Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ԲԴԽ 8-9 անդամների հետ աշխատելով՝ Կարեն Անդրեասյանի մեջ շատ բան կփոխվի. «Հրապարակ» 10/07/2022   10:07  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը, հողեր հանձնելուն զուգահեռ, հերթով հանձնում է նաեւ Հայաստանի պետական ինստիտուտները՝ այնտեղ գործուղելով այնպիսի անձանց, ովքեր կա՛մ այդ ինստիտուտների դեմ են աշխատել, կա՛մ ոչ մի կապ չունեն դրանց հետ։

Երեկ ԱԺ-ն որոշեց ԲԴԽ գործուղել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին եւ փոխնախարար Երանուհի Թումանյանցին։ ԲԴԽ-ն կդառնա գործադիր իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի կամակատարը։ Գագիկ Ջհանգիրյանի հեռանալուց հետո ԲԴԽ նախագահի ժՊ-ն Սերգեյ Չիչոյանն է, ով չէր կարող դառնալ ԲԴԽ նախագահ, քանի որ գործող դատավոր է, իսկ այս փուլում ԲԴԽ նախագահ պետք է ընտրվի գիտնական-անդամ, թեեւ ՔՊ կուսակցության Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին դժվար է գիտնական անվանել։  

Չիչոյանը, ով նախկինում քննադատել էր Անդրեասյանին՝ դատական համակարգի մասին հայտարարությունների համար, երեկ ասաց, որ «շատ նորմալ է վերաբերվում» նրա՝ ԲԴԽ անդամ դառնալուն, իսկ կնշանակվի նա ԲԴԽ նախագահ, թե ոչ՝ արդեն խորհուրդն է որոշելու։

Ինչի՞ց ելնելով եք նորմալ վերաբերվում նրա՝ ԲԴԽ տեղափոխվելուն։

Որովհետեւ 1 տարի է՝ Կարեն Անդրեասյանի հետ աշխատում եմ, իսկ 3 ամսից ավելի՝ որպես ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, շատ հարցերով առնչվել եմ, շփվել եմ Անդրեասյանի հետ եւ նրա պրոֆեսիոնալ մոտեցումը նորմալ եմ գնահատում։

Հատկապես ո՞ր հարցում է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել, ԲԴԽ ուղարկած վարույթների՞, թե՞ դատական համակարգի հասցեին արած կոպիտ, քաղաքական արտահայտությունների հարցում։

Արած արտահայտություններն իր սուբյեկտիվ կարծիքն են եղել, իսկ ինչ վերաբերում է կարգապահական վարույթներ ուղարկելուն, ապա խորհուրդը միաձայն չի որոշում կայացրել՝ ընդհանուր ձայներով է եղել։

Այս մեկ տարվա ընթացքում քանի՞ վարույթ է ուղարկել Անդրեասյանը ԲԴԽ, եւ դրանցից քանի՞սն է մերժվել ձեր կողմից։

Կդժվարանամ ասել, բայց բավականին շատ էին։ Կարող եմ ասել՝ մեծ մասը մերժվել է։

Բա ասում եք՝ պրոֆեսիոնալ… Հիմա այդ նախարարը, որի ուղարկած վարույթների մեծ մասը ԲԴԽ-ն մերժել է, այսինքն՝ խորհուրդը դրանք գնահատել է որպես սխալ, անհիմն վարույթներ՝ հարուցված Անդրեասյանի կողմից, այսօր դառնալու է այդ վարույթները քննող մարմնի ղեկավար, եւ դա, ըստ Ձեզ, նորմա՞լ է։

Աննորմալ բան չեմ տեսնում։ Ինքը՝ որպես մեկ ձայնի իրավունք ունեցող խորհրդի անդամ, իր դիրքորոշումը կհայտնի ցանկացած վարույթի հետ կապված։

Բայց այդ մերժված վարույթները նաեւ ուղարկողի պրոֆեսիոնալիզմի մասին են, չէ՞, վկայում, այսինքն՝ ինքը ճիշտ չի գնահատել դատավորների վարքը, անհիմն վարույթներ է հարուցել։

Իր պրոֆեսիոնալիզմի մասին քիչ առաջ ասացի, որ ես աշխատել եմ իր հետ եւ իր պրոֆեսիոնալիզմը բարձր եմ գնահատում։

Իսկ պրոֆեսիոնալ անձը կարո՞ղ է իրեն թույլ տալ քաղաքական գնահատականներ հնչեցնել դատական համակարգի հասցեին, այն էլ՝ անպատասխանատու ձեւով՝ «40 կոռումպացված դատավորներ» եւ այլն, վիրավորելով ողջ համակարգը եւ հիմքեր չներկայացնելով։

Դա արդեն էթիկայի հետ է կապված, եթե ինքը գործող դատավոր կամ խորհրդի անդամ լինի, իրավունք չունի նման արտահայտություններ անելու։ Բայց որպես քաղաքական գործիչ՝ կարծում եմ, որ ազատ է իր արտահայտությունների մեջ։

Այսինքն, այդ քաղաքական գործիչը որ վաղը դառնա ԲԴԽ անդամ, նախկինում նրա արած հայտարարություններն ի չի՞ք են դառնալու։

Ես լսել եմ պարոն Անդրեասյանի ելույթը, որ ասում է՝ ինքը մի կողմ է դնում իր քաղաքական գործունեությունը եւ անցնում է արդեն համակարգին ուրիշ աչքերով նայելուն։

Իսկ, պարոն Չիչոյան, մարդը կարո՞ղ է այդպես արագ տրանսֆորմացվել։

Արա՞գ։ Ես կարծում եմ, որ Անդրեասյանը ԲԴԽ-ում 8-9 անդամների հետ աշխատելով՝ շատ շուտ հունի մեջ կընկնի։

Համառորեն պաշտպանում եք Կարեն Անդրեասյանին ու նրա՝ ԲԴԽ տեղափոխվելը։

Ես չեմ պաշտպանում, իրողությունն եմ ասում, պաշտպանելու խնդիր չունեմ, եւ ինքն էլ, կարծում եմ, էս պահին պաշտպանվելու խնդիր չունի։ Ես մտածում եմ, որ ներսում աշխատելով՝ բավականին բան պարոն Անդրեասյանի մեջ էլ կփոխվի, ներսից արդեն այլ աչքերով կնայի դատական իշխանությանը։

Այսինքն՝ կհասկանա՞, որ բոլորը չէ, որ կոռումպացված են դատական համակարգում, որ «պատերի տակ վնգստացող» դատավոր ասել չի կարելի։

Չի կարող պատահել, որ բոլորը կոռումպացված լինեն, նախկինների կամ ներկաների ազդեցության տակ լինեն։ Ես բազմիցս ասել եմ, էսօր էլ եմ ասում՝ չկա նման բան համակարգում թե՛ նախկինում, թե՛ հիմա։

Նման արտահայտություն անելով՝ էթիկայի խախտում թույլ տվե՞լ է Կարեն Անդրեասյանը, վիրավորե՞լ է դատական համակարգի ներկայացուցիչներին, որոնցից մեկն էլ Դուք եք։

Թույլ տվեք էդ հարցին չպատասխանել, բայց իմ հարցազրույցներից մեկում ասել եմ։

Որ ճիշտ չե՞ք համարում։

Դե, ասել եմ արդեն ժամանակին։

Իսկ զուտ ինստիտուցիոնալ առումով ճի՞շտ է, արդյոք, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին, ով նաեւ կուսակցական է եւ կուսակցապետի նկարը կախել է իր սենյակում ու ամեն օր նայում է, ու ոգեշնչվում, բերել-նշանակել անկախ դատական մարմնի ղեկավար։ Զուտ ինստիտուտի շահերի առումով դա ողջունելի՞ քայլ է, թե՞ հակառակը։

Օրենքի առումով արգելք չկա, ինքն էսօր արդեն կուսակցական չէ, եւ չեմ տեսնում էդտեղ խնդիր, որ ինքը կարող է ԲԴԽ անդամ աշխատել։

Հասկանալի է, որ «թղթերով ամեն ինչ կարգին է»։ Ես նկատի ունեմ՝ ինստիտուցիոնալ առումով արժե՞ր «5 րոպե առաջ» կուսակցությունից դուրս եկած մարդուն բերել նշանակել դատական իշխանության ղեկավար։

Կարծում եմ՝ խնդիր չկա էդտեղ։

Դուք համառորեն պաշտպանում եք Անդրեասյանի՝ ԲԴԽ գործուղվելը, ենթադրում եմ՝ կարդարացնեք նաեւ Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ գնալը։

Ես համառորեն չեմ պաշտպանում, ուզում եմ օբյեկտիվ, լուսավոր աչքերով նայել, մտածել, որ պարոն Անդրեասյանը գալիս է՝ կմտածի էնպես, ինչպես դատական համակարգում են մտածում, կմտածի էնպես, ինչպես մնացած անդամներն են մտածում։ Ես դրանում համոզված եմ, որ ժամանակի ընթացքում ինքն էլ է էդպես մտածում, ինչպես մենք ենք մտածում։

Կներեք, Դուք է՞լ եք հեշտությամբ փոխում Ձեր մտածողությունը, սկզբունքները, որ մի իրավիճակում մի բան ասեք, մեկ այլ իրավիճակում՝ այլ բան։

Չէ, ես բավականին երկար աշխատանքային ստաժ ունեմ, եւ ինձ ճանաչողները, այդ թվում՝ նաեւ Դուք, որ բավականին շփվել եք ինձ հետ, կփաստեն, որ իմ կարծիքը չեմ փոխել ոչ մի անգամ։ Ես լիահույս եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 07․ 10.22թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:24 06/10/2022  |  ԼՐԱՀՈՍ«ՔՊ»-ն Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրեց ԲԴԽ անդամներ՝ միաձայն
15:03 06/10/2022  |  ԼՐԱՀՈՍԿարեն Անդրեասյանը Փաշինյանի նկարը ԲԴԽ չի տանի. ԲԴԽ-ում Փաշինյանի նկարին կփոխարինի Ֆեմիդայի արձանիկը և մուրճը
13:40 06/10/2022  |  ԼՐԱՀՈՍՉեք լսի ոչ մի մարտակոչ՝ ոչ ձեր քիմքին հաճելի, ոչ էլ տհաճ. Կարեն Անդրեասյան
13:12 06/10/2022  |  ԼՐԱՀՈՍԵթե արդյունավետ չես, այո, պետք է հրաժարական տաս. Անդրեասյան
12:29 06/10/2022  |  ԼՐԱՀՈՍՄարդիկ հակված են մտածելու, որ օրենքներ գրողները հիմար են. Կարեն Անդրեասյան
12:27 06/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱրդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը և սա հնարավորություն է՝ իմ երազանքին իսկապես մոտենալու համար. Անդրեասյան (տեսանյութ)
12:16 06/10/2022  |  ԼՐԱՀՈՍՕրենսդիրը արտահերթ նիստով ԲԴԽ անդամ է ընտրում. ուղիղ
16:50 05/10/2022  |  ԼՐԱՀՈՍԵրանուհի Թումանյանցն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից, Կարեն Անդրեասյանը՝ հետ կանչվել արձակուրդից
10:31 29/09/2022  |  ՄամուլՍերժ Սարգսյանի, Նարեկ Սարգսյանի, Չարչյանի գործերով հայտնի դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
14:34 28/09/2022  |  ԼՐԱՀՈՍԿայացել է ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ներկայացումը՝ բոլոր պետական մարմինների մասնակցությամբ

Արխիվ

[]