ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Խաղաղության համաձայնագիրը» չի ստորագրվելու, քանի որ Ադրբեջանի պահանջներն ավելին են՝ ամբողջ Սյունիքը. Արմեն Բաղդասարյան 10/06/2022 14:14 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանը երբեք, որևէ սկզբունքով, չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, մանիպուլացնում է հարցը, դա իր սովորությունն է՝ իր բոլոր սխալների մեղքը բարդել նախկինների վրա, բայց իրականում այդպես չէ, ՀՀ-ն երբևէ չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, այլ հարց է, որ ձգտել է այնպես անել, որ բանակցություններ իրականացվեն Արցախի մասնակցությամբ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ԱԺ-ում երեկ հնչեցրած պնդումներին, թե ՀՀ-ն ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, ուստի այս հարցում հաջողելու հնարավորություն այլևս չկա:
Փորձագետի դիտարկմամբ՝ Փաշինյանի երեկվա ասածներում, ըստ էության, նորություն չկար, քանի որ նա բազմիցս ասել է, որ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս այլևս հնարավորություն չի տեսնում, և եթե Հայաստանի վրա ճնշումներն ուժեղանում են՝ նաև ռազմական առումով, ապա ինքը պատրաստ է դրան.
«Նիկոլ Փաշինյանը դեռևս մարտին է ասել, որ Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքներում անընդունելի ոչինչ չկա: Իրականում Հայաստանի դիրքորոշումն այն չի՝ Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, թե՝ ոչ, Հայաստանի դիրքորոշումն այն է, որ այդ հարցով զբաղվելու լծակներ այլևս չունի, և պետք է Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն այդ հարցը: Երկու տասնամյակ շարունակ Հայաստանի դերակատարումը բանակցություններում ոչ թե Արցախի կարգավիճակ որոշելն էր, այլ ՀՀ-ն ձգտում էր, որ Արցախի կարգավիճակը որոշվի Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների միջոցով, իսկ Հայաստանի ֆունկցիան այն էր, որ թույլ չտար Ադրբեջանին այդ հարցը լուծել ռազմական ճանապարհով, քանի որ հիմա Հաայստանն իր այս ֆունկցիան չի կատարում, ՀՀ-ի մասնակցությունը այդ բանակցություններին դառնում է անիմաստ, խնդիրը սա է»,-ասաց զրուցակիցը:
Արմեն Բաղդասարյանը շեշտում է, որ հայկական կողմի համար միշտ էլ կարևոր է եղել, որ Արցախի կարգավիճակը որոշվի Արցախ-Ադրբեջան բանակցությունների միջոցով, միջազգային հանրությունն էլ միշտ շեշտել է, որ ինչ-որ փուլում բանակցությունները պետք է լինեն Արցախի մասնակցությամբ, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը համաձայն չէ սրան, ասում է՝ ես քննարկելու հարց չունեմ, Արցախի հարցը փակված է, ուստի այս դեպքում խնդիրը միջազգային հանրության հետ է, քանի որ միջազգային հանրությունն ասում է, որ այնուամենայնիվ, կա Արցախի խնդիր, կա կարգավիճակի խնդիր և անվտանգային խնդիրներ.
«Ադրբեջանը չի էլ քննարկում անգամ՝ Արցախի կարգավիճակը լինելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, թե՝ ոչ, հայտարարում են, որ չեն էլ քննարկելու, քանի որ համարում են, որ Արցախի հայերը իրենց քաղաքացիներն են ու դա իրենց հարցն է: Ադրբեջանի նման պահվածքի պատճառն այն է, որ ուժերի հավասարակշռությունը կողմերի միջև խախտվել է և շարունակում է խախտվել: Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է մի նոր էսկալացիայի, իսկ Հայաստանի իշխանությունները, չգիտես ինչու, պատրաստվում են խաղաղության դարաշրջանի »,-հավելեց փորձագետը:
Ավելին՝ Արմեն Բաղդասարյանը վստահություն հայտնեց, որ «խաղաղության պայմանագիրը», որով Նիկոլ Փաշինայնը վերջանականպես հրաժարվում է Արցախից, ադա չի ստորագրվելու, քանի որ Ադրբեջանի պահանջներն ավելին են.
«Նրանք համարում են, որ Արցախի հարցը վերջնականապես լուծել են ու հիմա այլ խնդիրներ են դնում իրենց առաջ: Նրանց ակնկալիքը Հայաստանից ամբողջ Սյունիքն է, իրենք կարող են դրա անունը դնել միջանցք, բայց ողջ Սյունիքն է նպատակը և եթե խաղաղության համաձայնագրում չհասնեն դրան , նրանք ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրելու և փորձելու են խնդիրը ռազմական ճանապարհով լուծել »,-ասաց Արմեն Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է այսօր Պրահայում կայանալիք հանդիպումներին՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ, փորձագետը կարծում է, որ եթե այնտեղ ինչ-որ համաձայնություն ձեռք բերվի, ապա դրա առանցքային կետը լինելու է ոչ թե Արցախը, այլ՝ միջանցքը, քանի Ադրբեջանի և Թուրքիայի համար սա շատ ավելի կարևոր է.
«Նիկոլ Փաշինյանն էլ պարզ հայտարարում է, որ պատրաստ է զիջել միայն Արցախը, իսկ Սյունիքը կարմիր գիծ է։ Կարծում եմ, որ այսօր կայանալիք հանդիպումներից ակնկալիքներ ունենալ պետք չէ ունենալ, համաձայնության չեն գա կողմերը, ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը չի զիջում ոչինչ, այլ հակառակը՝ նա զիջում է, բայց Ադրբեջանը շատ ավելին է պահանջում »,-ասաց Արմեն Բաղդասարյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ