ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրան Ավինյանը վարչական ռեսուրս է օգտագործում, իսկ ՔՊ-ն չարաշահում վարչական ռեսուրսը՝ կուսակցական Վահագն Հովակիմյանին նշանակելով ԿԸՀ նախագահ ․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ծրագրերի ղեկավար 10/10/2022 17:03 | ԼՐԱՀՈՍ
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական ռեսուրս է օգտագործում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Երեւանի փոխքաղաքապետ կարգված նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ակտիվությանը։
Երևանի ավագանու հաջորդ ընտրություները կկայանան 2023 թվականի աշնանը, միչդեռ մայրաքաղաքի տարբեր համայքներով Ավինյանը արդեն իսկ շրջագայություններ է իրականացնում, որոնց ընթացքում նա հանդիպումներ է ունենում բնակիչների հետ, այցելում մանկապարտեզներ, խոստումներ է տալիս եւ փաստացիորեն, օգտագործելով փոխքաղաքապետի պաշտոնը, արդեն այսօրվանից քարոզարշավ է իրականացնում։ Նկատենք, որ հենց ինքն է հայտարարել, որ ինքը ՔՊ-ի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածուն է, ինչից որոշ ժամանակ անց նշանակվեց փոխքաղաքապետ ու հիմա շատ ավելի ակտիվ Երեւանի քաղաքապետարանը լուսաբանում է նրա գործունեությունը, քան՝ Երեւանի գործող քաղաքապետինը։
«Տվյալ դեպքում, ես դա անվանում եմ վարչական ռեսուրսի օգտագործում։ Վարչական ռեսուրսի օգտագործումը աշխարհի բոլոր երկրներում է ընդունված եւ դա իշխող քաղաքական ուժի չգրված առավելությունն է՝ այդ թվում, ամենաժողովրդավար երկրներում։ Դա լավ բան է, թե վատ բան, մենք կարող ենք հասկանալ, եթե այլ ուժեր դա արած չլինեին կամ չանեին»,-ասաց Հոկտանյանը՝ հավելելով, թե պետք է դիտարկել, թե այդ ակտիվության հատկապես որ ասպեկտը կարող է ազդել ընտրությունների վրա։
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում վարչական ռեսուրսի չարաշահումը հասկացվում է նեղ իմաստով, երբ այն իրականացվում է նախընտրական քարոզչության ժամանակ։ ֆորմալ առումով Ընտրական օրենսգրքով վարչական ռեսուրսի չարաշահման հետ գործ ունենք, երբ ԿԸՀ-ն հայտարարում է ընտրությունների մասին, ներկայացվում է համապատասխան ժամանակացույցը, իսկ տվյալ դեպքում, զուտ օրենսդրության տեսանկյունից գործ չունենք վարչական ռեսուրսի չարաշահման հետ։ Ըստ Հոկտանյանի, տվյալ դեպքում, ունենք վարչական ռեսուրսի օգտագործում, ինչը, նոր երեւույթ չէ։
Վարուժան Հոկտանյանը օրենսդրական ռեսուրսի չարաշահում է համարում իշխող ուժի կողմից արդեն նախկին քայլական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահ նշանակվելը, ինչի վերաբերյալ ՀԿ-ների հայտարարությանը միացել էր նաեւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը։
«Վարչական ռեսուրսի չարաշահումը ունի մի քանի տեսակ՝ ուժային ռեսուրսի չարաշահում, ընտրական օրենսդրական ռեսուրսի չարաշահում, ընթացակարգային չարաշահում, թե ինչպես են կիրարկվում օրենսդրական ու ենթաօրենսդրական որոշումները։ Վարչական ռեսուրսի չարաշահման տեսանկյունից շատ ավելի լուրջ հետեւանքներ ունի հենց Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ նախագահ, իսկ այն, ինչ Ավինյանն է հիմա անում, ես կորակեի որպես վարչական ռեսուրսի օգտագործում, որն ընդունված պրակտիկա է։ Չարաշահում կլիներ, եթե նա արդեն այսօրվանից Երեւանում դպրոցների, պոլիկլինիկաների տնօրենների միջոցով եւ այլ ճանապարհներով, ընդ որում,ճնշումների միջոցով մոբիլիզացներ իր կողմնակիցներին»,-բացատրեց Հոկտանյանը՝ հավելելով, եթե նման փաստեր լինեն, նոր կարող ենք խոսել Ավինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին։
«Հիմա նա փոխքաղաքապետ է եւ, որպես փոխքաղաքապետ, իրավունք ունի գնալ եւ հանդիպել բնակիչների հետ։ Դա, իհարկե, էթիկական տեսանկյունից, այնքան էլ ողջունելի չէ, բայց աշխարհում ընդունված ձեւ է, իսկ Վահագն Հովկանիմյանի նշանակումը վարչական ռեսուրսի չարաշահում է,որովհետեւ ԿԸՀ նախագահ դարձավ մի մարդ, որը մինչեւ վերջի րոպեն կուսակցական էր։ Վատը նրանում է, որ ամբողջ վատ տրադիցիաները, որոնք կային նախկինում, հիմա շարունակվում են եւ որեւէ բան չի փոխվել, որովհետեւ, այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի ապրիլ, մայիսին, ենթադրվում էր, որ ամբողջութայմբ պետք է այդ պրակտիկաները վերցներ, բայց չի վերացվում»,-եզրափակեց Հոկտանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից