ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը րոպե առաջ պետք է դատապարտվի որպես ռազմական հանցագործ, բայց այսօր Հայաստանը միայնակ է մնացել՝ իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության արդյունքում.Զոհրաբյան 10/12/2022 16:08 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը, Հայաստանի իշխանությունների անգործության և միջազգային հանրության լռության ու գազային էյֆորիայի ներքո, շարունակում է իր հերթական վայրագությունները և մեր զինվորների խոշտանգումը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ տելեգրամյան ալիքներում տարածված հայ գերիների խոշտանգման հերթական տեսանյութին:
Նաիրա Զոհրաբյանը շեշտում է՝ Ադրբեջանը րոպե առաջ պետք է դատապարտվի որպես ռազմական հանցագործ, բայց այսօր Հայաստանը միայնակ է մնացել՝ ՀՀ իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության արդյունքում.
«Այսօր Հայաստանի խորհրդարանը, իշխանությունը և ընդդիմությունը միասին, զրո արդյունավետությամբ են աշխատում, ընդհանրապես չեն աշխատում միջազգային կառույցների հետ: Մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այսօր ընդամենը մեկ խնդիր ունի՝ րոպե առաջ բավարարել թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը և ստորագրել Հայաստանի կապիտուլյացիայի, այն է՝ ֆեյք «խաղաղության օրակարգը»:
Մեզ հետ զրույցում Զոհրաբյանը վստահեցրեց, որ Ադրբեջանը շարունակել և շարունակելու է իր վայրագությունները, քանի դեռ մեր բանակցողը Նիկոլ Փաշինյանն է.
«Ես վստահեցնում եմ՝ «խաղաղության պայմանագրից» հետո նոր դուռ է բացվելու լայնամասշտաբ պատերազմի համար, քանի որ Ալիև-Էրդողան զույգի համար պատմական հնարավորություն է ստեղծվել՝ հասնելու իրենց նպատակներին»,-ասաց Զոհրաբյանը:
ԱԺ նախկին պատգամավորը շեշտում է՝ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը ոչինչ չեն անում՝ Ադրբեջանի վայրագությունները կանխելու և դրանք միջազգային հանրությանը ցույց տալու համար.
«Եթե օգտագործեին ողջ գործիքակազմը, մենք հիմա պետք է տեսնեինք մեր խորհրդարանի պատգամավորներին եվրոպական տարբեր երկրներում ոչ թե կրուիզներ անելիս, այլ՝ օրինակ ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի դիմաց հացադուլ անելիս, և ոչ միայն իշխանական, այլ նաև ընդդիմադիր պատգամավորներին: Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը՝ նիստերին չի գնում, փողոցում չի պայքարում, բայց գործուղումների , չգիտես ինչու, ՔՊ-ական պատգամավորների հետ վազելով գնում է, եթե իրենց թվում է, որ ժողովուրդն այս ամենը չի տեսնում և սրա գնահատականը չի տալու, խորապես սխալվում են»,-ասաց Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա Զոհրաբյանի տպավորությամբ՝ միջազգային հանրությունը անգամ չի էլ փորձում կանխել Ադրբեջանի վայրագությունները,
«ԵՄ առաջին դեմքերը, բացի իրենց դոշին ՀՀ դրոշը փակցնելուց և իրենց լանչի ժամանակ Եվրոպառլամենտի բուֆետ դիմաց ակցիա անելուց ՝ այլ պատժիչ գործիքակազմ չեն կիրառում, ավելին՝ ԵՄ առաջին դեմքերը հայտարարել են, որ որևէ գազային պայմանագիր Ադրբեջանի հետ չեն չեղարկելու, որևէ սանկցիա չեն կիրառելու, իսկ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ ԵՄ-ն և Արևմուտքը կախված են իր գազային ասեղից, ուստի Ալիևը շարունակելու է ռազմական հանցագործությունները»,-ասաց ԱԺ նախկին պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ