ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փորձ է արվում ՀԱՊԿ կառույցի աշխատելու- կամ չաշխատելու հետ կապված ողջ մեղադրանքն ուղղել Հայաստանի ուղղությամբ. Արա Պողոսյան 10/13/2022 19:35 | Քաղաքական
Միրզոյան-Լավրով հանդիպումը և դրա դրվագները պետք է դիտարկել ընդհանուր համակցության մեջ, պետք է նախ հասկանանք, թե ինչ էր նախորդում այդ հանդիպմանը՝ Փելոսիի այցը, դրանից հետո մի շարք հանդիպումներ արևմտյան գործիչների հետ, Պրահայում կայացած հանդիպումը, Մակրոնի երեկվա հարցազրույցը, որտեղ նա մեղադրել էր Ռուսաստանին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումներ հրահրելու մեջ: Եթե այս ամենը խորքային վերլուծենք, ապա կարող ենք արձանագրել՝ Հայաստանը փորձում է դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց, իսկ այս ամենը չէր կարող լինել, եթե Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականության վեկտորային փոփոխության ներքին որոշում չունենային: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում է արել քաղաքագետ Արա Պողոսյանը:
Քաղաքագետը կարծում է, որ հայկական կողմի այս դիրքորոշմանը նպաստել են նաև արտաքին որոշ ազդակներ.
«Պատահական չէր Ֆրանսիայի նախագահի վերջին հարցազրույցը, որտեղ նաև հայ-ռուսական հարաբերությունների և Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների չկատարման վերաբերյալ ակնարկ կար, այս հայտարարությունները կարծես թիկունք էին Հայաստանի իշխանություններին, որ ավելի համարձակ կարողանային փոխել իրենց քաղաքական խոսույթը »,-ասաց Արա Պողոսյանը:
Զրուցակիցը, միևնույն ժամանակ, ընդգծում է՝ այս պահին Հայաստանը պատրաստ չէ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության, դա մեզ համար կարող է կործանարար հետևանքներ ունենալ:
Նա շեշտում է՝ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության հետևանքների պատասխանատվությունը ՀՀ իշխանություններինն է, իսկ հետևանքները կրելու են պետությունը և ժողովուրդը.
«Կասկած չունեմ` լինելու են հետևանքներ, նաև կասկած չունեմ, որ մեր պետությունը և ժողովուրդը պատրաստ չեն կրել այդ հետևանքները: Այդ հետևանքները պարտադիր չէ, որ լինեն կոշտ ուժի կիրառմամբ, կարող են լինել գազամատակարարման հետ կապված, ուզենք թե չուզենք, մեր տնտեսությունը, էներգետիկ համակարգը, շաղկապված է ռուսականի հետ, այդ ազդեցությունը և հետադարձ էֆեկտները զգալի են լինելու Հայաստանում, ընդ որում, բավականին երկար ժամանակ»,-նշում է քաղաքագետը:
Նշենք, որ նույն հանդիպման ժամանակ, ի պատասխան Միրզոյանի հայտարարություններին՝ Ռուսաստանի կողմից դաշնակցային պարտականությունները չկատարելու վերաբերյալ, Լավրովն ասաց, որ Հայաստանի դիմումից անմիջապես հետո ՀԱՊԿ-ը առաջարկել է դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանային տարածք, սակայն դա տեղի չի ունեցել միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-֊ի նախագահող երկիրը՝ Հայաստանի մինչեւ հիմա «ազատ ժամանակ» չի գտել համապատասխան նիստ կազմակերպելու համար
Արա Պողսյանի արձանագրմամաբ՝ սա նախ քաղաքական և խոսույթային արտահայտություն է ռուսական կողմի «նեղվածության» մասին:
Երկրորդ՝ փորձ է արվում ՀԱՊԿ կառույցի աշխատելու- կամ չաշխատելու հետ կապված ողջ մեղադրանքն ուղղել Հայաստանի ուղղությամբ, ինչն օբյեկտիվ չէ.
«Մենք էլ գիտենք, թե ամեն անգամ ինչ արձագանք էին ստանում ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակումները՝ հենց ՀԱՊԿ գործընկերների կողմից, Լավրովի մեղադրանքներն օբյեկտիվ չէին, քանի որ կառույցը ինքնին խնդիրներ ունի: Կառույցի անդամ երկրների մի մասը շատ ավելի համընկնող շահեր ունի մեր թշնամի երկրի հետ, քան՝ մեր»,-շեշտեց Արա Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ