ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հավաստի Աղբյուրը» ներկայացրեց Արևմուտքի ու Փաշինյանի տեսակետն Արցախի հարցում. Թևանյան 10/15/2022 12:17 | Մեկնաբանություն
Նիկոլ Փաշինյանը «Հավաստի Աղբյուրի» անունից ներկայացրել էր, թե ինչ պահանջներ է Հայաստանի առաջ դնում Ադրբեջանը և ինչ վատն է Ռուսաստանը, որը Ադրբեջանին լարում է Հայաստանի դեմ (Մակրոնն, ըստ ամենայնի, նույն «աղբյուրից» էր ջուր խմել՝ Ռուսաստանին համանման քննադատության ենթարկելուց առաջ)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Փաշինյանը խոստացել էր, որ իր թերթում կներկայացնի նաև Արևմուտքի մոտեցումներն այս հարցում, սակայն մինչև հիմա դա չի անում։
Փաշինյանի փոխարեն Աստանայում դա արեց մեր թշնամի պետության ղեկավարը՝ Իլհամ Ալիևը։ Նա ներկայացրեց Փաշինյանի, ԵՄ–ի ու Ֆրանսիայի դիրքորոշումն Արցախի հարցում։
Եթե 1994–ից մինչև 2020–ը Ադրբեջանն էր միջազգային հանդիպումների ժամանակ լացում տարածքների ու փախստականների թեմայով, ապա հիմա դերերը փոխվել են։ Հայաստանը ներկայանում է վիզը ծուռ ու պարտված դեմքով։
Եվ ահա այդ վիզը ծուռ և պարտված Նիկոլի ներկայությամբ Ալիևը ԱՊՀ ղեկավարներին պատմեց, թե ինչ է տեղի ունեցել Պրահայում՝ իր, Փաշինյանի, Միշելի ու Մակրոնի մասնակցությամբ (տե՛ս կից տեսանյութը)։
Ալիևն ասաց, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Ասաց նաև, որ Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հարցը կարգավորվելու է Ադրբեջանի սահմանադրությամբ և ինքը որևէ մեկի հետ չի քննարկելու Ադրբեջանի ներքին հարցը։
Եվ ամենակարևորը՝ Ալիևն ասաց, որ Պրահայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքից իր տպավորությունն այն էր, որ Ղարաբաղի հարցով իր այս դիրքորոշումը որևէ մեկի կողմից տարընթերցման տեղիք չի տվել։ Ասել է թե՝ Փաշինյանը, Մակրոնը, Միշելը Ղարաբաղի հարցում տարընթերցում չեն ունեցել Ալիևի հետ։ Նիկոլ Փաշինյանն Աստանայում իր լուռ համաձայնությամբ հաստատեց Ալիևի ասածները, քանզի հակառակ դեպքում կարող էր ասել, որ Ալիևի տպավորությունները Պրահայից չեն համապատասխանում իրականությանը։
Փաստորեն, «Հավաստի Աղբյուրը» Ալիևի միջոցով հայ ժողովրդին ներկայացրեց իր ու Արևմուտքի տեսակետն Արցախի հարցում, այն է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ