ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացիական առաքելությունը բառախաղ է, հետո կլինի խաղաղապահ ստորաբաժանում, հետո՝ ինչպես Աֆղանստանում ու Սիրիայում. Հայկ Նահապետյան 10/07/2022 21:00 | Քաղաքական
«Չկրակելու մի երաշխիք կա, երբ հակառակորդը իմանա, որ ավելի ուժեղ պատասխան է ստանալու, մնացածը հեքիաթների ու երազանքների դաշտից է՝ անկախ նրանից, թե որ պետությունը ինչ երաշխիք է տալիս, որովհետեւ թուրքին ու ադրբեջանցուն կանգնեցնելու միակ ձեւը ուժի ցուցադրությունն է, նրանք իրենց էությամբ ուժապաշտ ժողովուրդներ են եւ ծնկի են գալիս միայն ուժի առաջ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Պրահայի հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությանն առ այն, որ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելություն պետք է տեղակայվի:
Հայկ Նահապետյանի խոսքով, թեեւ տարածված հայտարարության մեջ նշվում է քաղաքացիական առաքելության մասին, բաց դա իրականում բառախաղ է, որովհետեւ պարզից էլ պարզ է, որ առաջին քայլը սովորաբար լինում են դիտորդական խմբերը, հետո խաղաղապահ ստորաբաժանումները՝ ՄԱԿ-ի դրոշի ներքո, որը ոչ այլ ինչ է, քան ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԶՈՒ-երի ստորաբաժանումը:
«ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի նպատակը Ռուսաստանի հարավային թեւում ՆԱՏՕ-ի զորակազմ բերելն է: Եթե մեր ռազմավարական դաշնակիցը, որը նաեւ մեր անվտանգության երաշխավորն է ու պատերազմում է հավաքական Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի դեմ, ինչի մասին այդ երկրի նախագահն ու ՊՆ-ն են ասում, իսկ նրա դաշնակիցը նրա թշնամիներին իր տարածք է հրավիրում ՝ ինչ-որ առաքելության անվան տակ, կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո Ռուսաստանը համարժեք կեցվածք կդրսեւորի»,-ասաց Նահապետյանը:
Ռազմական փորձագետը շեշտում է ՝ Հայաստանի ռազմաքաղաքական այդ որոշումը բխում է ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ 102-րդ ռազմաբազան Հայաստանից հեռացնելու պետական քաղաքականությունից:
Բացի այդ՝ քայլեր են իրականացվում նաեւ նոր ատոմակայանի կառուցման անվան տակ էներգետիկ ինքնիշխանության 40 տոկոսը ապահովող Մեծամորի ատոմակայանը փակելու, Գազպրոմ Արմենիայի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ, ինչը , ըստ Նահապետյանի, տնտեսական էքսպանսիա է :
«Բոլոր ոլորտներում փորձ է արվում անվտանգային ճարտարապետություն փոխել, թե դա ինչ կարժենա, պետք է նայենք Ղազախստանի, Լիբիայի, Սիրիայի եւ այլ երկրների պատկերը, որտեղ ԱՄՆ-ն մտավ անվտանգության երաշխիքներով եւ այդ ժողովուրդներին համոզեցին, տարբեր խոստումներ տվեցին, բայց մեկ գիշերվա մեջ, օրինակ, Սիրիայից, ԱՄՆ զորքերը դուրս եկան, մեկ օրվա մեջ Աֆղանստանից դուրս եկան եւ ամերիկացիների հետ համագործակցած 4-5 միլիոն աֆղանստանցիներ ուղղակի զոհասեղանին դրվեցին։ Քրդերը, որոնք 7-8 տարի իրենց բնակավայրերում ապրելով, փորձում էին պետություն ստեղծել, ամբողջովին թուրքական զինված ուժերի ագրեսիային ենթարկվեցին, որովհետեւ ԱՄՆ-ը մեկ գիշերվա մեջ զորքերը հանեց Սիրիայից: Սա է Ամերիկան»,-ասաց Նահապետյանը:
Ըստ փորձագետի, Փաշինյանի իշխանությունը փորձում է վարդագույն երազներով կերակրել ժողովրդին, իսկ իրատեսական լինելու համար պետք է փաստել, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը առանձնապես դերակատարություն չունի եւ 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելն էլ ՌԴ-ի համար խնդիր չէ: «Թող Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ քաղաքացիները գնան ՝ թուրքերի հետ լեզու գտնեն՝ այս պայմաններում: Այն, ինչ Ալիեւն ասում է, Էրդողանի շուրթերին է, երբ նա ասում է Երեւանը մերն է: 100 հազար թուրք ու մի այդքան էլ ադրբեջանցի, երբ գան ու Երեւանում ապրեն, գուցե վտանգն այդ ժամանակ զգա հայ ժողովուրդը, որը կրկին գաղթականի ցուպն է վերցնելու, ինչպես Օսմանյան կայսրության տարիներին»,-եզրափակեց Նահապետյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ