ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Խաղաղություն » բղավելով՝ մենք պատերազմը բերեցինք Ջերմուկ և Վարդենիս, իսկ վաղը հնարավոր է բերեն Երևան և Գյումրի.Արման Աբովյան 10/07/2022 17:41 | ԼՐԱՀՈՍ
Իրականում շատ ծանր տեսարան էր, երբ դեռ տասը օր էլ չի անցել, որ թուրք-ադրբեջանական խուժանը գնդակահարել է մեր տղաներին, հիմա մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները նրանց հետ մի սեղանի շուրջ բան են քննարկում: Մենք ունենք մի իրավիճակ, երբ իշխանության ոչ ադեկվատ քայլերը բերում են իրավիճակների, որոնք անմիջապես սպառնում են Հայաստանի և Արցախի բնակչության ֆիզիկական գոյությանը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով երեկ Պրահայում կայացած Փաշինյան-Ալիև-Էրդողան հանիպումներին:
ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Ֆրանսիայի Էմանուել Մակրոնիու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարություն տարածեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Սա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար: Նաև հայտարարվեց, որ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով:
Արման Աբովյանը նախ արձանագրում է, որ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա գերիների և արցախցիների մասին, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանը իր առջև դրված նվազագույն խնդիրը կատարել է՝ կորզելով կիսաիրավական մի հենք, որով Հայաստանը, փաստացի, հրաժարվում է Արցախից և թողնում է արցախահայությանը թուրք-ադրբեջանական տանդեմի քմահաճույքներին.
«Մեր իշխանությունները կարծում են, որ, հանձնելով Արցախի հարցը Ադրբեջանի իրավական տիրույթ, իրենք փոխարենը կստանան անվտանգություն Հայաստանի համար, բայց սա սուտ է , իրենք արդեն ստացել են պատերազմ, որքան շարժվեն թուրք-ադրբեջանական ոհմակի կանոններով, այնքան վտանգները մեծանալու են Արցախի և Հայաստանի համար: «Խաղաղություն» բղավելով՝ մենք պատերազմը բերեցինք Ջերմուկ և Վարդենիս, իսկ վաղն էլ արդեն հնարավոր է բերեն Երևան և Գյումրի»,-ասաց Աբովյանը :
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելություն իրականացնոլու որոշմանը, Արման Աբովյանի դիտարկմամբ, սա ենթադրում է, որ ԵՄ-ն պետք է դիտորդական առաքելություն տեղակայի հայ-ադրբեջանական և արձանագրի՝ ո՞ր հատվածներում են ադրբեջանցիները ներխուժել ՀՀ սուվերեն տարածք և ո՞ր հատվածում են կրակել.
«Դիտորդական առաքելությունը պետք է գա ու ֆիքսի, որ մենք չենք կրակում Ադրբեջանի վրա, իրենք են կրակում, բայց սա հիմարություն է: Եթե ինչ որ մեկը հույսեր ունի, որ Եվրոպան, ԱՄՆ-ն կամ աշխարհաքաղաքական այլ կենտրոնները կգան ու մեր փոխարեն կպաշտպանեն մեզ, կդատապարտեն Ադրբեջանի ագրեսիան, չարաչար սխալվում են, ընդամենը մի քանի օր առաջ՝ հայ գերիների գնդակահարության տեսանյութը ստանալուց հետո, Եվրոպան Ադրբեջանի հետ գազային մատակարարումների պայմանագրր կնքեց»,-ասաց Աբովյանը:
Ըստ զրուցակցի՝ սա աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման ներքո նաև պետք է դիտարկել՝ Արևմուտքն անում է ամեն ինչ, որպեսզի մաքսիմալ նվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում և փոխարենը իր ազդեցությունը մեծացնի:
Իսկ թե ինչպե՞ս կվերաբեվեն այս որոշմանը մեր տարածաշրջանային դերակատարները՝ ՌԴ-ն և Իրանը՝ Արման Աբովյանն արձագանքեց՝ շատ վատ.
«Ստացվում է՝իրենց տարածաշրջանից դուրս են մղում՝ Հայաստանի ձեռքերով: ՀՀ իշխանությունները ստեղծել են մի իրավիճակ, երբ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման կենտրոնում է հայտնվել ՀՀ-ն և, փոխարենը բոլոր կողմերի համար համագործակցության հարթակ, մենք որոշեցինք, որ պետք էմտնենք աշխարհաքաղաքական մեծերի կռվի մեջ »,-ասաց Արման Աբովյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից