ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գուցե Ռուսաստանը ամենաիդեալական դաշնակիցը չէ, բայց նա ահավոր թշնամի է, Ռուսաստանի հետ թշնամանալը Հայաստանին նոր աղետներ է բերելու ․ Շարմազանով 10/13/2022 21:58 | Քաղաքական
«2018 թվականի հեղափոխության աշխարհաքաղաքական՝ ՆԱՏՕ-թուրքական շահառուները ունեցան 2 նպատակ՝ արցախյան հիմնախնդրի լուծման պրոթուրքական տարբերակ, որի ականատտեսն ենք այս պահին եւ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, որի արդյունքում Հայաստանը կհեռացվի Ռուսաստանից եւ կմտնի թուրք-ՆԱՏՕ-ական ազդեցության գոտի, ինչը այս չորս տարիների ընթացքում այդ շահերի սպասարկող Փաշինյանի կառավարությունն իրականացնում է», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի շուրջ ընթացող զարգացումներին։
Շարմազանովի խոսքով, Փաշինյանը որեւէ հայտարարություն անում է, ապա ուղիղ դրա հակառակն իրագործում։ Օրինակ՝ 2018 թվականի օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե իր օրոք հայ-ռուսական հարաբերությունները լինելու են ամենաբարձր մակարդակում, մինչդեռ այսօր մենք արձանագրում ենք, որ փաստացի, չունենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ։ «Այսօր մենք չունենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերություն, որովհետեւ սրանք, օգտվելով ուկրաինական ճակատում Ռուսաստանի խրվածությունից, հակառուսականություն են քարոզում եւ իրենց չիրականացրած աշխատանքի պատասխանատվությունը, հերթական կապիտուլյացիայի մեղքը փորձում բարդել Ռուսաստանի վրա», -բացատրում է Շարմազանովն ու հարցնում, արդյո՞ք հայ ժողովուրդը Պուտինին է ընտրել նախագահ։
«Հայ ժողովրդի անվտանգությունը դուք պետք է ապահովեք, կարո՞ղ է Պուտինը, Քոչարյանը կամ Սարգսյանն էին ասում, թե Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չեմ սկսելու»,-հիշեցնում է նա ու հավելում․« Փաշինյանը ասաց՝ հաղթանակ, բերեց կապիտուլյացիա, ասաց՝ վենդետա չի լինելու, բերեց վենդետա, ասաց՝ խաղաղություն, բերեց պատերազմ, ասաց՝ երջանկություն, բերեց մահ»։
Ձախողված իշխանության քաղաքականությունը, ԱԺ նախկին փոխխոսնակի կարծիքով, Հայաստանը ներքաշելու է նոր պատերազմի մեջ ու դրանով փորձ է արվելու արդարացնել նոր զիջումները եւ դա գցել ՌԴ-ի գրպանը։
Անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ՝ ՀԱՊԿ-ի գործողություններին սպասելու վերաբերյալ հայտարարությանը, Էդուարդ Շարմազանովը նկատեց․ «Ո՞վ է ՀԱՊԿ-ում նախագահողը, այդ ինչպե՞ս եղավ, որ Ղազախստան զորք ուղարկելու համար Նիկոլը մեխանիզմներ գործարկեց, այդ նույն ԱԽՔ-ն էր հայտարարում, թե Նիկոլը կարողացավ մեխանիզմները գործարկել։ Այդ հզոր Նիկոլը Ղազախստանի մասին ավելի շա՞տ է մտածում, կարողանում է մեխանիզմներ օգտագործել, Հայաստանի համար չի՞ կարողանում»։
Շարմազանովն ակնհայտ է համարում, որ ՌԴ-Արեւմուտք գլոբալ հակամարտության մեջ ՀՀ դե ֆակտո իշխանությունը Արեւմուտքի կողմն է բռնել ։ «Գուցե Ռուսաստանը ամենաիդեալական դաշնակիցը չէ, բայց նա ահավոր թշնամի է։ Ռուսաստանի հետ թշնամանալը Հայաստանին նոր աղետներ է բերելու։ Հարյուր տարի առաջ նույն իրավիճակն էր ու թուրքը եկավ հասավ մինչեւ Երեւան»,-արձանագրեց Շարմազանովը։
Անդրադառնալով մի կողմից Պրահայի գործընթացին, մյուս կողմից Աստանայի հանդիպումներին Շարմազանովը Փաշինյանին համեմատեց կնոջ հետ, ով միաժամանակ ԶԱԳՍ-ի դռան մոտ ժամադրվել է երկու տարբեր տղամարդկանց հետ։ «Այդպես չի լինում, չի՛ կարելի պետությունը գցել ռուս-արեւմտյան հակամարտոթյան մեջ։ Հայաստանը Ուկրաինա կարող է դառնալ»,-ասաց Շարմազանովը։
Հարցին, արդյո՞ք Ռուսաստանում չեն գիտակցում, որ տվյալ դեպում , սա ոչ թե Հայստանի այլ գործող իշխանության քաղաքականությունն է, նախկին ԱԺ փոխնագահը նախ հղում արեց արտահերթ ընտրությունների արդյունքներին, որից, ՌԴ-ում տեղյակ են, ապա նկատեց՝ եթե մենք մեր պետական շահի մասին չենք մտածում,որեւէ երկիր, լինի ՌԴ-ն, ԱՄՆ-ը, թե Ֆրանսիան, չեն մտածելու ու ակնհայտ է, որ վերջին երկու երկրները ոչ թե Հայաստանի շահի, այլ Հայաստանը Ռուսաստանից պոկելու մասին են մտահոգ։
«Ստեղծված իրավիճակում, կենդանի մնալու միակ շանսը Ռուսաստանի հետ դաշինքի ամրապնդումն է, այլ ճանապարհ չկա։ եթե ռուսական բանակը դուրս եկավ Հայաստանից, նրան փոխարինելու է թուրքականը։ եթե մարդիկ մտածում են, որ ամերիկյան ու ֆրանսիական զորքն է գալու, ուրեմն, նրանք Էրդողանին չեն ճանաչում, չեն ճանաչում այսօրվա աշխարհաքաղաքականությունն ու Թուրքիայի դերը տարածաշրջանում»,-եզրափակեց Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ