ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի ղեկավարած կառավարության մեջ ինքնասպան-պաշտոնյաների պակաս չկա,բայց․․․պատասխան տալու ժամանակը գալու է․․․ 10/08/2022 13:43 | Վերլուծություններ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ Գեղամ Շախբազյանի կողմից Փաշինյանի հանձնարարություններն անտեսելն անհետեւանք չմնաց։ Իսկ որ հանձնարարություններին այս գերատեսչությունում լուրջ չէին վերաբերվել՝ «Փաստինֆո»-ն նախկինում արդեն գրել էր՝ մատնանշելով կոնկրետ օրինակներ։
Նիկոլ Փաշինյանի արձագանքը եւս շատ չուշացավ՝ սեպտեմբերի 29-ի որոշմամբ՝ Շախբազյանը պաշտոնանկ եղավ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։
Մինչ խնդրո առարկա տեսչության կերած բողկերին անդրադառնալը, փաստենք, որ տեսչական մարմինները փաշինյանական իշխանությունից առաջ առանձին գերատեսչությունների ենթակայության ներքո էին գործունեություն ծավալում և միայն ներկա իշխանության շրջանում էր, որ բոլոր տեսչական մարմիններն ուղիղ՝ կառավարության ենթակայության ներքո սկսեցին գործունեություն ծավալել։ Այսինքն, նրանց անմիջական նշանակողը, ազատողը վարչապետն էր, այս կառույցների պատասխանատուներն էլ անմիջապես նրա հանձնարարությամբ էին գործում։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի բազմապրոֆիլ գործառույթների հանդեպ մեծ հանրային ուշադրություն դրսևորվեց հիմնականում Սուրմալուի ահավոր պայթյունից հետո, մինչ այդ այս կառույցն ու իր ղեկավարը կարծես «մարմանդ» իրենց գործն էին անում՝ տարիներով բարձիթողության մատնելով հասարակական անվտանգության հետ կապված հարցերը։
Հայաստանի ավտոճանապարհների անվտանգության վերահսկումը ևս այս տեսչության գործառույթների շրջանակում է, սակայն Շախբազյանի գլխավորած կառույցը պատկերացում չունի, թե որ ընկերություններն են գերծանրաբեռնված փոխադրումներ իրականացնում՝ իրենց եկամուտի հաշվին քարուքանդ անելով երկրի անգամ միջպետական ճանապարհները։ Ավելին, անգամ կառավարության նիստում Փաշինյանի հանձնարարականից հետո այս կառույցը չէր փորձել քայլեր ձեռնարկել քաղաքականությունը խստացնելու ուղղությամբ ու սահմանափակվում էր միայն վարորդներին տուգանելով՝ կարծես հանքանյութ տեղափոխող մեքենաների վարորդներն էին որոշում, թույլատրելիից ավելի շատ բեռներ փոխադրել, թե ոչ։
Հիշեցնենք՝ այս համատեքստում էլ «Փաստինֆոն» հարցեր էր ուղղել տեսչության ղեկավարին, ի մասնավորի ցանկանալով տեղեկություն ստանալ, թե հանքանյութ տեղափոխող ո՞ր ընկերությունների վարորդներն էն գերբեռնված փոխադրումներ իրականացնում՝ շարունակաբար վնասելով ՀՀ ավտոճանապարհները։ Նրանցից քանի՞սն են տուգանվել, տուգանվելուց հետո արդյո՞ք շարունակել են անօրինական հանքանյութ տեղափոխել։ Որքան էլ տարօրինակ է, բայց ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մեր կոնկրետ հարցադրումներին այդպես էլ հստակ պատասխաններ չտրվեցին, ավելին, տեսչական մարմինը ակնհայտ թաքցնում էր գերբեռնված մեքենաներով հանքանյութ տեղափոխող ընկերությունների տվյալները։ Քանզի միայն պաշտոնական տվյալրներով՝ շուրջ 40 տոկոսը փոխադրումներն իրականացնում են գերբեռնված։
Այսինքն, կառույցը, որ վարչապետի ենթակայությամբ և հանձնարարականով է գործում, տեղեկություն չուներ, թե հանքանյութ տեղափոխող ո՞ր ընկերությունների վարորդներն են փոխադրումներն իրականացնում գերբեռնված։ Ավելին, տեղյակ չէին, թե տուգանվելուց հետո նույն վարորդը արդյոք շարունակու՞մ է ծանրաբեռնված փոխադրումներ իրականացնել, թե ոչ։
Ընդ որում, ուշագրավ է, որ այս մեր հարցերի պատասխանները շրջանցվում էին նույնիսկ այն բանից հետո, երբ կառավարության նիստի ընթացքում Փաշինյանն անդրադառնում էր հենց այս թեմային, շեշտելով որ հանքանյութ տեղափոխող մեքենաները հիմնականում գերբեռնված են լինում, ինչի հետևանքով վնասվում են ավտոճանապարհները։
Ավելին, 2022 թ․ հուլիսի 14-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետի մակարդակով բարձրաձայնվեց կեղծված կամ վարորդների կողմից վնասված կշեռքների թեման, որով ՔՏՀԱ-ն պայմանավորել էր բեռնատար ավտոմեքենաների գերբեռնվածությունը, Փաշինյանն էլ հանձնարարական է տվել՝ ձեռք բերել համապատասխան կշեռքները և հարցը ֆունդամենտալ ձևով լուծել։
Այս ամենը Փաստինֆոն արձանագրել և շարունակել է հետամուտ լինել խնդրո առարկա տեսչական մարմնի գործունեությանը, ըստ որի պարզվել է, որ 2022 թվականի հուլիսի 14-ից օգոստոսի 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել է թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող 173 տրանսպորտային միջոց, ինչի հիման վրա կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան քանակով արձանագրություններ։ Նկատենք, որ այսքանից հետո էլ տեսչական մարմինը չի հստակեցրել, թե քանի ստուգում է իրականացվել, որից 173-ի դեպքում խախտում է արձանագրվել։
Բացի այդ՝ պարզվել էր, որ մեկ կիսամյակում ստուգվել էր այնքան մեքանա, որքան Փաշինյանի հանձնարարականից հետո՝ մեկ ամսվա ընթացքում տուգանվել էր։ Թե Փաշինյանի հանձնարարականից հետո ստուգված մեքենաների քանակը ինչու չի տրամադրել տեսչական մարմինը, թերեւս հայտնի է միայն իրենց, սակայն փաստն այն է, որ տեղեկատվությունը տրամադրվել է թերի, որի հետեւանքով թաքցվել է նաեւ այն տվյալը, թե ստուգված մեքենաների վարորդների կողմից խախտումը քանի տոկոս է կազմում։
Ի վերջո, տեսչական մարմինը տեղեկույթ չի տրամադրել նաեւ այն ընկերությունների մասին, որոնց վարորդները իրականացնում են բերբեռնված փոխադրումներ՝ պատճառաբանելով, որ տուգանում են վարորդներին, ոչ թե ընկերություններին։ Մի խոսքով, մեծ հարց էր մնում օդում կախված՝ գերբեռնված հանքանյութի ավելցուկի կամ՝ անթույլատրելի բեռի գումարները ո՞րտեղ են կորչում, ու՞մ գրպանն են գնում։
Տեսչության պատասխաններից ստացվում էր, որ ընկերություններն իրականացնում են գերբեռնված փոխադրումներ,ստանում շահույթ, սակայն պատասխանատվության ենթարկվողը միայն վարորդն էր լինում։ Այն, որ այս բնագծում ստվերայնությունն ահռելի չափերի է հասնում և խախտումներ թույլ տված ընկերություններին ստվերից հանելու խնդիրն այսօր էլ առկախ է մնում, աներկբա է։
Միաժամանակ, հստակ է, որ Սուրմալուի պայթյունը պայթեցրեց անգործության մատնված այս կառույցն ամբողջությամբ, կառույց, որը պարտակեց նաև Սուրմալուի պայթյունը։ Ինչու՞ պաշտոնանկ արվեց ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը։ Իսկ գուցե ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ Գեղամ Շախբազյանն իր անմաքուր գործն արել էր և ճիշտ ժամանակն էր նրա հեռանալու՞․․․Որ կարևոր հարցերը, որոնց թվում նաև հանքանյութով գերբեռնված բեռնատարների պատմությունն է, մնան առկա՞խ։ Որ Սուրմալուի տարածքը դառնա անշահագործելի և անանցանելի՞։ Որ Փեթակն էլ՝ ինքնաբերաբար նույն ճակատագրի՞ն արժանանա։ Որ հետո գա այն մեկը, որ այդ տարածքին տե՞ր պիտի դառնա։
Փաշինյանի ղեկավարած կառավարության մեջ ինքնասպան-պաշտոնյաների պակաս չկա,բայց․․․պատասխան տալու ժամանակը գալու է․․․Փաստ է, որ նոր ղեկավարը պետք է լուրջ վերանայի իր մոտեցումները՝ հակառակ պարագայում կարժանանա նույն ճակատագրին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ