիսկ սահմանված առավելագույն արագությունն է գերազանցվել։

-Ավելի վաղ հայտնել էիք, որ ՊՊԾ և ՃՈ ուղեկցող բոլոր մեքենաների մեջ ռադիոկապ է եղել, սակայն խոսակցությունը չի ձայնագրվել և չի արձանագրվել։ Ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ այն գործի քննության համար և արդյո՞ք գործ չունենք ապացույցների ոչնչացման հետ։

-Վարույթի նյութերով հիմնավորվել է, որ շարասյան ավտոմեքենաների մեջ գործել է ռադիոկապ, որը  են, որ ռադիոկապի ձայնագրություն տեղի չի ունեցել տեխնիկական խոտանի պատճառով։ Մինչդեռ, կառավարության նույն որոշումը սահմանում է, որ ռադիոկապը ձայնագրվելուց բացի նաև պետք է արձանագրվեր ՃՈ հերթապահ մասում։ Ռադիոկապի ձայնագրության բովանդակությունը կարևոր նշանակություն ունի ուղեկցումից առաջ և դրա ընթացքում շարասյան արագության համար պատասխանատու անձանց կողմից տրված հանձնարարականների բնույթը հասկանալու, ըստ այդմ՝ նրանց արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու համար։ Ուստի, տուժող կողմի մոտ հիմնավոր կասկած կա, որ ռադիոկապի ձայնագրությունները չտրամադրելու հանգամանքը քրեական վարույթի օբյեկտիվ ընթացքը կանխելու նպատակ է հետապնդել։ Ընդ որում, ձայնագրությունները կարևոր են նաև վթարից հետո ՃՈ մեղավոր վարորդի գործողությունները գնահատելու և այդ առումով նրա ու ՃՈ մի շարք այլ ծառայողների ցուցմունքների իսկությունը ստուգելու համար։

-Արդյո՞ք սարքերն առգրավվել են, փորձաքննություն իրականացվել է՝ պարզելու խոտանի կամ անսարքության պատճառները։

-Համակարգիչը չի առգրավվել, համապատասխան ապացուցողական գործողություններ չեն իրականացվել ձայնագրության պահպանման կապակցությամբ ստացված գրության արժանահավատությունը ստուգելու, տեխնիկական խոտանի հավանական կամ իրական պատճառները պարզելու ուղղությամբ։ Այդ հարցերն ընդհանրապես նախաքննության թիրախում չեն եղել, քննիչը բավարարվել է ոստիկանությունից նշված գրությունը ստանալով։ Ինչպես նշվեց, դեպքի բնույթով, անձանց շրջանակով պայմանավորված, վարույթն իրականացնող մարմինը դրսևորել է բացահայտ կաշկանդվածություն։

-Եթե գտնում եք, որ գործ ունենք ապացույցների ոչնչացման հետ, արդյո՞ք պատրաստվում եք որևէ գործընթաց նախաձեռնել՝ քննիչին և դատախազին պատասխանատվության ենթարկելու նպատակով։

-Քրեական հետապնդում չհարուցելու մասին վերոնշյալ որոշումը վերացնելու պահանջով բերված բողոքի կապակցությամբ պատասխան չենք ստացել, իսկ ի թիվս այլ բացթողումների, նշված հարցերը բարձրացվել են նաև այդ բողոքում։ Հետևաբար այդ հանգամանքների կապակցությամբ վարույթ նախաձեռնելու հարցին անդրադառնալու մեր դիրքորոշումը կհայտնենք միայն պատասխան ստանալուց հետո։

Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:25 05/10/2022  |  ՄամուլՎթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով չի հարցաքննվել միայն Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
19:37 04/10/2022  |  ԼՐԱՀՈՍՍոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու գործը կուղարկվի դատարան․ Դատախազություն
16:56 02/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱվտովթարից զոհված Սոնա Մնացականյանի անունով ստեղծված կրթաթոշակային ֆոնդը կաջակցի 10 աղջիկների
15:19 11/07/2022  |  ԼՐԱՀՈՍԿին տաղանդների կրթաթոշակային ծրագիր՝ ավտովթարում զոհված Սոնա Մնացականյանի անունով
13:57 07/07/2022  |  ՄեկնաբանությունԲունդեսթագի պատգամավորները դիմել են Ալեն Սիմոնյանին՝ վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործի արդար դատավարության համար
09:45 07/07/2022  |  ՄամուլՍոնա Մնացականյանի հարազատները դիմել են միջազգային կառույցներին. «Ժողովուրդ»
21:31 30/05/2022  |  Դատական ռեպորտաժներԴատախազությունը պահանջում է կալանավորել հղի կնոջ վրաերթի գործով մեղադրվող ոստիկանին
14:02 14/05/2022  |  ԼՐԱՀՈՍԱյլ երկրում վարչապետը հրաժարական կտար նման դեպքի պարագայում. իրավապաշտպան
16:51 13/05/2022  |  ՀարցազրույցԴատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
14:49 13/05/2022  |  ԼՐԱՀՈՍԴատախազություն կքննարկի՝ հղի կնոջը վրաերթի ենթարկած Փաշինյանի ավտոշարասյան վարորդ- մայորին չկալանավորելու որոշումը բողոքարկելու հարցը

Արխիվ

[]