ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանին այլ դրվագներով ևս մեղադրանք առաջադրել 10/07/2022 19:11 | ԼՐԱՀՈՍ
Զոհված զինծառայողների ծնողները կդիմեն նախաքննական մարմնին՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին այլ դրվագներով ևս մեղադրանք առաջադրելու հարցով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում երկու դրվագով, որոնցից մեկը վերաբերում է Լելե Թեփե բարձունքի օպերացիային։ Ըստ իրավապահների,՝ Հարությունյանի գործողությունների հետևանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ: Մյուս դրվագը վերաբերում է «Ցորի» զորամասի զինծառայողներին՝ Ֆիզուլիի կամ Վարանդայի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում հոկտեմբերի 12-ի իրադարձություններին։ Ըստ ՔԿ-ի՝ այնտեղ նկատվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ դեպի կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաև Հայաստանի ԶՈՒ համազգեստ կրող անձինք: Կասկածելով, որ մոտեցողները հակառակորդի դիվերսիոն խումբ են, ռադիոկապով զեկուցել են այդ մասին։ Ըստ մեղադրանքի, Հարությունյանը, առանց համակողմանի ուսումնասիրության նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին: Դիվիզիոնի հրամանատարը կասկածանքով է վերաբերվել ստացված տեղեկությանը մի քանի անգամ ևս խնդրել է ճշգրտել, սակայն նույն պատաsխանն է ստացել։ Արդյունքում 2-րդ մարտկոցի անձնակազմը մարտ վարելով և կրելով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները և այլ նյութական միջոցները, մինչդեռ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, վիրավորվել` 7 -ը, մինչև հիմա անհայտ է փոխգնդապետի գտնվելու վայրը։ Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում N զորամասը անցել է հակառակորդի հսկողության տակ` այնտեղ պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերով, հակառակորդը ստացել է տարածքային և ռազմավարական առավելություն տվյալ շրջանում։
Նշենք, որ «Ցորի» զորամասի գործը՝ Գևորգ Գևորգյանի դրվագով գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում՝ ապացույցների հետազոտման փուլում։ Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը՝ գործով արդեն իսկ հետազոտվել են փաստաթղթերը, հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն վկաները։
Ի դեպ, «Ցորի» զորամասի գործով թե՛ տուժող կողմը, թե՛ պաշտպանության կողմն ի սկզբանե բարձրաձայնում էր «մեղավորների բուրգի» մասին՝ պատասխանատուների շարքում արձանագրելով նաև Ջալալ Հարությունյանի անունը։ Զորամասի զոհված զինծառայողների ծնողները քրեական գործի շրջանակներում ցուցմունք տվել են, պատմել, թե ովքեր են պատասխանատուները իրենց երեխաների մահվան հարցում:
Հարցին ի պատասխան, թե ինչով է պայմանավորում հանգամանքը, որ միայն այս փուլում Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվեց՝ նկատի ունենալով, որ թե՛ տուժող կողմը, թե՛ Գևորգ Գևորգյանի պաշտպանն ի սկզբանե բարձրաձայնում էր Հարությունյանին ներգրավելու անհրաժեշտության մասին՝ Լիպարիտ Սիմոնյանը դա կապեց նախաքննական մարմնի գործողությունների հետ, ըստ Սիմոնյանի, դա պայմանավորված էր ապացույցների բավարար ամբողջություն ունենալու հետ, վերջին հաշվով՝ բարձրաստիճան զինվորական է, այնպես չլինի, որ թույլ մեղադրանք առաջադրեն։ Բացի այդ, Սիմոնյանը նշեց, որ Հարությունյանին երկու դրվագ մեղադրանք է առաջադրված, միայն «Ցորի» զորամասի դրվագը չէ։
«Տեղեկություններ ունեմ, որ այլ ծնողներ էլ կան, որոնք «Ցորի» և մյուս դրվագի հետ կապ չունեն, նրանք էլ են ցանկանում դիմել վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի Ջալալ Հարությունյանին այդ դրվագներով էլ մեղադրանք առաջադրվի»,- նշեց Սիմոնյանը։
Ի դեպ, Ջալալ Հարությունյանից զատ՝ զոհված զինծառայողների ծնողները գտնում են, որ պետք է պատասխանատվության ենթարկվի նաև Գենադի Բաղդասարյանը։ Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ առաջիկայում միջնորդություն կներկայացվի նախաքննական մարմնին՝ Գենադի Բաղդասարյանի նկատմամբ նույնպես քրեական հետապնդում իրականացնելու պահանջով։
Հիշեցնենք, որ «Ցորի» զորամասի քրեական գործով Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով. ըստ նախաքննական մարմնի՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ։ Նախաքննության ընթացքում Գևորգյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ իրենց Ֆիզուլիի հատվածում տեղափոխել են x տեղամաս, տվել են նշանակետեր, որոնք Դ-20 տիպի հրանոթով խոցում էին, հասկացել է, որ իրենց խոցելի հեռավորությունը 4200 մ է, մինչդեռ այդ տիպի հրանոթը խոցում է մոտ 17 կմ, ինչից մայորի մոտ հարց է առաջացել, թե ինչու այդքան հեռահար խոցող զինտեխնիկան տեղադրված է 4 կմ հեռավորության վրա, ինչի վերաբերյալ մտահոգությունը բարձրացրել է նաև հրամանատարության կազմի մոտ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ