ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանվել Փարամազյանը չի հերքում՝ փոխել է քաղաքական կուրսը. Նա այլեւս չի քննադատում Փաշինյանին, փոխարենն իր մերձավոր շրջապատը ստացել է բիզնես հնարավորություններ 10/15/2022 18:38 | ԼՐԱՀՈՍ
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն այլևս չի հերքում, որ փոխել է քաղաքական կուրսը եւ որ իր մերձավորներն արտոնություններ են ստացել՝ բիզնես գործունեություն ծավալելու հարցում։ Սա է վկայում «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան նրանից ստացած գրությունը։
Այսպիսով՝ սեպտեմբերի 12-ին գրավոր հարցում էինք ուղարկել Քաջարանի համայնքապետին՝ պարզելու նրա տեսակետը՝ սեպտեմբերին Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ, որ թեև Ադրբեջանը նկրտումներ ունի ՀՀ տարածքի նկատմամբ, մասնավորապես, Սյունիքի մասով, բայց հայկական կողմը պետք է շարունակի բանակցությունները խաղաղության վերաբերյալ:
Մանվել Փարամազյանը, որը նախկինում մշտապես քննադատել է գործող իշխանություններին, այժմ խուսափել է գնահատական հնչեցնել Նիկոլ Փաշինյանի վտանգավոր հայտարարությունների վերաբերյալ՝պատճառաբանելով, թե տեղյակ չի բանակցային գործընթացից.
«Մեզ բոլորիս հայտնի է, որ արդեն տևական ժամանակ է՝ ինչ Ադրբեջանը նկրտումներ ունի ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ այն պահից, երբ սկսվեց էսկալացիան ՀՀ սահմանների ամենատարբեր հատվածներում, և դա նորություն չէ ոչ մեկի համար: Իսկ սահմանազատման և խաղաղությա պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն ունեմ բացառապես պաշտոնական լրահոսից, և իմ գնահատականը չեմ կարող հանրայնացնել, քանի որ բանակցային գործընթացները իմ իրավասության շրջանակներում չեն»,-մեր հարցման ի պատասխան ասել է Մանվել Փարամազյանը:
Ավելին, Քաջարանի համայնքապետն այլես չգիտի նաեւ, թե Սյունիքի անվտանգության բարձրացման ուղղությամբ ի՞նչ անհրաժեշտ քայլեր պետք է իրականացնեն իշխանությունները։
«Այս պահին էլ Քաջարան համայնքի աշխարհազորայիններն ու ԵԿՄ Քաջարանի կամավորականները գտնվում են սահմանին ու կատարում են իրենց առաքելությունը»,- ասել է Փարամազյանը՝ թեեւ հարցը վերաբերում էր ոչ թե հանրությանը կողմից ձեռնարկվող քայլերին, այլ իշխանության։ Աշխարհազորայինները կամ ԵԿՄ-ն ամենևին էլ իշխանություն չեն:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝Քաջարանի համայնքապետի նման կրավորական կեցվածքը պայմանավորված է նրանով, որ ինքը և իր մերձակա շրջապատը օգտվում են իշխանության ընձեռած բիզնես հնարավորություններին: Մեր տեղեկություններն, ի դեպ, չի հերքել հենց Փարամազյանը:
Այսպիսով՝ մեզ հասած տեղեկություններով, Մանվել Փարամազյանի մերձակա շրջապատին պատկանող ընկերություններին հնարավորություն է տրվել արտոնյալ պայմաններով բեռնափոխադրումներ իրականացնել:Խոսքը գնում է հանքանյութերի փոխադրման մասին։
Մեր գրավոր հարցմամբ նախ փորձել էին ճշտել այս տեղեկությունը, ապա նաեւ հետաքրքրվել, թե բիզնես արտոնությունը որքանո՞վ է ազդել է իր քաղաքական կուրսի փոփոխության վրա, ինչին ի պատասխան Փարամազյանը չի հերքել իր քաղաքական կուրսի փոփոխությունը,եւ առաջարկել դիմել այդ ընկերությունների ղեկավարությանը՝ պարզելու, թե քանի վարորդ է տուգանվել սահմանվածից ավելի ծանր հանքանյութ տեղափոխելու համար, կամ ընդհանրապես տուգանվել է, թե ոչ։
Կարող ենք փաստել, որ այսպիսով Փարամազյանը գերադասեց բիզնես շահը եւ համագործակցությունը այն իշխանության հետ, որի պատճառով այսօր աշխարհազորայինն ստիպված է Քաջարանի սահմանը պահել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ