ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արհավիրքները հաղթահարելու համար մեր հայրենիքը կարիքն ունի աշխարհասփյուռ ժողովրդի համախմբման 10/09/2022 12:37 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի պաշտոնական մասի բացման արարողությանը, որի ընթացքում իր օրհնությունն ու պատգամն է բերել համագումարի մասնակիցներին, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Իր խոսքում նա ասել է.
«Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,
Մեծարգո նախագահ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության,
Սիրելի ներկաներ,
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 92-րդ համագումարի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն են քբերում ձեզ ամենքիդ:
Այսօր վերստին անդրադառնում ենք Միության ազգաշահ ու եկեղեցանվեր գործունեությանը։ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ավելի քան իր 100-ամյա գործունեությամբ մնայուն հետք է թողել մեր ժողովրդի նորագույն շրջանի պատմության մեջ: Աշխարհի տարբեր երկրներում հաստատված կառույցներով Բարեգործականը նախանձախնդրորեն ծառայել է աշխարհասփյուռ մերժ ողովրդին՝ կարևոր նպաստ բերելով ազգիս զավակների կրթության, ինքնության ճանաչման, հայրենասիրական ոգու զորացման, ազգային և հայրենական կյանքի առաջընթացի ու բարօրության համար։
«Մի՛ մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելիԱստծուն»,- ասում է առաքյալը (Եբր. 13.16): Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նվիրյալները այս պատգամով են մշտապես իրենց սպասավորությունը մատուցել ազգային-եկեղեցական անդաստանում։ Խոնարհում են քբերում և աղոթքով հիշում Բարեգործականի մեծանուն նախագահներ Պողոս Նուբար Փաշային, Գալուստ Գյուլբենկյանին, Զարեհ Նուբարին, Արշակ Կարագյոզյանին, Ալեք Մանուկյանին, Լուիզ Մանուկյան Սիմոնին և բոլոր լուսահոգի անդամներին, որոնց ուղենշած ճանապարհով ներկայիս նույնպես Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը նորանոր հաջողություններ է արձանագրում իր քաջեռանդ նախագահի՝ տիար Պերճ Սեդրակյանի առաջնորդությամբ։
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության տարեկան այս համագումարը տեղի է ունենում Հայաստանի և Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում:
Մեր ժողովուրդը կանգնած է նոր կորուստների վտանգների առջև։ Բաղձալի խաղաղության հաստատման շուրջ ընթացող գործընթացները ներկայացվող պարտադրանքներով լուրջ տարակուսանքներ են հարուցում Հայաստանի տարածքային ամբողջականության, Արցախի կարգավիճակի և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման առնչությամբ։ 44-օրյա պատերազմի, ինչպես նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արհավիրքները հաղթահարելու համար այսօր Հայաստան ու Արցախ մեր հայրենիքը կարիքն ունի աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախմբման, այլև բարեկամ պետությունների շարունակական սատարումի։
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը իր բազմաթիվ մասնաճյուղերով և տարբեր երկրներում գործող ազգային հաստատությունները համագործակցաբար աննվազ ջանքեր պիտի ներդնեն գործուն միջոցներով հետապնդելու ազգային մեր շահերը և մշտահունչ պահելու կոչը մեր ժողովրդի և հայրենիքի հանդեպ արդարության հաստատման։ Ներքին և արտաքին մարտահրավերների դիմագրավման համար անհրաժեշտ և հրատապ է աշխարհասփյուռ մեր ժողովրդի միաբանությունը, հայրենիք- սփյուռք հարաբերությունների վերաիմաստավորումն ու զորացումը, ազգային մեր ողջ ներուժի նպատակային մեկտեղումը։
Գոհունակություն է Հայրապետիս համար հաստատել, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը միշտ եղել է հայրենիքի կողքին ինչպես Առաջին Հանրապետության, այնպես էլ խորհրդային ժամանակներում և անկախության տասնամյակներին՝ մշտապես արձագանքելով մեր ժողովրդի կարիքներին ու պահանջներին։ Բարեգործականի գործունեության հիմնական առաջնահերթություններից է եղել ու շարունակում է մնալ զորակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը։ Մեր Սուրբ Եկեղեցու հետ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության բազմաթիվ իրագործումներով արգասավորված գործակցությունը կրթական, մշակութային, սոցիալական, եկեղեցաշինական բնագավառներում օրհնություն է դարձել հայ կյանքից ներս:
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը արցախյան ազատագրական շարժման տարիներին, այդուհետ և վերջին պատերազմի ողջ ընթացքում զանազան ծրագրերի միջոցով զորակից եղավ արցախահայությանը, գերեվարված և զոհված զինվորների ընտանիքներին, վիրավորներին և տեղահանվածներին։ Արցախահայության նկատմամբ Բարեգործականի հոգածության արտահայտությունն էր նաև Մեզ հետ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանի այցելությունը Արցախ։
Մեր Սուրբ Եկեղեցին, հավատարիմ հայրենական կյանքի առաջընթացի, պետականության զորացման և ազգային իղձերի իրականացման տեսլականին, շարունակելու է կարելի իր նպաստը բերել առկա հիմնախնդիրների հաղթահարմանը, մեր երկրի խաղաղ ու ապահով ապագայի կերտման և ազգի բարօրությանն ուղղված ջանքերին։
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության մեծարգո նախագահ և պատվարժան անդամներ,Աստծո օգնականությունն ու օրհնությունն ենք հայցում ձեզ ազգանպաստ ձեր առաքելության մեջ: Մեր աղոթքն է, որ Ամենակալն Աստվածնորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով արդյունավորի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աստվածահաճո ծառայությունը՝ ի բարօրություն մեր ժողովրդի և ի շինություն մեր հայրենիքի:
Բարի ընթացք ենք մաղթում համագումարի աշխատանքներին։
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և խաղաղությունը լինեն մեզ ամենքիս հետ, այսօր և միշտ. ամեն»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ