ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Բաբայանը ներկա դրությամբ իրատեսական չի համարում Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունները. Անհրաժեշտ է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը 10/07/2022 16:13 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ, եթե ոչ առանձին փաստաթղթով, ապա առնվազն մի ձևով պետք է արձանագրվի, ընդգծվի, որ այն չի տարածվում Արցախի վրա: Միանշանակ, Ադրբեջանի կազմում լինելու ցանկացած տարբերակ մեզ համար անընդունելի՝ ով ուզում է դա ստորագրի: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
«Պետք է վստահ լինենք, հստակ իմանանք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի տարածվելու Արցախի վրա: Քանի դեռ որևէ հստակ բան չկա, սպասենք, բայց վաղ թե ուշ այդ հարցի պատասխանը պետք է տան: Կանգնած ենք օրհասական, միգուցե՝ ողբերգական զարգացումների շեմին: Պարտավոր ենք լինել սկզբունքային՝ բացառելով Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելու ցանկացած տարբերակ: Եթե այդ սկզբունքն անխախտ պահենք և ճիշտ մոտեցում դրսևորենք, ապա ամեն ինչ նորմալ կարող է լինել»,-ասաց Բաբայանը:
Արցախի ատգործնախարարը Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններն առնվազն ներկա դրությամբ իրատեսական չի համարում, բայց վերահաստատում է՝ Արցախը պատրաստակամ է բանակցել Արդբեջանի հետ, եթե, նախ և առաջ, վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը.
«Եթե վերականգնվի այդ ձևաչափը, որտեղ Արցախը միջազգայնորեն ճանաչվել է և՛ որպես բանակցությունների կողմ, և՛ որպես հակամարության կողմ, ուրեմն կարող ենք Ադրբեջանի հետ բանակցել՝ իհարկե, Մինսկի խմբի անդամ երկրների մասնակցությամբ»:
Բաբայանը շեշտում է՝ քանի դեռ այդ հնարավորությունը չկա, ու առանձապես մեծ հույս էլ չկա, որ մոտակա ժամանակներս կլինի, Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պետք է կատարի իր պարտավորությունը:
«30 տարի է՝ բանակցություններն ընթանում են, իսկ ո՞ վ է ասել, թե այդ գործընթացը շուտ է վերջանալու: Ու խնդիրն այնքան ուղիղ կամ անուղղակի բանակցելու մեջ չէ, որքան որ՝ Արցախի ճակատագրի հարցում մեր ունեցած դիրքորոշումը սկզբունքորեն առաջ տանելու, քանի որ դրանից է կախված մեր ապագան: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը կործանարար է լինելու ողջ հայության համար. վերջնականապես բարոյազրկվելու ենք, կորցնելու ենք պետություն ունենալու և, առհասարակ, ապրելու իրավունքը»,-շեշտում է Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը պետք է լինի Արցախը: Նա, մասնավորապես, ասել է. «Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել և պիտի փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Իսկ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»։ Իսկ նախօրեին՝ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարի մասնակցությամբ կայացած քառակողմ հանդիպումից առաջ Իլհամ Ալիևը կրկին հոխորտացել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից