ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպես այլասերել ցանկացած կարեւոր գաղափար. Չալաբյան 10/13/2022 18:24 | Մեկնաբանություն
Այսօր ՀՀ Կառավարության նիստում Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ այսուհետև ՀՀ ողջ զինապարտ բնակչությունը տարվա ընթացքում 25 օր տևողությամբ պարտադիր մարտական հավաքներ է անցնելու, որից 4 օրը լինելու են կազմակերպչական, 7 օրը՝ մարզումներ, իսկ 14 օրը՝ մարտական հերթապահություն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Քաղաքական-հասարկական գործիչ Ավետիք Չալաբյանը.
«Թվում է, թե վերջապես պարտության խորհրդանիշ հանդիսացող այս իշխանություններին սկսել է հասու դառնալ համատարած ռազմականացման անհրաժեշտությունը, և նրանք սկսել են քայլեր ձեռնարկել այս կարևոր ուղղությամբ։
Սակայն երբ սկսում ես ուշադիր ուսումնասիրել այս նախաձեռնությունը, հասկանում ես, որ սա նույն այդ ռազնականացումը այլասերելու և վարկաբեկելու ուղիղ ճանապարհ է, և ահա թե ինչու՝
ա) կախված թե որն է համարվում զինապարտության վերին տարիքը (45 թե 55 տարեկանը), Հայաստանում ներկայումս զինապարտ է մոտ 400 000 - 600 000 քաղաքացի։ Եթե բոլոր այս քաղաքացիները տարին մեկ պետք է անցնեն 25-օրյա հավաքներ, ապա միաժամանակ յուրաքանչյուր պահի մարտական հավաքների մեջ է գտնվելու 30,000-40,000 անձ։ Սա հսկայական թիվ է, համադրելի գործող բանակի շարքային կազմի ընդհանուր թվաքանակի հետ, և բացարձակ անկառավարելի այն պայմաններում, երբ նույնիսկ գործող զորամասերում չեն հերիքում ոչ շենքային պայմանները, ոչ սպաները, ոչ ժամանակակից հանդերձանքը և սպառազինությունը։ Թե ինչպես է
Պաշտպանության նախարարությունը կառավարելու այդ վիթխարի հոսքը, ոչ ոք պատկերացում չունի, ակնհայտորեն մարդկանց մեծ մասը որևէ օգտակար ֆունկցիա այդ պայմաններում չի կարողանալու կատարել, փոխարենը նրանք կտրվելու են իրենց բնականոն կյանքից, ենթարկվելու անհամաչափ ռիսկերի, և հիասթափությամբ և խորապես դժգոհ վերադառնան այդ հավաքներից։
բ) մարդկանց այդպիսի մեծ բազմության անիմաստ շեղումը իրենց բնականոն գործունեությունից ունենալու նաև լուրջ տնտեսական հետևանքներ։ Հայաստանում մոտավորապես 1,2 միլիոն մարդ է ներգրավված տնտեսական ակտիվության մեջ։ Փաստացի, նրանց մոտ 3%-ը յուրաքանչյուր պահի շեղված է լինելու իրենց աշխատանքից, առանց համարժեք օգուտ տալու երկրի պաշտպանությանը։ Սա ոչ միայն հսկայական տնտեսական վնասների կբերի, այլև կհանգեցնի տնտեսական բազմաթիվ շղթաների խաթարման, քանի որ այդ թվակազմից շատերը անհատ տնտեսավարողներ են, և նրանց անհատական գործունեության կասեցումը կարող է հանգեցնել իրենց ողջ գործի խափանման, համատարած սննկացումների՝ առանց համարժեք օգուտի երկրի պաշտպանությանը։
գ) Եթե մեր երկրի քաղաքացիներին ամեն տարի մեկ շաբաթով ներգարվվեին ուսումնա-մարտական հավաքների մեջ, մարտունակության որոշակի մակարդակը պահելու նպատակով, դա կարելի էր հասկանալ և նույնիսկ ողջունել։ Բայց ենթադրել, որ ցանկացած արական սեռի քաղաքացի կարող է մեկ շաբաթվա պատրաստությունից հետո գնալ մարտական հերթապահության, բացարձակ անիրատեսական է, քանի որ նրանցից շատերը խաղաղ պայմաններում տարրական ֆիզիկական պատրաստություն չունեն, զենքի հետ նորմալ վարվել չգիտեն, և մարտական հերթապահության գնալուց, ավելի շատ վտանգելու են իրենց և իրենց ծառայակիցների կյանքը, քան որևէ օգուտ տան երկրի պաշտպանությանը։ Մեր բանակի նորակոչիկները մոտ 20 շաբաթ մարտական պատրաստություն են անցնում, և միայն դրանից հետո են մեկնում մարտական ծառայության, և ըստ փորձի, միջինում միայն մեկ տարի ծառայելուց հետո է, որ սկսում են արդյունավետ կատարել իրենց մարտական պարտականությունները։ Պատկերացնել, որ նրանցից շատ ավելի տարեց համաքաղաքաղացիները, համատարած կարող են մեկ շաբաթվա պատրաստությունից հետո արդյունավետ մարտական հերթապահություն իրականացնել, պարզապես աբսուրդի ժանրից է, և իրականում հանգեցնելու է ողբերգական արդյունքների։
դ) այսպիսի մասսայական գործընթացը անխուսափելիորեն հանգեցնելու է նաև մասսայական կոռուպցիոն ռիսկերի։ Բազմաթիվ համաքաղաքացիներ փորձելու են տարբեր պատրվակներով ազատվել ծառայությունից, նույնիսկ հեռանալ երկրից, հայտնվելու են տարբեր պաշտոնյաներ և միջնորդներ, որոնք սկսելու են իրենց ծառայությունները առաջարկել, և սա բերելու է ամբողջ ոլորտի կրիմինալիզացիայի, հսկայական չարաշահումների, գործող իշխանությունների կողմից կամայական գործելակերպի, և այլ ցավալի հետևանքների։
ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ՔՊ-ական նախարար Պապիկյանի ղեկավարությամբ, արդեն աչքի է ընկել մի շարք աբսուրդային նախաձեռնություններով, դրանից նախորդը 24 մլն դրամով ժամկետային զինծառայողներին ծառայությունից ազատելու տխրահռչակ նախագիծն էր։ Թեև այս նոր նախագիծը ուղիղ հակառակ գաղափարական ուղղվածություն ունի, այն նույնպես միայն վնաս է տալու, քանի որ բացարձակ կտրված է իրականությունից։
Հայաստանին իսկապես պետք է ռազմականացում, այն անխուսափելի է, բայց այն պետք է արվի խելամիտ, հաշվարկված գործողություններով, որոնք հիմնվում են ռազմական գործի խորը իմացության և լավագույն միջազգային կառավարչական փորձի վրա։ Երկուսն էլ արմատապես բացակայում են գործող իշխանությունների մոտ, որոնք շարունակում են իրենց արկածախնդիր նախաձեռնություններով նորանոր աղետներ բերել մեր երկրի և ժողովրդի գլխին։ Անկեղծ հույս ունեմ, որ ինչպես 24 մլն դրամով ազատվելու տխրահռչակ նախագիծը, այնպես էլ ողջ արական բնակչությանը համատարած դիրքեր տանելու այս նոր նախագիծը կտապալվի, և մենք իմիտացիայի փոխարեն ի վերջո կունենանք իրական նախաձեռնություններ, որոնք կնպաստեն մեր երկրի պաշտպանունակության բարձրացմանը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ