ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մահացել է կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը 10/12/2022 23:56 | ԼՐԱՀՈՍ
Մահացել է կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը: Այս մասին հայտնում է թագերագետ Նարինե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջով: Վերջինս գրում է.
«Մեծ մտավորական, գաղափարների շտեմարան, տաղանդավոր տոհմի արտիստիկ զավակ, դեպի դուրս ուղղված փիլիսոփայական հայացքով, դեպի ներս՝ ինքնահեգնանքով, մեղմ ու պոռթկուն, պարզ ու խորը, մեծ մտքով, մեծ սրտով ու շուրջը բարության, շիտակության ցոլքեր սփռող Մեծատառով Մարդ՝ Սուրեն Հասմիկյան։ Ո՛նց ենք աղքատանում Ձեր բացառիկ մարդ տեսակի կորստով»։
Սուրեն Հասմիկյանը ծնվել է Երևանում: Եղել է դերասանուհի Հասմիկի թոռը:
Դեռ մանկուց որոշել էր, որ եթե զբաղվի արվեստի որևէ ճյուղով, ի պատիվ տատիկի, անպայման կընտրի «Հասմիկյան» կեղծանունը, սակայն հետագայում կեղծանունը դարձել է նրա «պաշտոնական» ազգանունը: 1952թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 1957թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուս գրականության բաժինը:
1961թ. Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան` կինոգիտության գծով: 1970թ. պաշտպանել է թեզ և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան (1996թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է առաջին կինոգետներից, որ գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն: 1960-ականների սկզբից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես խմբագիր: 1971-82թթ եղել է Հայաստանի Պետկինոյի գլխավոր խմբագիրը: 1989թ-ից եղել է Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության կինոքննադատների համքարության (կոլեգիա) նախագահը: 1968-78թթ հեռուստատեսությունում վարել է հայ կինոյին նվիրված հաղորդաշար: 1991թ. նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ» ֆիլմում:
1957թ-ից հեղինակել է շուրջ 1000 կինոքննադատական հոդված, բազմաթիվ սցենարներ, 3 գիրք: Նրա աշխատություններից առավել հայտնի են «Սեղմ կադր» և «Փրկության կղզի» գրքերը: 1972թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում, 1983թ-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1994-2006թթ եղել է արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչը: 1987թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2005թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2015թ.՝ ՀՀ մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունների ոսկե մեդալների, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար: Մահացել է Երևանում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ