Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Անհատականացվել է 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցած շուրջ 300 վարձկանների ինքնությունը. ՔԿ նախագահ 10/08/2022   18:58  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 8-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի ընթացքում, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթով է հանդես եկել: Քյարամյանը նշել է, որ միջոցառումը պատեհ առիթ է` ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում նախաքննական գործառույթ իրականացնող մարմինների կազմում Քննչական կոմիտեի արձանագրած ձեռքբերումները, գնահատելու կատարված աշխատանքի հիմնական արդյունքները և նախանշելու առաջիկա անելիքները:

«Անվիճելի ձեռքբերում եմ համարում Քննչական կոմիտեի և նրա ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքը մինչդատական քրեական վարույթի կազմակերպման և իրականացման գործում: Այդ ամենին հնարավոր է եղել հասնել համակարգի աշխատողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, սրտացավության ու նվիրումի շնորհիվ: Չէինք ունենա նման արդյունք, եթե այս գործելակերպի հիմքում ընկած չլինեին պետական մտածելակերպն ու ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու գիտակցումը: Այդ որակները հատկապես ցայտուն են դրսևորվում Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների օրերին արձանագրված հանցագործությունների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով նախաքննության կազմակերպման և իրականացման ընթացքում:

Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը և տարածքային ստորաբաժանումները մինչ օրս շարունակում են առերեսվել 2020 թվականի պատերազմական ծանրագույն օրերին հանրապետության ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում կատարված՝ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների քննության օբյեկտիվ դժվարությունների հետ: Կոմիտեի նշված վարչությունում ներկայումս էլ շարունակվում է նախաքննությունը՝

 - Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի հուլիսի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզին հարող, խորը թիկունքում գտնվող և մարտական գործողություններին չմասնակցող 8 խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու,

- 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լրջագույն խախտումներ կատարելու,

- 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ագրեսիայի ակտ իրականացնելու,

- 2021 թվականի նոյեմբերի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Իշխանասարի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ագրեսիայի ակտ իրականացնելու,

- 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանի Ջերմուկ, Սոթք, Վարդենիս, Գորիս, Կապան, Արտանիշ, Իշխանասար և այլ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու դեպքերով։

Նշված հանցագործությունների դեպքերով վարչությունում նախաձեռնվել են շուրջ 150 քրեական վարույթներ, որոնք հիմնականում միավորվել են հինգ առանձին վարույթներում։ Որոնցով իրականացվել են 500-ից ավելի դեպքի վայրերի զննություններ, մանրամասն քննության առարկա են դարձվել ագրեսիայի ակտերի հետևանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու, գերեվարվելու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Ստացված փաստական տվյալներն օպերատիվ կարգով պարբերաբար ներկայացվել են ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին և այլ շահագրգիռ կառույցների։

Նախաքննությամբ պարզվել են ագրեսիայի ակտի իրականացմանն այլազգի վարձկանների և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ներգրավման, միջազգային ահաբեկչության ֆինանսավորման դեպքեր։ Քննությամբ հաջողվել է անհատականացնել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցած շուրջ 300 վարձկանների ինքնություններ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալները ներկայացվել են միջազգային ահաբեկչության կանխարգելման հարցերով զբաղվող տարբեր կառույցների։

Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների դեպքերով զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում նախաձեռնվել են շուրջ 1600 քրեական վարույթներ՝ շուրջ 12600 անձանց վերաբերյալ: Նշված քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավվել են 883 անձինք, այդ թվում՝ 78 սպա, որոնցից 17-ը՝ բարձրաստիճան, 150 պայմանագրային զինծառայողներ, 491 պահեստազորայիններ, 36 պարտադիր ժամկետային զինծառայողներ և 128 քաղաքացիական անձինք: Հիշյալ քրեական վարույթներից 152-ով նախաքննությունն ավարտվել է, այդ թվում՝ 23-ը՝ 29 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նախաձեռնված վարույթներով իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային այլ գործողություններ, մասնավորապես, կատարվել են դեպքի վայրի զննություններ, հարցաքննվել են 17.000-ից ավելի անձինք, որոշումներ են կայացվել տուժող, ինչպես նաև տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին, համեմատական հետազոտություն իրականացնելու համար վերցվել են նմուշներ, նշանակվել են տարաբնույթ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատագենետիկական, դատապայթյունատեխնիկական և այլ փորձաքննություններ, կատարվել են խուզարկություններ, առգրավվել և զննվել են մեծածավալ փաստաթղթեր ու տեսագրություններ:

Ներկայումս Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում պատերազմական գործողություններին առնչվող գործերը միավորվել են և քննվում են 130 առանձին վարույթներում:
Հարկ է նշել, որ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում կենտրոնացվել են 44-օրյա պատերազմի ընթացքում սպաների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթները, որոնք միավորվել են՝ ըստ ուղղությունների, առանձին օպերացիաների, կարևոր քաղաքների պաշտպանության կազմակերպման հարցում առկա թերացումների վերաբերյալ դեպքերի։ Հիշյալ քրեական վարույթներով ձեռք են բերվել ապացուցողական նշանակություն ունեցող` ծավալուն և կարևոր փաստական տվյալներ, որոնք հընթացս գնահատվում և քրեական հետապնդումներ հարուցելու հիմքեր են դառնում։ Հիշյալ գործերով ամենօրյա պարբերականությամբ շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և վարութային գործողություններ։

Մեծարգո՛ Վարչապետ, հարգելի՛ ներկաներ,
Անդրադառնալով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների աշխատանքի հիմնական արդյունքներին՝ պետք է արձանագրեմ, որ քննչական մարմիններն աշխատել են աննախադեպ ծանրաբեռնվածությամբ: Բավական է նշել, որ հանրապետությունում նախաքննություն իրականացնելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների կողմից 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննված շուրջ 30.000 վարույթների շուրջ 93%-ը (կամ 27.482 վարույթ) քննել են Քննչական կոմիտեի ստորաբաժանումների քննիչները: Համակարգի ծառայողների քննած վարույթների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 20.2%-ով: Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունն ավելացել է՝ նախորդ նույն ժամանակահատվածի 47-ի փոխարեն կազմելով 58 վարույթ: Ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում Կոմիտեի ստորաբաժանումները նախաքննություն են իրականացրել 38.834 քրեական վարույթով»,- ասել է Քննչական կոմիտեի նախագահը:

Նրա խոսքով՝ կոմիտեի արդյունավետ գործունեության հիմնական գրավականը եղել և շարունակում են մնալ համակարգի արհեստավարժ կադրերը, բարձր պատասխանատվությամբ իրենց ծառայողական պարտականությունները կատարող քննիչները:

«Կոմիտեի շարքերը բարձրակարգ կադրերով համալրելու մեր նպատակադրումը շարունակում է մնալ անփոփոխ: Նոր քրեական ու քրեադատավարական օրենսդրությունների սահուն կիրարկման ապահովումը պահանջում է երկարատև ու տքնաջան աշխատանք, որի ընթացքում մեր առաջնահերթությունները պետք է լինեն քննիչների դատավարական ինքնուրույնության ու անկախության ապահովումը, նրանց օրենսդրական լիազորությունները ողջ ծավալով նախաքննության օրինական շահերին ծառայեցնելը: Հարկավոր է հատուկ կարևորել համակարգի ծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի հետևողական բարելավումը, քննիչների ամենօրյա պարտականությունների իրականացումը օրենքի տառին և ոգուն համապատասխան: Այս համատեքստում անհրաժեշտ է արձանագրել, որ մեծածավալ աշխատանք է կատարվել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակում ընդգրկման ենթակա անձանց գրավոր և բանավոր քննությունների անցկացման և արդյունքների ստուգման որակի բարձրացման հարցում։ Ներդրվել և Քննչական կոմիտեի նախագահի հրամանով հաստատվել է նոր մեխանիզմ, համաձայն որի՝ Քննչական կոմիտեում առաջխաղացման ենթակա անձը պարտադիր պետք է հանձնի մասնագիտական գիտելիքները ստուգող քննություն. ասվածը վերաբերում է նաև գլխավոր և բարձրագույն խմբի որոշ պաշտոնների հավակնող անձանց։ Հատկանշական է, որ հիշյալ ընթացակարգն ուղեկցվում է նաև տեսաձայնագրմամբ։

Հիշատակաման է արժանի նաև այն իրողությունը, որ օրերս մեկնարկել է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորման գործընթացի հերթական փուլը: Որակավորման հանձնաժողովը հսկայական նախապատրաստական աշխատանք է կատարել նոր իրավակարգավորումների շրջանակներում համակարգի ծառայողների մասնագիտական գիտելիքների ստուգումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Ակնկալում եմ այս գործընթացին ինչպես որակավորման հանձնաժողովի, այնպես էլ Կոմիտեի ծառայողների համարժեք ու պատասխանատու վերաբերմունքը: Գաղտնիք չէ, որ մրցակցային դատավարության պայմաններում քննիչների մասնագիտական գործառույթների պատշաճ իրականացումը, քրեական վարույթի մասնակիցների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը՝ նախաքննության արդյունավետության ապահովման կարևորագույն երաշխիքներն են: Հետևաբար, ատեստավորման գործընթացը պետք է առավելագույնս ծառայեցվի նոր օրենսդրության դրույթների իմացությունը խորացնելու և գործնականում դրանք կիրառելու հմտությունները կատարելագործելու նպատակին:

Հարկ եմ համարում տեղեկացնել նաև, որ Կոմիտեում զգալի աշխատանքներ են իրականացվել կառույցի ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:
Շնորհակալությամբ պետք է արձանագրենք, որ ՀՀ կառավարության աջակցությամբ տրամադրված նոր վարչական շենքերում շուտով իրենց աշխատանքները կկազմակերպեն Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրատրանսպորտային հանցագործությունների քննության ու Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինները, Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժինը, ինչպես նաև զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային բաժինը` Տավուշի մարզում:

Ավելին, առաջիկայում շահագործման կհանձնվեն ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի` նոր հիմնանորոգված և անհրաժեշտ գույքային ու տեխնիկական միջոցներով հագեցված շենքերը:
Ավարտելով խոսքս ցանկանում եմ արձանագրել, որ Քննչական կոմիտեն ամուր կանգնած է մեր երկրում օրինականության հաստատման, իրավակարգի ամրապնդման, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների արմատավորման դիրքերում: Համակարգի անունից վստահեցնում եմ, որ շարունակելու ենք անել առավելագույնը՝ Կոմիտեի աշխատանքը հետևողականորեն ավելի արդյունավետ ու վճռական դարձնելու սպասումներն արդարացնելու համար:

Հարգելի՛ քննիչներ՝ համակարգի նվիրյալ ծառայողներ,

Շնորհակալ եմ Ձեր արդյունավետ աշխատանքի, մասնագիտության հանդեպ ունեցած նվիրումի և ծառայողական պարտականությունների նկատմամբ պատվախնդիր վերաբերմունքի համար: Մեր համատեղ ծառայությունը համարում եմ մեծ պատիվ ու պատասխանատվություն: Կրկին շնորհավորում եմ բոլորիս մանագիտական տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, տոկունություն, ծառայողական հաջողություններ և թո՛ղ Աստված պահապան լինի բոլորիս»,- եզրափակել է Արգիշտի Քյարամյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:34 08/10/2022  |  ԼՐԱՀՈՍԻնձ համար մեծ պատիվ է ծառայել ձեր կողքին. Արգիշտի Քյարամյանը պարգևներ է հանձնել ՔԿ մի շարք աշխատակիցների
15:49 30/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱրգիշտի Քյարամյանն իր մտերիմ ընկերոջն իրեն տեղակալ չկարողացավ նշանակել, նրան ԱԱԾ-ից «տեղավորեցին» Վարդապետյանի տեղակալի պաշտոնում
17:04 17/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱյս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանում. ՔԿ նախագահ
10:32 10/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱրգիշտի Քյարամյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների
13:13 03/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱրգիշտի Քյարամյանը ՔԿ-ում նոր նշանակում է արել
22:33 15/07/2022  |  ԼՐԱՀՈՍՔյարամյանն ընդունել է Արցախի քննչական կոմիտեի պատվիրակությանը
11:26 06/07/2022  |  ԼՐԱՀՈՍՔյարամյանը բիսեդկի ջահելի տպավորություն է թողել. Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են քրեական գործը ՔԿ-ից տեղափոխել ԱԱԾ
12:44 05/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱրգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
16:38 22/06/2022  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հիման վրա քրգործ չի հարուցվել . ՔԿ-ն դեռ նյութեր է նախապատրաստում
10:50 21/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱրգիշտի Քյարամյանի և զոհված զինծառայողների ծնողների հանդիպման ընթացքում չեն եղել քաշքշուկներ, վիրավորանքներ. պարզաբանում.ՔԿ

Արխիվ

[]