ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ գերիների խոշտանգման վերաբերյալ երեկ տարածված տեսանյութը նոր է. Ադրբեջանը հայկական կողմին փոխանցել է նրանց խոշտանգված մարմինները (տեսանյութ) 10/12/2022 14:42 | ԼՐԱՀՈՍ
Հայ գերիներին խոշտանգելու վերաբերյալ երեկ տարածված տեսանյութը նոր է։ Տեսանյութում երևացող երեք զինծառայողների ինքնությունը հայտնի է, տեղանքը՝ նույնականացված։ Դեպքը տեղի է ունեցել Արտանիշի դիրքերից մեկում, ոճրագործությունն իրականացրել են «Յաշմա» ջոկատի զինծառայողները։ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ եղել է տեղեկատվություն՝ գերեվարման վերաբերյալ, որից հետո հայկական կողմը ստացել է դիերը, որոնց ուսումնասիրությունը ավելի է խորացրել գերևարման ընթացքում սպանված լինելու կանխավարկածը։
«Այս տեսանյութը միանշանակ հաստատեց, որ ավելի մեծ թվով հայ ռազմագերիներ են գնդակահարվել»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։
Այլ խոսքով՝ գործ ունենք գերիների հերթական արտադատական գնդակահարման դեպքի հետ, Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ, սա մեծ քաղաքականության մասն է և քանի դեռ պատժելիությունն ապահովված չէ որևէ բան չի կանխելու այդ հանցագործությունների կատարմանը, միակ տարբերակը պատժելիությունն է և կատարված հանցագործությունների համար հետևանքների առաջբերումը՝ պետության և ներգրավված զինծառայողների, հրամանատարների նկատմամբ։
«Քանի դեռ այս պատասխանատվության միջոցները վրա չեն հասել, մենք վարքի կամ քաղաքականության փոփոխություն չենք ունենա»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։
Դիտարկմանը, որ փաստացի հայ ռազմագերիներին դաժանաբար սպանում են և մարմինները հայկական կողմին փոխանցում որպես մարտի դաշտում զոհված զինծառայողի մարմին, արդյո՞ք մոտավոր տվյալներ կան, թե քանի նման դեպք կա, Սահակյանն արձագանքեց. «Այդպես էլ անում են։ Այստեղ պետք է կասկածների առաջացման պարագայում դեպքն ուսումնասիրել, այդ թվում՝ վնասվածքների առաջացման մեխանիզմը, որի միջոցով կարելի է պարզել՝ մարտի դաշտում զոհված լինելը հրազենային վնասումից, թե ֆիզիկական հսկողության տակ գնդակահարված լինելը։ Այստեղ հանգամանալից բժշկական զննությունների և փորձաքննությունների անհրաժեշտություն կլինի »։
Սահակյանի փոխանցմամբ՝ պատրաստվում են ոչ միայն դիմել ՄԻԵԴ, այլև՝ տեղեկությունը փոխանցվում է միջազգային լրատվամիջոցների, մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույցների, միջազգային կառավարական կառույցների, որովհետև իրավական գործընթացից զատ՝ այլ բնույթի իրավաքաղաքական արձագանքի։
Հիշեցնենք, որ երեկ համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել էր ադրբեջանցիների վայրագությունները վկայող հերթական տեսանյութը, ընդ որում, տեսանյութը տարածվել է դիտավորյալ՝ նախապես փակելով ռազմական հանցագործություններ կատարող ադրբեջանցիների դեմքերը՝ հետագայում դրանց նույնականացումից խուսափելու համար։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները խոշտանգում հայ զինծառայողներին։ Դեպքը վերաբերում է ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիային։ ՀՀ ՊՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էին, որ տեսանյութն ուսումնասիրվում է։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչությունից այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ տեսանյութին ծանոթ են, այն կուղարկվի ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան։ Ներկայացուցչությունից ևս փաստեցին, որ տեսանյութում երևացող զինծառայողները, ինչպես նաև՝ տեղանքը նույնականացված են, կադրերում երևում է, որ զինծառայողները ողջ են և վիրավոր, սակայն զինծառայողներին սպանված են վերադարձրել։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են մամուլի հրապարակումները:
«Արդյունքների մասին հանրությանը հավելյալ կտեղեկացնենք»,- նշեցին դատախազությունից:
Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում ։ Ուշադրություն, դրանք պարունակում են սարսափելի բռնության տեսարաններ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ