ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրականում Հայաստանը հիմա բզկտվում է, և հանցանք է լինել ռուսամետ, ամերիկամետ, թուրքամետ կամ այլամետ. Հոխիկյան 10/09/2022 13:25 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում քաղաքական կարծիքները խիստ ծայրահեղական են' անկախ նրանից, թե ինչ գիտեն մարդիկ աշխարհում և մեր տարածաշրջանում ընթացող իրողությունների մասին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Նաիրի Հոխիկյանը:
«Մարդկանց գերակշիռ հատվածի համար կարևորը էմոցիան է' առանց հաշվի առնելու պետական ու ազգային շահը կամ անվտանգությունը։ Օրինակ, եթե հիմա ռուսները մեր ականջին հաճելի բաներ չեն ասում, ապա ատում ենք նրանց, կամ եթե ԱՄՆ մի պաշտոնյա գալիս այստեղ կոկորդիլոսի արցունք է թափում, ապա միանգամից թուլանում ու դառնում ենք ամերիկամետ։
Իրականում Հայաստանը հիմա բզկտվում է, և հանցանք է լինել ռուսամետ, ամերիկամետ, թուրքամետ կամ այլամետ։ Հիմա մեզ համար անչափ կարևոր է հասկանալ աշխարհի ընթացքը։
Երբ որոշ մարդիկ ինձ մեղադրում են ռուսամետ լինելու համար, իրենց հաշիվ չեն տալիս, թե ինչ կլինի այս փոքրիկ երկրի հետ, եթե մենք ուտենք արևմուտքի կորեկն ու պաշտոնապես երես թեքենք ռուսական կայսրությունից։ Ուկրաինայի օրինակը մեզ բավական չէ երևի։
Հայաստանի գազը, էլեկտրականությունը, երկաթուղին, հանքահումքային ռեսուրսները, բազմաթիվ այլ ենթակառուցվածքներ, ի վերջո, փող բերող խոպանչիները Ռուսաստանի ձեռքի տակ են։ Դուք գոնե հասկանում ե՞ք, թե ինչ է նշանակելու հրաժարվել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից։
Նույնիսկ եթե հրաժարվենք, ոչ ԱՄՆ-ն, ոչ Մեծ Բրիտանիան այստեղ չեն գա, մենք նրանց հետաքրիր ենք այնքանով, քանի դեռ ռուսներն են այստեղ։ Ռուսները գնացին, արևմուտքը մեր բանալիները հանձնելու է իր տարածաշրջանային ոստիկան Թուրքիային։ Գոնե հասկանում ե՞ք, թե ինչ կլինի մեզ հետ Թուրքիայի պարագայում, երբ այդ երկիրը ՆԱՏՕ-ի երկրորդ խոշոր բանակ ունեցողն է, տարբեր հաշվարկներով մոտ 700 հազար զորք ունի։
Ես էլ եմ հասկանում, որ Ռուսաստանի համար մեծ գին չունենք, որ մեզ կարող է նաև զոհաբերել, բայց թե մենք ինչ դեր կունենանք նրա համար, կարևոր է, թե ինչպիսի գործընկեր կլինենք, ինչպես կբանակցենք, ինչպես կխոսենք այդ երկրի հետ։
Ես միշտ ասել եմ, որ ՀԱՊԿ-ն մեռելածին կառույց է, այն չի կարող մեզ համար անվտանգության ապահովում լինել, բայց դրանից դուրս գալը մեզ համար խիստ վտանգավոր է, իսկ հիմա եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնենք, Ուկրաինայի ճակատագիրը կգա Հայաստան։
Դա՞ եք ուզում։
Մարդիկ, որոնք ԱՄՆ փողերով սնվող քարոզչության տակ հիմա գոռում են, թե քշենք ռուսներին այստեղից, վաղը առաջինն են փախչելու, երբ ռուսները հայտարարեն, թե սապոգի ուժով Հայաստանում կարգուկանոն են հաստատելու։ Ուզում եք, որ ռուսական տանկերը մտնեն Երևա՞ն։
Ու այդ ժամանակ ռուսները հաստատ Արցախը կհանձնեն Ադրբեջանին, քանի որ չեն ունենա դաշնակից Հայաստան։
Հիմա մեզ անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները և անընդհատ խոսել այդ երկրի իշխանությունների հետ, հաճախ քննադատել, ցույց տալ, որ մենք դժգոհ ենք, պահանջել, բայց ոչ թշնամանալ։ Հիմա մենք պետք է կարողանանք հնարավորինս երկար ռուս զինվորին պահել Արցախում ու Սյունիքում, մինչև մի քիչ ինքներս ուշքի գանք, ազգային իշխանություն ունենանք, ազգային ռազմավարություն ձևավորենք, ինքներս մեզ վերագտնենք»,- գրել է Հոխիկյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ