ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի վայրագությունները հետեւանք են այդ երկրում իրականացվող հայատյաց պետական քաղաքականության. Հասմիկ Հակոբյանի ելույթը Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում 10/14/2022 17:59 | ԼՐԱՀՈՍ
Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում:
«Հարգելի՛ գործընկերներ, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, որը փոքր է տարածքով, բայց աշխարհին տվել է այնպիսի ականավոր մարդկանց, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Վիլյամ Սարոյանը, առաջին կին դիվանագետն աշխարհում` Դիանա Աբգարը, եւ ուրիշներ:
Հայաստանում առաջնահերթություններից մեկը կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարությունն է հասարակական կյանքում: Հայաստանի խորհրդարանում 103 պատգամավորից 38-ը կանայք են: Սակայն, այսօր ես չեմ անդրադառնա այդ հարցին:
Ես կխոսեմ հայ կնոջ դերի մասին ռազմադաշտում:
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը սանձազերծել է նոր ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման դեպքերով, միջազգային եւ մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով:
Գերեվարված զինծառայողների խոշտանգման, արտադատական սպանությունների եւ հայ ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքի վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան: Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առաձնակի դաժանությամբ, մերկացվել են, այնուհետեւ տեսագրվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից եւ հրապարակվել սոցիալական ցանցերում:
Այս վայրագությունների տեսանյութերը ցույց են տալիս խեղված եւ գլխատված հայ զինվորներին, այդ թվում՝ զինծառայող կանանց: Տեսանյութում հայ զինծառայող կինը երեւում է մերկ, երկու ձեռքերը եւ ոտքերը կտրած: Նրա աչքերից մեկը դուրս էր հանվել եւ տեղը քարեր դրվել, նրա մատները կտրել էին եւ խոթել բերանը: Ադրբեջանցի զինվորները գրել էին նրա խոշտանգված մարմնի վրա ադրբեջանցի հատուկ ուժերի՝ «Յաշմա»-ի անունը: Տեսանկարահանման ամբողջ գործընթացն ուղեկցվում է ադրբեջանցի զինվորների ծիծաղով եւ կատակներով:
Կին զինծառայողները սարսափելի դաժանությամբ սպանվել են ոչ միայն նրա համար, որ հայեր էին, ոչ միայն նրա համար, որ զինվորականներ էին, այլ՝ որովհետեւ հայ կանայք էին:
Ավելի ուշ մենք նորից ունեցանք սարսափազդու տեսանյութ, որը տարածվել էր սոցիալական ցանցերում: Ադրբեջանցի զինվորները Հայաստանի ինքնիշխան տարածքում գնդակահարում են մի խումբ հայ ռազմագերիների:
Այսպիսի վայրագությունները հետեւանք են Ադրբեջանում հայատյացության հետեւողական պետական քաղաքականության, որն իրականացվում է պետական մակարդակով, դրսեւորվում է հասարակական կյանքում:
Այս կապակցությամբ ես ցանկանում եմ շեշտել միջազգային հանրության կարեւոր դերն այսպիսի պատերազմական հանցագործությունները կանխելու հարցում` Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելով»,-ասել է պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
07/05/2024 18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է ՀայաստանումՏեսադարան
05/24/2024 15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգըՄամուլ
- 07/06/2024 08:17 Ինչն է խանգարում կանոնակարգի ընդունմանը․ «Հրապարակ»
- 07/06/2024 08:13 Ինչու են կարմիր բերետները հսկում ՔՊ գրասենյակը․ «Հրապարակ»
- 07/06/2024 08:10 Իշխանական էլիտան հարսանիքի է պատրաստվում․ «Հրապարակ»
- 07/06/2024 08:06 Սկսվել է ՀՀ տնտեսական հսկաների փլուզումը․ «Ժողովուրդ»
- 07/06/2024 08:03 Արեւմուտքի քավորությամբ՝ Փաշինյանը կկատարի Ադրբեջանի պահանջը ատոմակայանը կփակի․«Հրապարակ»
- 07/06/2024 07:58 Վճռաբեկ դատարանի նախագահի և ամուսնու` Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագրերը չեն համապատասխանում իրար․ «Ժողովուրդ»
- 07/06/2024 07:55 Կառավարություն հո չէ, «ցնցող նվաճումների» էպիկենտրոն է. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
- 06/19/2024 13:30 Փողոցով իշխանության գալը ՔՊ֊ի մենաշնորհն է, մյուսներին հակացուցված է
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
- 05/28/2024 20:29 Մենք համարում ենք, որ կառավարության քայլերը ճիշտ չեն, բայց դեմ չենք դրան,վերապահումներով, բայց աջակցում ենք կառավարության ջանքերին. Խզմալյան
Մեկնաբանություն
- 07/06/2024 19:24 Ի՞նչ կզգայիք դուք, երբ մի օր արթնանայիք եւ տեսնեիք որ կադաստրի վկայականով ձեզ պատկանող 30 տարվա այգով հայ-ադրբեջանական սահման, փշալար եւ ճանապարհ ա անցնում . կիրանցի
- 07/06/2024 10:41 Իրանի նոր նախագահը բնականաբար իրանցի է, որը սերում է Ատրպատականից. Վարդան Ոսկանյան
- 07/05/2024 15:39 ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է. Ֆրանսիայի դեսպանի շնորհավորանքը
- 07/05/2024 13:15 Վայ «հետաքննությունների» սիրահարներին խորհուրդ կտամ միայն ուսումնասիրել իշխանական պատգամավորների ունեցվածքը` համեմատություններ անելով մինչ 2018 թվականը և դրանից հետո. Գառնիկ Դանիելյանը՝ ՀԺ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/06/2024 21:52 Երևանի ՀԷԿ–ում հրդեհ է բռնկվել. մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում հոսանք չկա
- 07/06/2024 21:12 Նոր մանրամասներ Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման դեպքից
- 07/06/2024 12:20 Լոռիում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր
- 07/06/2024 11:18 Եղվարդ քաղաքի սկզբնամասում «Opel»-ը բախվել է էլեկտրասյանը. ուղևորը տեղում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 07/05/2024 18:41 Կոմայից դուրս եկած աղջիկը պատմել է դրախտի ու Աստծո հետ զրույցի մասին
- 07/05/2024 17:38 Մոսկվայում գեղեցկության մրցույթը խառնաշփոթի է վերածվել. աղջիկներից մեկը սխալմամբ վերցրել է մյուսի թագն ու հեռացել
- 07/04/2024 23:56 Երկու ուսուցչուհիների ձերբակալել են՝ երեք դեռահասների հետ սեքսի համար
- 07/04/2024 18:46 Ինչու են 45 տարեկանից բարձր կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց. բլոգերը նշել է մի քանի պատճառ
Հետաքրքիր է իմանալ
- 07/01/2024 17:32 Հումորը հանում է սթրեսը և օգնում է բարելավել հաղորդակցությունը. հոգեբան
- 06/30/2024 21:32 Պոտենցիալ վտանգավոր աստերոիդն անցել է Երկրի կողքով՝ 300 հազար կմ հեռավորության վրա
- 06/28/2024 13:46 Փաստաթղթում տառասխալի պատճառով բանտից ազատ է արձակվել վտանգավոր հանցագործ
- 06/27/2024 18:18 Քաղաքապետարանում աշխատող ռոբոտն ինքնասպան է եղել