ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Արղամանյանը ձգձգում է Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողների բողոքի քննությունը. Չորս ամիս է՝ դատական նիստեր չեն նշանակվում 10/07/2022 17:34 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանն արդեն չորս ամիս է՝ չի քննում Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով «Ցորի» զորամասի՝ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների իրավահաջորդների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Ցորի զորամասի՝ 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներն ապրիլի 18-ին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն առ այն, որ Նիկոլ Փաշինյանն է սպանել իրենց որդիներին։ Ծնողները հիմք են ընդունել Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությունը՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը։
ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացված հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար, ինչի հետ համաձայն չեն տուժողները։
Նրանք պահանջում են հաղորդումն առանձին քննության առարկա դարձնել և անհապաղ հարուցել քրեական գործ և, ըստ այդ, դատարան բողոք են ներկայացրել՝ դատախազության անգործության դեմ։
Նրանք դատական կարգով պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ։
Թեև դատարան բողոքը ներկայացվել է մայիսին, սակայն առ այս պահը այն չի քննվել, տեղի է ունեցել մեկ նիստ, որը հետաձգվել է։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս ամիսների ընթացքում դատական նիստ չի նշանակվել, փաստաբանը փորձել է կապ հաստատել դատարանի աշխատակազմի հետ, միշտ ասում են՝ դատավորն արձակուրդում է։
«Շատ զարմանալի է՝ 3-4 ամիս մշտապես արձակուրդում է մարդը»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ միտում է տեսնում՝ գործի քննության ձգձգման։
Փաստաբանը դա պայմանավորում է այն հանգամանքով, որ Դավիթ Արղամանյանը նախկինում եղել է «ՔՊ» կուսակցության իրավաբան, երևի այդ պատճառով չի ցանկանում քննել գործը, այդ հիմքով պատրաստվում են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, որը պետք է քննվի դատական նիստում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ