ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծագումով հայ աստվածաբան, գրող և ակտիվիստ Ֆաթմա Յավուզը՝ հայ-թուրքական հարաբերություների կարգավորման մասին. Ermenihaber.am 10/12/2022 14:00 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։
Հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնում հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։
Այս անգամ մեր զրուցակիցը ծագումով հայ աստվածաբան, գրող և ակտիվիստ Ֆաթմա Յավուզն է։
Համառոտ կենսագրական
Ֆաթմա Յավուզը ծնվել է 1979թ. Ստամբուլի Ուսքյուդար (պատմ. Սկյութար) թաղամասում։ Ծագումով հայ է։ Յավուզը շուրջ 14 տարի զբաղվել է Ղուրանի դասավանդմամբ։ Որոշ ժամանակ աշխատել է Թուրքիայի կրոնական գործերի վարչությունում և Ստամբուլի քաղաքապետարանում։
Նա հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և իշխանությունների հասցեին հնչեցրած սուր քննադատություններով։ Յավուզի սոցցանցային գրառումները հաճախ են կոշտ արձագանքի արժանանում թուրքական հասարակության կողմից։
- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։
- Այս փուլում, ցավոք, Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացն իրատեսական չեմ համարում։ Հուսով եմ՝ կսխալվեմ և կարգավորման ճանապարհին թեև քիչ, բայց առաջընթաց կգրանցենք։ Իրատեսական չհամարելու պատճառն այն է, որ ես երկու տարի է, ինչ կոնկրետ առաջընթաց չեմ տեսնում, և որ Թուրքիայի հասարակությանը դրան նախապատրաստելու համար ոչ աշխատանք չի տարվում։ Ընդհակառակը, ատելության խոսքը դեռևս շարունակում է ներգործող լինել։
- Պրահայում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի դեմ առ դեմ 1-ին հանդիպումը։ Ինչպե՞ս եք գնահատում այն։
- Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի և Թայիփ Էրդողանի հանդիպումը բովանդակալից էր, սակայն Թուրքիայում ընթացող ընտրական գործընթացը խոչընդոտ է հանդիսանալու այս պահին առողջ ու մնայուն քայլեր իրականացնելու համար։
- Փաշինյան-Էրդողան հանդիպմանը քննարկվել է նաև սահմանների բացման հարցը։ Առաջիկայում հավանական համարու՞մ եք սահմանների բացումը և ինչպիսի ազդեցություն կունենան երկու ժողովուրդների վրա, եթե բացվեն սահմանները։
- Չեմ կարծում, որ մոտ ապագայում սահմանները կբացվեն, քանի որ թուրքական հանրության շրջանում դեռևս չկա դրա հանրային արձագանքը։ Անշուշտ, եթե բացվեն սահմանները, հիանալի զարգացում կլինի և երկու ժողովուրդներն էլ իրենց միջև առկա կոնկրետ խոչընդոտներից կազատվեն։ Իսկ դա թերևս ամենից կարևորն է։ Հուսամ մենք կտեսնենք այդ օրը։ Ճիշտ է, դա մոտ ապագայում չի լինի, բայց հուսամ գոնե ողջամիտ ժամկետում կլինի։
- Երևանում հանդիպելու են Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականները։ Ըստ Ձեզ՝ Թուրքիայից բարձրաստիճան այրերի այց սպասվու՞մ է։ Հավանական համարու՞մ եք ֆուտբոլային դիվանագիտության «2-րդ եթերաշրջանը»։
- Ես հավատում եմ սպորտի համախմբող ուժին։ Դա կարող է բարձրաստիճան անձանց այցերի համար նպաստող հանգամանք ծառայել։ Այս տեսանկյունից բարձրաստիճան այցերն անակնկալ չեն։ Իհարկե, ֆանատիզմը երբեմն կարող է հակադարձել սպորտի միավորող ազդեցությանը, բայց լիահույս եմ, որ մենք ականատես կլինենք դիտարժան ֆուտբոլային հանդիպման՝ առանց որևէ տհաճ բան ապրելու։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից