ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այդ կինը առաքելություն ունի. Նա նոր արյունահեղություն է գուժում․ Կարինե Նալչաջյան 10/11/2022 18:27 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանը գտնվում է հոգեբանական պատերազմի մեջ, իսկ հայ հասարակությունը հոգեբանորեն թիրախավորված է։ Երբ մարդիկ փորձում են ուշքի գալ, գիտակցել իրականությունն ու պայքարի կայծ առաջացնել, հայտնվում է Աննա Հակոբյանը եւ հաջորդ հարվածն է հասցնում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով ՆԻկոլ Փաշինյանի տիկնոջ գործունեությանը։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հերթական գրառումն է արել ու այս անգամ պատերազմի սանձազերծման մեղքը փորձել է բարդել հայ մայրերի ուսերին՝ մեղադրելով նրանց լռության ու իր, այսպես կոչված, «խաղաղության» օրակարգին սատար չկանգնելու մեջ։
«Մեղքի զգացումը ծանրագույն ապրում է, հատկապես, եթե այն ոչ ռացիոն է։ Մեղքի զգացման տարբեր դրսեւորումներ կան, բարոյական է, երբ մարդն ինչ-որ բան է արել եւ մեղքի զգացում է ապրում, բայց նեւրոտիզացիայի է տանում այն, երբ այդ զգացումն իռացիոնալ է։ Այս դեպքում, Աննա Հակոբյանը փորձում է սարսափելի մեղքի զգացում առաջացնել հայ մայրերի շրջանում։ Դա ծանրագույն հոգեբանական վիճակ է, որը գցում է մարդու ինքնագնահատականը ու զրկում է նրան իր կյանքը կազմակերպելու հնարավորությունից։ Աննա Հակոբյանը մարդկանց մեղադրում է իրենց զավակների արյան մեջ»,-բացատրում է հոգեբանը՝ հավելելով, որ միեւնույն ժամանակ, Աննա Հակոբյանը փորձում է վարկաբեկելով իրար դեմ հանել հայ կանանց։
«Սա տեխնոլոգիա է, նա հարված է հարցնում , առհասարակ, հայ կնոջ կերպարին, նա հեգնանքով է օգտագործում «առյուծածին»բառը։ Այս կորուստն ու արյունը իրենք են բերել, ինչի մասին իր ամուսինը բաց տեքստով է ասում, բայց մենք տեսնում ենք բացարձակապես մեղքի ու պատասխանատվության զգացում չունեցող մեկին, որը այդ պատասխանատվությունն ուղղում է մեր հասարակության կանացի կեսի վրա»։
Կարինե Նալչաջյանի խոսքով, կանայք՝ հանուն խաղաղության գացղափարը ԱՄՆ-ի ՄԶԳ-ի ծրագրերի բաղադրիչներից է, որոնք իրականացվում է ամբողջ աշխարհում։ Դա, հոգեբանի խոսքով, ընդունված տեխնոլոգիա է, բայց ճշմարտություն է այն, որ թշնամիներով շրջապատված պատերազմող երկրում պացիֆիստական քարոզը հասարակությանը բթացնելու քաղաքականություն է։
«Մարդիկ կորցնում են ռեալության զգացողությունը եւ դառնում են ուղղակի մատաղացուներ։ Մենք պետք է իրադարձությունները վերլուծենք՝ 2018 թվականից ի վեր եւ կտենսնք, որ այդ կինն առաքելություն ունի , նա օգտագործվող գործիք է։ Թշնամին աչալուրջ է, հենց որ տեսնում է՝ ժողովուրդը վերականգնվելու նշաններ է ցույց տալիս, գիտակցությունն ազատագրելու նշաններ է ցույց տալիս, հերթական դոզան է մատուցում»,-ասում է Նալչաջյանը։
Միեւնույն ժամանակ, հոգեբանն արձանագրում է, որ հասարակության աչքին գառան դիմակի տակ թաքնված գայլի կերպարը մեծապես բացահայտված եւ նման քարոզչությունը գուցե որոշակի կերպով ազդի սգակիր մարդու վրա, իսկ հիմնականում այդ ազդեցությունն ուժեղ է, այսպես կոչված, հեղափոխության էյֆորիայից դուրս չեկած հատվածի վրա, որոնց մասնագետն անվանում է հոգեբանական չվերականգնվող զոհեր։
«Ցանկացած հասարակության ու մեր ազգային մշակույթում կնոջ կերպարը, մոր կերպարը շատ ամուր է, կարեւորագույն կերպար է, Նժդեհը պատահականորեն չի ասել, որ ազգերի ապագան մայրերի ձեռքերում է։ Աննա Հակոբյանը փորձում է հարվածել այդ կերպարին՝ վարկաբեկելով հայ մորը, եւ չգիտես ինչու, նաա արհեստականորեն , հեղինակություն լինելու հավակնություններ է ներկայացնում, որովհետեւ հասարակությունն ականջալուր է լինում հեղինակավոր մարդկանց»,-շարունակում է հոգեբանը։
Անդրադառնալով Աննա Հակոբյանի լեքսիկոնին, մասնավորապես, իր տեքստում «հայ կանանց մեռելային լռութուն» ձեւակերպմանը, որին, ըստ Փաշինյանի տիկնոջ, հանդիպեց իր արշավն ու տապալվեց՝ մասնագետը նկատում է՝ իրենց բնորոշ է այդ մահաբեր, մեռելային լեքսիկոնը։ «Իրենք յուրահատուկ մեռելասիրություն ունեն, հիշենք, ի վերջո դա դագաղների հեղափոխություն էր, իրենք դագաղներով եկած մարդիկ են, իրենք մահվան սիմվոլիկայով են եկել եւ իրենք մահ են բերել։ Հիմա էլ ես սա գնահատում եմ շատ վտանգավոր ու հեռահար նպատակ հետապնդող քայլ, այն առումով, թե ինչ է մեզ սպասվում։ Նա այս արյան ու կորստի ամբողջ պատասխանատըվությունը դնում է հայ ժողովրդի վրա՝ կանացի կեսի վրա, որն իր մեջ սեր ու գթասրտություն է ամփոփում եւ սրանով նա նոր արյունահեղություն է գուժում»։
Կարինե Նալչաջյանը նաեւ նկատում է՝ մինչեւ Աննա Հակոբյանն իր պացիֆիստական օրակարգով այս ու այնտեղ էր շրջագայում եւ ծիծաղի առարկա դառնում, մեր թշնամիների կանայք իրենց ամուսինների կողմին կանգնած իրենց երկրի պետական շահն էին առաջ տանում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ