ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
1994-ին Ալիեւը ոչինչ չստորագրեց, որ իրավունքը չկորցնի․ Թեւան Պողոսյան 10/13/2022 20:53 | Քաղաքական
«Այն օրվանից, երբ ՀՀ իշխանությունը որոշեց ձեռքերը լվանալ Արցախից, այդ գործընթացը գնում է։ Պայմանագիրը ստորագրված չի , բայց արդեն բանավոր հայտարարում են, որ Հայաստանը համաձայն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը արդեն դա խաղացնում է, որ իրավաբանորեն ստորագրվի եւ գալիք սերունդներին զրկի իրավունքից, որ կարողանան պայքարել», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ մի կողմից ՀՀ իշխանությունը հայտարարում է, թե պետք է ուժեղանալ, մյուս կողմից, գնում է իրավաբանորեն կորուստն ամրագրելու։ «Ադրբեջանը 1994 թվականին ոչ մի բան չստորագրեց, որ իրավունքը պահպանի։ Երբ Պուտինն ասում էր, թե Ալիեւը գիտակցում է, որ Արցախն այլեւս չի լինելու , դա գիտակցական մակարդակում էր, բայց Ալիեւը վերջին հնարավորությամբ փորձում էր ձեռք չտալ իրավունքին։ Հետո աշխարհում ամեն ինչ դասավորվեց այլ կերպ ու նրանք կարողացան այդ իրավունքն օգտագործել։ Հիմա նույնն է՝ կամ հայ ազգը որոշում է, որ այդ իրավունքը պահում է եւ դրա համար պատրաստ է զրկանքների, որպեսզի մի քանի տարի հետո կարողանա այդ իրավունքից օգտվել ու ուղղել բոլոր խնդիրները կամ, ստորագրելու դեպքում, կորցնում է այդ իրավունքը»,-բացատրում է Պողոսյանը՝ ընդգծելով, որ ամբողջ հայությունը պետք է ձայն բարձրացնի, բայց որեւէ բան չի անում։
Անդրադառնալով Ստեփանակերտի դիրքորոշմանը՝ Պողոսյանը հիշատակեց այս տարվա ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ի բոլոր խմբակցությունների կոչը՝ ուղղված հայ ազգին, ապա Անվտանգության խորհրդի հայտարարությունը, որտեղ եւս համայն հայությանն ուղղված կոչ կա։ «Հիմա, եթե համայն հայությունը չի համախբվում ու իր ձայնը չի բարձրացնում, մենք ուրիշներից ի՞նչ ակնկալենք»,-ասում է Պողոսյանը։
Հարցին, թե արդյո՞ք կոչը բավարար է, եթե Արցախի նախագահն ամեն անգամ գալիս է Երեւան եւ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարում, որ հավաստիացումներ է ստացել նրանից, որ առանց Արցախի կամքը լսելու որեւէ քայլ չի արվելու՝ Թեւան Պողոսյանն արձագանքեց․ «Ամբողջ խնդիրը նրանում է, որ եթե Արայիկ հարությունյանը որեւէ քաղաքականություն է վարում, ուրեմն այդտեղ ինչ-ինչ հետեւանքներ կան։ Բոլորս հասկանում ենք, որ Հայաստանից սոցիալական ու ֆինանսական կախվածության խնդիր կա, հիմա, եթե համայն հայությունը հավաքվում ու հայտարարում է, որ կապահովի Արցախը, այդ խնդիրը վերանում է։ Օրինակ, կարելի է մի հարթակ, հիմնադրամ ձեւավորել, որտեղ հայությունը կփորձի միջոցներ հավաքել ու ապահովել Արցախի ամբողջական բյուջեն, որը հնարավորություն կունենա վարել իր անկախ քաղաքականությունն ու կախվածություն չունենա ո՛չ Հայաստանի իշխանության քաղաքականությունից, ո՛չ Ադրբեջանից, ո՛չ Ռուսաստանից»։
Պողոսյանը համոզված է, որ ՀՀ իշխանության վարած քաղաքականության հետ Հայաստանի բնակչության մեծամասնությունը համաձայն չէ , այնպես, ինչպես բնակչության 97 տոկոսն էր նշել, որ Արցախը չի տեսնում Ադրբեջանի կազմում։
Ստեղծված իրավիճակում Թեւան Պողոսյանը գործողության անհրաժեշտություն է տեսնում, բայց, եթե այն չլինի ու համայն հայությունը աշխարհին ցույց չտա, որ այս ամենի հետ համաձայն չէ՝ աշխարհից որեւէ բան ուզել չենք կարող։ Ըստ Պողոսյանի, Հայաստանի ամենամեծ ռեսուրսը միասնության մեջ է, որը պետք է դրսեւորվի։
Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը՝ Թեւան Պողոսյանը համոզված է, անկախ որեւէ փաստաթղթի ստորագրումից, Ադրբեջանը պատերազմելու է։ Նա հիշեցրերց՝ Ադրբեջանը ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, դրանից հետո եղել է պատերազմ, այնպես, որ փաստաթուղթը զսպման մեխանիզմ չէ, Ադրբեջանը բացահայտ հայտարարում է Սյունիքի, Գեղարքունիքի, Երեւանի նկատմամբ հավակնությունների մասին։
Նշենք, որ ՀՀ ԱԽՔ-ը երեկ հայտարարեց, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ եւ իրականացնել դելիմիտացիա։
Իսկ Բրյուսելի հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն էր ձեռք բերվել միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, ինչը ըստ փորձագետների, նշանակում է, որ Հայաստանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից