ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լոռիում առանձնակի դաժանությամբ սպանություն գործած ամբաստանյալին ազատ արձակելու հնարավորությունը ճանաչվել է անթույլատրելի 10/07/2022 13:27 | Քրեական խրոնիկոն
2022 թվականի հունիսի 7-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող Կ. Ք. - ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց գրավ ընտրելու մասին: Գրավի չափ էր սահմանվել 15 մլն դրամը, որը 2022թ.-ի հունիսի 16-ին վճարվել էր, և ամբաստանյալը ազատվել է արգելանքից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թ.-ի հունվարի 15-ին, որովայնի շրջանի հրազենային վիրավորումով, ձախ ականջի ամպուտացիայով և աջ ականջի կտրած վերքով, ագոնալ վիճակում «Սպիտակի բժշկական կենտրոն» էր տեղափոխվել 1978 թ.-ին ծնված Գ․Մ-ն, որը, գիտակցության չգալով, մահացել էր: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր Կ.Ք.-ն: Նախաքննության մարմնի` 2019 թ. հունվարի 18-ի որոշմամբ նա ներգրավվել էր որպես մեղադրյալ և նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 7-ի որոշման դեմ մեղադրողի կողմից 2022թ.-ի հունիսի 24-ին բերվել է վերաքննիչ բողոք՝ փաստելով, որ.
· Չի՛ նվազել ամբաստանյալ Կ․Ք․-ի կողմից վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու հանգամանքը,
· Հանցանքի ծանրությունը և պատժի խստությունը կարող են անձին դրդել թաքնվել քննությունից կամ խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը (Կ․ Ք․-ին մեղսագրվող արարքի համար որպես պատիժ նախատեսված է միայն ազատազրկման ձևով՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում),
· Բացի այդ, մինչ օրս հանցագործության գործիք հանդիսացած ակոսափող ատրճանակն ու դանակը չեն հայտնաբերվել, հետևապես, որևէ կերպ չի նվազել նաև ամբաստանյալի կողմից գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու ռիսկը, ինչը ոչ իրավաչափորեն հաշվի չի առնվել առաջին ատյանի դատարանի կողմից:
Բողոքաբերը գտել է, որ ամբաստանյալ Կ․ Ք․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը, թերևս հենց միայն կալանավորման` մատնանշված հիմքերն անտեսելու առումով, առերևույթ հիմնավոր չէ:
Նշվածի համատեքստում, առանձին ուշադրություն է հրավիրվել նաև Կ․ Ք․-ի անձի և նրան մեղսագրված արարքի ծանրության աստիճանի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ հանգամանքներին.
· Հանցանքը կատարել է հրազենով և դանակով զինված խմբի կազմում, առանձին դաժանությամբ,
· Հանցանքը կատարվել է հանրային նշանակության հաստատությունում՝ ապահովագրական ընկերության գրասենյակում,
· Տուժողի նկատմամբ դրսևորել է առանձին դաժանություն, մասնավորապես՝ դանակով կտրել է արդեն իսկ հրազենային վիրավորումներ ստացած և օգնություն աղերսող տուժողի ականջախեցիները, ընդ որում՝ ամպուտացնելով ձախ ականջախեցին և այլն:
Այսպիսով, ներկայացվել է, որ տվյալ դեպքում առկա են այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բացառում են ազատության մեջ մնալու դեպքում ամբաստանյալի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը, և նման պայմաններում փաստ է, որ միայն կալանավորման ձևով նախատեսված խափանման միջոցով է հնարավոր վարույթի շրջանակներում ապահովել նրա պատշաճ վարքագիծը, իսկ այլ խափանման միջոցները, այդ թվում՝ գրավը, չեն կարող լինել պիտանի, ունենալ զսպող ազդեցություն և ի զորու չեն ամբաստանյալին հետ պահել ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելուց։
Վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով մեղադրողի բողոքը, ամբողջությամբ համաձայնվելով բերված բողոքի հիմնավորումներին, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հունիսի 7-ի թիվ ԼԴ2/0085/01/19 որոշումը` ամբաստանյալ Կ․Ք․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, բեկանել, իսկ ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը մերժել՝ ամբաստանյալին ազատ արձակելու հնարավորությունը ճանաչելով անթույլատրելի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ