Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Եղել են դիվերսիոն խմբեր, որոնք հայկական համազգեստով էին, խոսել են հայերեն. Դիվիզիոնի հրամանատարի հարցաքննությունը՝ դատարանում (տեսանյութ) 10/11/2022   17:47  |  Դատական ռեպորտաժներ

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, հոկտեմբերի 10-ին հակառակորդը նախ դիվերսիոն խմբերով է ներթափանցել Հադրութ, Նորաշեն ուղղություններով, եղել են դիվերսիոն խմբեր, որոնք հայկական համազգեստով էին և խոսել են հայերեն։ Այս մասին դատական նիստում հայտարարել է դիվիզիոնի հրամանատար Կարեն Առուստամյանը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, ընթանում է պատերազմի ընթացքում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվում են վկաները:

Վկա Կարեն Առուստամյանը, որն Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի օրերին եղել է դիվիզիոնի հրամանատար, պատմեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հոկտեմբերի 8-ին իրենք անցել են պաշտպանության, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9-ին, մարտական գործողություններն ընթացել են հեռահար եւ հրետանու միջոցներով։

«Արդեն ամսի 10-ին հակառակորդը դիվերսիոն խմբերի ուժերով սկզբից ներթափանցում է իրականացրել Հադրութ, Նորաշեն ուղղություններով։ Եղել են դիվերսիոն խմբեր, որոնք հագած են եղել հայկական համազգեստներ և խոսել են հայերեն։ Ամսի 10-ին ստորաբաժանումները կրելով կորուստներ՝ նահանջել են։ Որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ Իշխան Վահանյանը վիրավորում է ստացել, թողել է տեղանքն ու հայտնվել հոսպիտալում»,- պատմեց վկան։

Դատախազ Գևորգ Ավետիսյանի հարցին՝ ուսումնական գումարտակում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողները կարո՞ղ են պատերազմական իրավիճակում ընդգրկվել մարտական հերթապահության, վկան պատասխանեց՝ նշելով, որ կա փաստաթուղթ, որ ուսումնական գումարտակում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողները կարող են ներգրավվել։ Դատախազի հարցին՝ եթե զինծառայողը զինվորական երդում չի տվել, կարո՞ղ է ընդգրկվել մարտական գործողություններին, վկան պատասխանեց, որ իրեն հայտնի չի եղել, որ 5-րդ գումարտակի զինծառայողները զինվորական երդում դեռևս չեն տվել, ինչն էլ առաջացրել է զոհված զինծառայողների ծնողների վրդովմունքը։ Զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ տիկին Վարդուհին, դիմելով վկային, հայտարարեց. «Սուտ է խոսում։ Ինքը եկել է այստեղ, որ ճիշտը պատմի, ոչ թե ստի։ Այն, ինչը ինքն այստեղ պատմում է, ես անգիր գիտեմ։ Հյուրանոցում որ աչքդ հանեցինք, այդ ես էի... »։

Նախագահող դատավորը նկատողություն հայտարարեց զինծառայողի մորը ու նիստը շարունակվեց ընդմիջումից հետո։
Գումարտակի պատրաստվածության մասին անդրադառնալով՝ վկան նշել էր, որ շատ ավելի լավ կլիներ վեց ամիս պատրաստվեին, եթե վեց ամիս չեն պատրասվել, միանշանակ դառնում է ոչ լիարժեք։

Ճշգրտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված եղել նշված զինծառայողներին մարտական գործողություններին ներգրավելը, վկան պատասխանեց՝ նշելով, որ այդ անձնակազմը ընդգրկվել է մարտական գործողություններին, զբաղեցրել են իրենց պաշտպանության շրջանը, որը գտնվում է երկրորդ դիրքում, սակայն հաշվի առնելով հակառակորդի գրոհի զարգացումները, ստացվել է այնպես, որ կոնկրետ գումարտակի աջթևյան հատվածը դարձել է առաջնագիծ, բայց ձախթևյան հատվածում հակառակորդը չի եղել։ Իսկ թե ինչպես է անձնակազմը կատարել մարտական առաջադրանքները՝ վկան նշեց, որ 5-րդ հրաձգային գումարտակը մինչև ամսի 3-ը ներառյալ մասնակցել է մարտական գործողություններին, աջ թևում հակառակորդի ակտիվ անմիջական շփում է եղել, հերոսական դրվագներ են ցուցաբերել մեր հայ զինվորները։

«Ամսի 3-ին պաշտպանության տեղամասի թիկունքային մասում, որտեղ ունեցել ենք հրետանավորներ, հակատանկային միջոցներ, զեկուցել են, որ 5-րդ գումարտակի մեկ վաշտը նահանջել է, հրամանատարական կազմի կոնկրետ պարզաբանում չի եղել, թե ինչու է այդպիսի որոշում կայացվել։ Անձնակազմը տեղափոխվել է Հադրութ, ամսի 4-ին արդեն 9-րդ կիլոմետրի ձախթեւյան ճանապարհից առաջնային ղեկավարման կետը, որտեղ ես եմ եղել, առաջնային ղեկավարման կետը եղել է 5-րդ գումարտակի բնագծում՝ մի քիչ ձախ դեպի Ֆիզուլիի կողմում։ Ոչ իմ կողմից, ոչ հրամանատարի կողմից չի եղել թույլտվություն, սակայն այնտեղից գիշերվա ժամը 1-ից 2-ի կողմերը զեկուցել են, որ մնացած անձնակազմը նահանջ է կատարում, ցուցում եմ տվել զորամասի հրամանատարին, որ շտապ ներկայանան զորամասի շտաբի տեղակալները, գնացել եմ այնտեղ, հանդիպել եմ նրանց, իրենք արդեն իրենց պաշտպանության շրջանից 2-3 կմ հետ են եկել, նահանջել էին»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ խաչմերուկում է հանդիպել անձնակազմին, առանձնազրույց ունեցել և ժամեկատային զինծառայողների, և սերժանտական, և սպայական կազմի հետ։

«Անձնակազմը թրջված վիճակում է եղել, բարոյալքված վիճակում է եղել։ Ցուցում եմ տվել, որ առաջին խրամատին հաջորդող խրամատ գնալ, ես էլ մոտ 400-500 մետր քայլել եմ, հետ եմ վերադարձել իմ ղեկավարման կետ։ Որոշ ժամանակ անց ինձ հայտնի է դարձել, որ այդ անձնակազմը էլի նահանջել է»,- ասաց նա։

Պատասխանելով Հադրութի դպրոցում մարտական առաջադրանքի ընթացքում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ դատախազի հարցադրմանը՝ Առուստամյանը նշեց, որ եղել են խնդիրներ՝ վիրավորների, հիվանդների, վախեցած երեխաների մասով, ամբողջ կազմը չի ընդրգրկվել, եղել են նույնիսկ դեպքեր, երբ դասակի հրամանատարն է հրաժարվել կատարել մարտական առաջադրանքը, անմիջապես հեռացվել է պաշտոնից, նրան փոխարինող է նշանակվել։

Ինչ վերաբերում է Լելե-Թեփեի օպերացիային, վկան նշեց, որ դիվիզիայից ընդամենը ապահովող ստորաբաժանում է մասնակցել, բայց ընդհանուր խնդիրը կատարվել է այլ զորամասերի կողմից, իր լիազորությունների տիրույթում չի եղել։

«Հակահարվածից հետո այն ուղղությամբ, որտեղ մենք այդքան էլ հաջողություն չենք գրանցել, բաց է մնացել, միջոցներ ենք ձեռնարկել այդ հատվածը փակելու համար՝ ընդգրկելով ենթակա բոլոր զորամասերը, խնդրել ենք վերադասին՝ լրացուցիչ զորամասեր տրամադրելու։

Տեղանքում լրացուցիչ աշխատանքներ իրականացրել ենք։ Այդ ուղղությունը փակ է մնացել՝ մինչև ամսի 15-ը ներառյալ»,- նշեց վկան։
Հարցաքննության ընթացքում վկան նշեց, թե տեղեկացված չի եղել, որ պատերազմ պետք է սկսվի։ Ինչպես հարցաքննված մյուս վկաները, այնպես էլ՝ վկա Առուստամյանը ևս աևձանագրեց, որ զինծառայողները կապի միջոց չեն ունեցել։

Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:09 11/10/2022  |  Դատական ռեպորտաժներԽուճապային իրավիճակ էր. հայկական համազգեստով, հայերեն խոսացող դիվերսիոն խմբեր էին ներթափանցել (տեսանյութ)
14:31 11/10/2022  |  Դատական ռեպորտաժներԵկել է այստեղ ճիշտը պատմելու, ոչ թե սուտը մեր ականջը լցնելու. զոհված զինծառայողի մայրը՝ դատարանում (տեսանյութ)
14:21 11/10/2022  |  ԼՐԱՀՈՍԶոհված զինծառայողների 16 ծնող տուժող է ճանաչվել՝ «Եռաբլուրում» կիրառված բռնության գործով
13:20 10/10/2022  |  ԼՐԱՀՈՍԵրեք տեղից վիրավոր զինվորին սեպտեմբերի 13-ից չեն կարողանում հանել. ՊՆ-ն ասում է՝ բանակցություններ են վարում
12:57 10/10/2022  |  ԼՐԱՀՈՍՉէի պատկերացնում, որ մեր կաշվի վրա պետք է զգանք այս ամենը.լուսագյուղցին ասում է, որ 44օրյա պատերազմի ժամանակ կորուստ չէին ունեցել, նման դառնություն չէին տեսել (տեսանյութ)
12:50 10/10/2022  |  ԼՐԱՀՈՍՏվեք իմ երեխուն, կոորդինատները գիտեն, բայց չեն հանում. Վահե Թորոսյանի հայրը ահազանգում է (տեսանյութ)
13:12 06/09/2022  |  ԼՐԱՀՈՍԻշխան Վահանյանի գործով դատարանում վաշտի հրամանատարի ցուցմունքը հանցագործության տարրեր են պարունակում. Տուժող կողմը պահանջում է քրգործ հարուցել՝ վաշտի հրամանատարի գործողությունների վերաբերյալ
18:42 05/09/20224 հրամանատարով ի՞նչ եք արել, որ զորքը ցաքուցրիվ չլինի. վաշտի հրամանատարը դատավորի հարցին պատասխան չուներ (տեսանյութ)
17:36 05/09/2022  |  Դատական ռեպորտաժներԳումարտակի հրամանատարը հրահանգել է մարտադաշտ տանել նորակոչիկներին, որոնք չէին անցել անգամ մարտական պատրաստվություն. Դատարանում հարցաքննվում է վաշտի հրամանատարը (տեսանյութ)
16:59 05/09/2022  |  ԼՐԱՀՈՍՉէինք հասկանում ինչ է կատարվում՝ երեք կողմից հարձակվում էին՝ Հադրութը հետեւն էր, Ջաբրայիլը՝ դիմացը. Վաշտի հրամանատար (տեսանյութ)

Արխիվ

[]