ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլը կրկին փորձեց ժողովրդի միամիտ հատվածի մոտ ստեղծել տպավորություն ՝ «վաղուց սաղ ծախված էր, սաղ տրված էր»․Փորձում է Ալիևի վրայից մաքրել մեր տղաների արյունը, իսկ իր ճակատից՝ դավաճանի խարանը․Աշոտյան 10/06/2022 15:21 | ԼՐԱՀՈՍ
Միակ ելքը կապիտուլյանտի քաղաքական մահն է։
«Հավաստի աղբյուր» կեղծանվամբ ընտանեկան թերթում ստեղծագործող Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ ԱԺ ամբիոնից թափեց իր մանիպուլյատիվ, կեղտոտ, գռեհիկ ստերն ու մաղձը: Նիկոլը հերթական անգամ փորձեց ժողովրդի միամիտ հատվածի մոտ ստեղծել տպավորություն ՝ «վաղուց սաղ ծախված էր, սաղ տրված էր»: Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից աքլորանում էր, թե իր նախկին «վայրահաչոցներին» արձագանք չի եղել, իսկ իրականում, չի եղել գեթ մեկ ելույթ, որ անձամբ ես՝ հերձած չլինեմ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հայհոյանքներին չպատասխանող Նիկոլ Փաշինյանը կապիտուլյանտ բառից հիստերիայի մեջ է ընկնում: Նիկոլը շարունակաբար փորձում է Ալիևի վրայից մաքրել մեր տղաների արյունը, իսկ իր ճակատից՝ դավաճանի խարանը:
«Խաղաղության դարաշրջան» անվան տակ Նիկոլը փորձում է ավարտել Արցախի հանձնման գործընթացը՝ սկսելով Հայաստանը հանձնելու պրոցեսը: Նիկոլը պարբերաբար ստեր է շաղ տալիս, բացահայտվելուց հետո ծեծված շան պես քաշվում է անկյուն, հետո նորից սկսում:
Նա այսօր կրկին փորձեց շահարկել 1999 թվականի ԵԱՀԿ Ստամբուլյան հռչակագիրը, հետո ՝ Մադրիդյան սկզբունքները, ասելով, թե 99-ից Արցախը «նախկինները» ճանաչել են Ադրբեջանի մաս: Մադրիդյան սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից և ենթադրում էին Արցախյան հարցի կարգավորման միասնական 3 հիմնասյուների վրա խարսխված համակարգ ՝ տարածքային ամբողջականություն, ժողովրդի ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում:
Ադրբեջանը երկար ժամանակ դիմադրում էր, որպեսզի այդ սկզբունքներով ղարաբաղյան խնդիրը չկարգավորվի: 2008-ին ստորագրվեց (Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդև-Իլհամ Ալիև) Մայնդորֆյան հռչակագիրը, հաստատելով, որ Մադրիդյան սկզբունքները հիմք էին ծառայելու ԼՂ խնդրի բանակցային գործընթացի զարգացման համար:
2009-ին երեք համանախագահ պետություններն իրենց «ջոջերով» ստորագրեցին փաստաթուղթ, որը կոչվեց ՝ «հիմնարար սկզբունքներ»: Այս փաստաթուղթը ներառել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որը պետք է կյանքի կոչվեր իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեով՝ ԼՂ-ում: Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ինքն է հայտարարել, որ Կազանյան փաստաթուղթը հայկական կողմի համար լավագույն փաստաթուղթն է, 2020-ի կապանյան ասուլիսում Նիկոլն ինքն է խոստովանում հեգնանքով, որ ցանկացած պահի կարող է վերադառնալ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությանը:
(Մանրամասները ՝ այստեղ)
Եթե Սերժ Սարգսյանի թողած «գյոզալ» ժառանգությունը, որը մսխեցիր, կապիտուլյացիա է, սրիկա՛, քո ստորագրած նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ի՞նչ է, հայ ժողովրդի գլխին եկող քաղաքական կամասուտրայի երկրորդ հատո՞րը: Երբ դոկտոր-պրոֆեսորը լսում է «քուչի սնխչու» ելույթը, որը հիվանդանոցի գլխավոր բժիշկն է և որի օրոք հիվանդները մահանում են, իսկ նա ասում է ՝ նախկիններն են մեղավոր, չի կրող չհայհոյել: Եթե դա անեին ձեր բարեկամի նկատմամբ, ի՞նչ կանեիք, մի՞թե երկիրը նույն ընտանիքը չէ:
Նիկոլը փորձում է թաքնվել Հայաստանի Անկախության Հռչակագրի ետևում: 90-ին ընդունված հռչակագիրը այդ թվականի քաղաքական իրողությունների և համընդհանուր ազգային իղձերի արտահայտումն էր:
Արցախը Հայաստան է, բայց Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ. դրանք տարբեր բաներ են: Երբ երկրի վարչապետ կոչվածը հայտարարեց ՝ «Արցախը Հայաստան է և վերջ», առիթ տվեց Ալիևին հայտարարելու, որ դիվանագիտական ջանքերը սին են և բանակցային գործընթացը փակուղու մեջ է:
Նիկոլը դիտավորյալ քանդել է բոլոր բանակցային հիմքերը, հայկական դիվանագիտության բոլոր խրամատները ՝ հնարավորություն տալով Ադրբեջանին պատերազմ սկսելուց հետո միջազգային հանրության աչքին արդար ու մաքուր երևալ:
Բոլորը գիտեին, որ Մերձավոր Արևելքից վարձկաններ էին բերվել, որ Թուրքիան Ադրբեջանի հետևում կանգնած է, որ դպրոցներ են գնդակոծվում, որ ֆոսֆորային զենք է օգտագործվում, բայց աշխարհը լռեց, նախևառաջ որովհետև բանակցային գործընթացով խնդիրը կարգավորելու բոլոր հնարավորություններն ու ջանքերը Նիկոլը հորթի հրճվանքով քանդել էր:
Սրիկան ասում է, որ Մադրիդյան սկզբունքները վատն են, իսկ ինքն ամեն ինչ արել է, որ դրանից հրաժարվի:
Ապացուցում եմ, որ Նիկոլը հայ ժողովրդին դրել է ժեխի տեղ, էշի տեղ, որովհետև եթե Մադրիդյան սկզբունքները այն մասին էին, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, 2018,2019,2021-ին ինչի՞ է Նիկոլը Կառավարության ծրագրում ներառել այդ սկզբունքները:
2018-2020 թվական Նիկոլի բոլոր «ֆիրմա» միջազգային ելույթներում նշված է, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա, այն սկզբունքների հիման վրա, ընդդեմ որի Նիկոլը իբրև պայքարում է:
Նիկոլը մեղադրում է նախկիններին արցախյան առաջին հանրաքվեն արժեզրկելու մեջ: Արցախի Հանրապետությունը ձևավորվել է իր առաջին հանրաքվեով, երբ դուրս է եկել Ադրբեջանի կազմից:
Առաջին հանրաքվեի շնորհիվ Արցախը դարձավ միջազգային քաղաքական օրակարգի սուբյեկտ, կարողացավ ձևավորել կառավարման լեգիտիմ համակարգ:Առաջին հանրաքվեն, սակայն, միջազգայնորեն ճանաչված չէր: Եթե առաջին հանրաքվեն լուծել էր Արցախի խնդիրը, 30 տարվա բանակցություններն ինչի՞ մասին էին:
Միջազգային հանրությունը Հայաստանի կողմից էր, ամբողջ բանակցային գործընթացն այն մասին էր, որ պետք է ստեղծվեր քաղաքական և իրավական միջավայր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և իրացման համար:
Նիկոլը ակնհայտորեն ծաղրում է բոլորին: Միակ ելքը կապիտուլյանտի քաղաքական մահն է, հակառակ դեպքում սատանեական գործելակերպով Հայաստանը կծախեն թուրքերի և ադրբեջանցիների վրա:
Սիրելի՛ ուսուցիչներ, դաստիարակեք մեր սերունդներին այնպես, որ ոչ-ոք այլևս Նիկոլ չդառնա, հայ ժողովրդի արգանդը Նիկոլ չծնի:
Սիրելի՛ մայրեր, սիրեք ձեր երեխաներին փոքր տարիքից, եթե չեք սիրում, նրանք սիրված չլինելու վրեժը լուծում են մի ամբողջ ժողովրդից»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ