ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի իշխանություններն իրենք իրենց խճճել են ադրբեջանական օրակարգային եռանկյունու մեջ՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս, միջանցք և անկլավներ․Օսկանյան 10/15/2022 20:31 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական գրառումը հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Արցախի խնդրի ներկա փուլի մասին։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ:
«Այս օրերին Հայաստանում է Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունենում Հայաստանի իշխանությունների հետ։ Անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունները ինչ փաթեթավորմամբ կներկայացնեն հատկապես վերջին օրերի բանակցություններն ու դիվանագիտական ակտիվ գործունեության արդյունքները, մեկ բան ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում։ Մի բան, որ, համոզված եմ, Արցախի իշխանությունները շատ լավ հասկանում են։
Հայաստանի իշխանություններն իրենք իրենց խճճել են ադրբեջանական օրակարգային եռանկյունու մեջ՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս, միջանցք և անկլավներ, և փորձ են անում մեկի հաշվին բարենպաստ լուծումներ ստանալ մյուս հարցերում։ Իշխանությունների տրամաբանությունն իհարկե այստեղ հետևյալն է՝ հրաժարվենք Ղարաբաղից, «փրկենք» Հայաստանը։
Խնդիրն այն է, որ Ղարաբաղի իշխանություններն էլ կարծես ինչ-որ չափով մտել են այս տրամաբանության մեջ։ Չնայած դա նշանակում է իրենց իսկ երկրից հրաժարվել՝ նրանք, սակայն, չեն ուզում գնալ որևէ տեսակի «ավանտյուրայի», որը կարող է վնասել Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը։
Իհարկե, Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների նման մոտեցումը ամենակարճ ճանապարհն է Լեռնային Ղարաբաղն անվերադարձ կորցնելու՝ առանց որևէ երաշխիք ունենալու Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության վերաբերյալ։
Այսօր «ավանտյուրան» ոչ թե ինչ-որ քայլ անելը կլինի, այլ ոչինչ չանելը։ Ինչպես նախորդ երեսուն տարում Արցախն իր ֆիզիկական գոյությամբ, տարածքով ու պետական կառույցներով Հայաստանին տվել է անվտանգության լայն պաշար, այսօր ևս Հայաստանի անվտանգությունը շատ բանով կախված է, թե հմուտ և համարձակ ինչ քայլեր կանեն արցախցիները։
Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մենք ամբողջությամբ կորցրել ենք նախաձեռնությունն ու առհասարակ բովանդակային նարատիվը թե՛ բանակցություններում, թե՛ միջազգային հանրության ընկալումներում․ ինքնորոշման իրավունքն ամբողջությամբ դուրս է եկել բանակցային բառապաշարից։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունների բերանից չի լսվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք բառակապցակությունը։
Ինքնորոշման իրավունքի նարատիվը ամեն գնով պետք է վերականգնել, ու քանի որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են դրանից, դա կարող են անել հենց արցախցիները։
Ինքնորոշման իրավունքի պահանջատեր լինելն ավանտյուրա չէ, եթե դա արվում է խաղաղ, հմուտ և ճիշտ ճանապարհով։ Դա Արցախի ժողովրդի իրավունքն է միջազգային իրավունքի տառին ու ոգուն համահունչ։
Ինքնորոշման իրավունքի պահանջատիրության հիմնական չորս նախապայմանները նախկինում և այսօր ամբողջությամբ բավարարված են։
Առաջին՝ Ղարաբաղում ապրող հայերը ոչ թե Ադրբեջանի կազմում ինչ-որ փոքրամասնություն են, այլ իրենց պատմական հողի վրա ապրող ժողովուրդ, որը էթնիկապես, կրոնով, ավանդույթներով տարբերվում է «մետրոպոլիայից» և ունի ինքնորոշման հավաքական ու աներկբա ձգտում։
Երկրորդ՝ Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզումից հետո, առավել ևս՝ 44-օրյա պատերազմի ու վերջին այս ագրեսիաներով Արցախի ժողովուրդը մշտապես ենթարկվել է Ադրբեջանի վայրագություններին, այլ կերպ ասած՝ շարունակաբար ոտնահարվել են նրա բոլոր տեսակի իրավունքները։
Երրորդ՝ անկախ նրանից, որ Արցախի ժողովուրդը երբեք չի ընդունի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ Բաքուն թերևս հրաժարվում է նրանց առաջարկել անգամ ինչ-որ ինքնավար կարգավիճակ իր կազմում։ Այս մեկը միջազգային իրավունքում հենց այն խախտումն է, որի դեպքում որևէ ժողովուրդ իրավունք կունենա արդեն հռչակելու իր անջատումը կամ ինքնորոշումը։
Չորրորդ՝ հաշվի առնելով բոլոր վերոնշյալ կետերը՝ պարզապես այլ լուծում չկա, քան ճանաչել Արցախի ժողովրդի անջատում հանուն փրկության իրավունքի իրացումը։
Արցախի ժողովուրդը շատ մոտ ապագայում նախ պետք է կազմակերպի առնվազն 50 – 75 հազար մարդկանց մասնակցությամբ հավաք Ստեփանակերտի հրապարակում, որտեղ հստակ պետք է ասվի և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, և՛ միջազգային հանրությանը, որ իրենք հետամուտ են լինելու իրենց ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Դրանից անմիջապես հետո Հայաստանը ՄԱԿ-ում պետք է նախաձեռնի բանաձևի ընդունում, որով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հայց կներկայացնի Արդարադատության միջազգային դատարան, ինչպես որ արվել է Կոսովոյի դեպքում՝ խորհրդատվական կարծիք հայտնելու, թե արդյոք 1991-ի Լեռնային Ղարաբաղի հանրաքվեն հակասում է միջազգային օրենքին։
Այսօր տեղի ունեցողի հիմքում ընկած է Ադրբեջանի այն համոզումը, որ ինքն արդեն լուծել է Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն և անցել է իր պահանջատիրությանը Հայաստանից։ Այն պահին, երբ Ալիևը հասկանա, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, և Արցախի ժողովուրդը պարզապես բացառում է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի հավակնությունները Հայաստանից ոչ միայն կնվազեն, այլև կդառնան անիրատեսական»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ