ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսական երաշխիքները շատ թույլ են, արեւմտյան երաշխիքները չեն ստեղծվել, իսկ ՀՀ իշխանությունը պատրաստ չէ պաշտպանել Հայաստանի շահը․ Հրանտ Միքայելյան 10/11/2022 21:23 | Քաղաքական
Այս պահի դրությամբ, փաստացի, Ադրբեջանին հաջողվում է ամբողջությամբ իրագործել իր օրակարգը, իսկ Երեւանի առաջարկները, որոնք իշխանությունը ի պատասխան ադրբեջանական առաջարկների ներկայացրել էր, մնացել են որպես ընդամենը առաջարկ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով Պրահայի հանդիպման արդյունքներին ու ու դրան հաջորդած հայտարարություններին։
Նկատենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։ Նրա խոսքով՝ Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին՝ նշելով, որ դա Թուրքիայի կարմիր գիծն է։ Արձագանք ելով այս հայտարարությանը ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպմանը հաջորդած հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։
Հիշեցնենք, Պրահայի հանդիպման արդյունքներով, Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իսկ Արցախի հարցը պատվիրակվել է բացառապես Ստեփանակերտին։ Հանդիպմանը հաջորդած հեռախոսազրույցներում՝ ԱՄՆ պետքարտուղարի եւ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով, խոսք էր գնում Ստեփանակերտ-Բաքու քննարկումների հնարավոր մեխանիզմի ստեղծման մասին, ինչին հետեւել էր Ալիեւի հստակ ուղերձն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներն Ադրբեջանի քաղաքացիներ են եւ Ադրբեջանն է որոշելու՝ ինչպես հարաբերվել նրանց հետ։
«Ինչպես միշտ , Թուրքիան նախապայման է դրել եւ Հայաստանի իշխանությունը, փաստացի, միակողմանի զիջումների է գնացել։ Եթե մենք վերլուծենք Էդուարդ Աղաջանյանի ու նրա նմանների հայտարարությունները, ապա մենք կհամոզվենք, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախի հետ կապված որեւէ գործընթացի պատասխանատվությունից, այն դնելով այլ երկրների վրա՝ լինի դա Ռուսատանը, Թուրքիան, Ադրբեջանը, որպեսզի նրանք որոշեն Արցախի ճակատագիրը»,-արձանագրեց Հրանտ Միքայելյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը՝ Հրանտ ՄԻքայելյանն ընդգծեց․«Խոսքը քաղաքացիական դիտորդների մասին է, որոնք առանձնապես կարգավիճակ չունեն եւ ընդամենը իրենց երկրներին զեկույցներ են տալու, իսկ քաղաքական արձագանքը լինելու է տվյալ երկրներից։ Ենթադրենք տեղակայվում են Ֆրանսիայի դիտորդները, ենթադրենք, Ֆրանսիան արձագանքեց եւ ասաց, որ Ադրբեջանը պայմանավորվածություններ է խախտում, ի՞նչ է լինելու դրանից հետո։ Մենք տեսել ենք բազմաթիվ անգամներ, երբ Ֆրանսիան թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ է դուրս եկել հայտարարություններով, բայց դրան ոչինչ չի հաջորդել։ Որքանո՞վ է Ֆրանսիան եւ ԵՄ-ն ունակ պրակտիկ արձագանքելու, այս պահի դրությամբ, նման որեւէ մեխանիզմ չկա։
Ես առանձնապես բան չեմ տեսնում, թե դա որեւէ բան կփոխի, այո, կլինի ավելի հստռակ քաղաքական արձագանք, բայց դա խնդիր չի լուծելու»։
Քաղաքագետը շեշտեց, ՀՀ գործող իշխանության՝ Արցախի մասով վարվող քաղաքականությունն ընկալվում է որպես աշխարհաքաղաքական փոփոխությունների բաղադրիչ։ Նրանք փորձում են փոխել Հայաստանի աշխարհաքաղաքկան դիրքորոշումը, այդ թվում՝ Արցախից հրաժարվելու գնով։ Մյուս կողմից, Հրանտ Միքայելյանն արձանագրում է, որ ՌԴ-ի կողմից որեւէ ադեկվատ այլընտրանք չի առաջարկվում, ինչը ՌԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակով ու նաեւ այն վերջին 4 տարիների ընթացքում ՌԴ-ի նկատմամբ վարվող ոչ ադեկվատ քաղաքականությամբ է պայմանավորված։
«Ստեղծվել է իրավիճակ, երբ ռուսական երաշխիքները շատ թույլ են, իսկ արեւմտյան երաշխիքները չեն ստեղծվել եւ հարց է, թե դրանք ընդհանրապես կարող են լինել, իսկ ՀՀ իշխանությունները պատրաստ չեն, ընդհանրապես, պաշտպանել Հայաստանի շահերը եւ Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ զիջողական քաղաքականություն են ընդունել»,-բացատրում է քաղաքագետը՝ շարունակելով, որ ստեղծված իրավիճակում Արցախի ճակատագրի երկու սցենար կարող է լինել․ «Առաջին, Արցախի կարգավիճակն էլ ավելի է նվազում , բայց դե ֆակտո ինքնավարությունը պահպանվում է ներքին առումով, իսկ երկրորդ սցենարով, Արցախում դե ֆակտո եւ դե յուրե կարող է հաստատվել Ադրբեջանի իշխանությունը, որը ուղիղ իմաստով սկսում է տիրել Արցախին, ինչը կնշանակի ռազմական եւ քաղաքական ճնշման ինտենսիվացում նրա կողմից , այդ թվում, ենթակառուցվածնքների վրա, որպեսզի արցախահայությունը կամ թողնի, հեռանա կամ էլ ամբողջությամբ ընդունի Ադրբեջանի հպատակությունը»։
Քաղաքագետն ասում է՝ Արեւմուտքը Ադրբեջանի վրա ազդեցության լծակներ, տեսականորն ունի, օրինակ պատժամիջոցները, բայց այդ օրակարգը առհասարակ բացակայում է, անգամ հայ պաշտոնյաների հայատարարություններում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները որեւէ տեղ զիջելու ցանկություն չունեն, իսկ Արեւմուտքը շահագրգռված է ադրբեջանական էներգակիրներով։
«Նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանին, որովհետեւ ռուսական գազը գալիս է Ադրբեջան, ապա գնում Եվրոպա։ Սա, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանն, առհասարակ, որեւէ հնարավորություն չունի, այդ հնարավորությունները կիրառելու ցանկություն է պետք»։
Ինչ վերաբերում է Հայաստանին՝ այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքումից հետո, ապա քաղաքագետն ասաց․ «Ամբողջությամբ համոզված եմ, որ Ադրբեջանի պահանջները դրանով չեն սահմանափակվի, հավանաբար, կլինի պահանջ անկլավների եւ այլ սահմանային հարցերի նկատմամբ։ Ադրբեջանը փորձելու է էլ ավելի ամրապնդել իր դիրքերը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ