ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ կին զինծառայողների նկատմամբ հատուկ սարսափելի վերաբերմունքը որակվում է որպես ամենածանր գենդերային բռնություն. ՀԿ-ներ 10/05/2022 16:57 | ԼՐԱՀՈՍ
Շուրջ հինգ տասնյակ հասարակական կազմակերպություններ դիմել են իրավապաշտպան կազմակերպությունների.
«2022թ. սեպտեմբերի 13-ի կեսգիշերից անմիջապես հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում և ներխուժում է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները և այլ քաղաքացիական օբյեկտներ Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով և առաջնագծի խորքերում։ Ադրբեջանական ուժերը նախապես ծրագրել են մարտական անօդաչու թռչող սարքերի, հրետանու և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառումը։
Արդյունքում Հայաստանն ունի 207 սպանված կամ անհայտ կորած զինծառայող, 5 զոհված քաղաքացիական անձ, հարյուրավոր վիրավորներ, ավելի քան 7600 քաղաքացիական անձիք տեղահանվել են։ 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրի համար այս թվերը նշանակալի են։
Այստեղ ակնհայտ է Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության տասնամյակներ շարունակվող պետական քարոզչությունը: Բացի հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, նվաստացման, անդամահատման և մահապատժի ապացույցներից, վերջին հարձակումների ժամանակ ադրբեջանցի զինծառայողները նաև մերկացրել, խոշտանգել և մահապատժի են ենթարկել հայ կին զինծառայողներին։ Ադրբեջանցի զինծառայողների կողմից սոցիալական ցանցերում կամավոր կերպով տեղադրվել և տարածվել են հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և սպանության մասին վկայող տասնյակ տեսանյութեր, ինչը ցույց է տալիս պատժից վախի բացակայությունը: Հայ կին զինծառայողների նկատմամբ հատուկ սարսափելի վերաբերմունքը որակվում է որպես ամենածանր գենդերային բռնություն: Այս վարքագծի պատճառը ադրբեջանցի զինծառայողների և ընդհանրապես հասարակության խորը արմատացած կնատյացությունն է, որն ապացուցված է նաև ադրբեջանցի օգտատերերի կողմից սոցցանցերում այդ հանցագործությունների խրախուսմամբ և նորմալացմամբ:
2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Ադրբեջանի պետական հովանավորությունը վայելող հայատյաց քաղաքականության դեմ պայքարելու համար, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում հայերը ենթարկվում են համակարգված խտրականության, սպանությունների և խոշտանգումների։ 2022 թվականի օգոստոսի 30-ին Ռասայական խտրականության վերացման կոմիտեն հրապարակեց իր եզրափակիչ դիտարկումները Ադրբեջանի վերաբերյալ՝ հայտնելով իր մտահոգություններն ու առաջարկությունները Ադրբեջանին՝ նշելով, որ «(4) Կոմիտեն խորապես մտահոգված է․ (с) ռասայական ատելության հրահրմամբ և հայազգի կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ ռասիստական կարծրատիպերի տարածմամբ՝ ներառյալ համացանցում և սոցիալական ցանցերում, հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից, ինչպես նաև նման գործողությունների համար հետաքննության, հետապնդումների, դատապարտումների և պատժամիջոցների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության բացակայությամբ»:
Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական Տելեգրամ ալիքներով նոր տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները հայ գերիներին մահապատժի ենթարկում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հաստատել է տեսանյութի իսկությունը։
Մենք՝ ներքոստորագրյալներս, ապշած ենք այս ագրեսիայի և բռնության շուրջ միջազգային հանրության լռությունից և երկիմաստությունից։ Այս լռությունը միայն ծառայում է Ադրբեջանի կառավարությանը քաջալերելուն և անհնարին դարձնում խաղաղության ձեռքբերումը Հարավային Կովկասում։ Իրավապաշտպան կազմակերպությունները հատուկ պատասխանատվություն են կրում հանդես գալ Ադրբեջանի կառավարության անպատժելիության դեմ և պատասխանատվության ենթարկել նրան մարդու իրավունքների կոպիտ խախտումների, խոշտանգումների և միջազգային պարտավորությունների այլ խախտումների համար:
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս.
• Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա և նրա հայատյաց հռետորաբանությունն ու քաղաքականությունը։
• Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում բանակցություններ սկսել բարեխղճորեն՝ հանուն իրական, կայուն տարածաշրջանային խաղաղության:
• Կոչ ենք անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկել զեկուցողներ՝ այցելելու և ստուգելու ադրբեջանական ներխուժումից տուժած հայկական բնակավայրերն ու քաղաքները, ինչպես նաև հարցազրույցներ վարել տուժած բնակիչների և վկաների հետ՝ փաստագրելու և ուղղակիորեն արձագանքելու Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումներին և պատասխանատվության ենթարկելու համար:
• Բոլոր ժողովրդավարական երկրներին կոչ ենք անում դատապարտել Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և դադարեցնել ցանկացած ռազմական օգնություն Ադրբեջանին։
• Կոչ ենք անում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ Միջազգային իրավունքի կոպիտ խախտումների համար։
• Կոչ ենք անում ԵՄ-ին և ԱՄՆ-ին դադարեցնել անուղղակիորեն աջակցել Ալիևի վարչակարգին մարդու իրավունքների կոպիտ խախտումների պայմաններում։
• Կոչ ենք անում անկախ իրավապաշտպան կազմակերպություններին, այդ թվում՝ Human Rights Watch-ին, հրատապ առաքելություն ուղարկել Հայաստան՝ ինքնուրույն հաստատելու Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները:
• Ողջունում ենք ագրեսորին ուղղված անհատական կոչը տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Freedom House-ը, Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, մի շարք կառավարություններ, քաղաքական գործիչներ և իրավապաշտպան համայնքի անդամներ»։
Հայտարարությանը միացել են.
1․ Երևանի մամուլի ակումբ ՀԿ
2․ Հանուն հավասար իրավունքների ՀԿ
3․ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
4․ Հանրային լրագրության ակումբ ՀԿ
5․ Ռեստարտ Գյումրի նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
6․ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ
7․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
8․ Ազատ քաղաքացի ՔՆԱԿ
9․ Կանանց իրավունքների տուն ՀԿ
10․ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
11․ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
12․ Խաղաղության երկխոսություն ՀԿ
13․ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
14․ Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
15․ Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
16․ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
17․ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
18․ Քաղաքական երկխոսություն ՀԿ
19․ Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ ՀԿ
20․ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ
21․ Ժողովրդավարությունն այսօր ՀԿ
22․ Քաղաքացիական երիտասարդական կենտրոն համայնքային զարգացման ՀԿ
23․ Բրիտանա-Հայկական մարդու իրավունքների ասոցիացիա
24․ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
25․ Գրանիշ գրական համայնք ՀԿ
26․ Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ
27․ Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
28․ Հասարակություն առանց բռնության ՀԿ
29․ Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
30․ Փինք իրավապաշտպան ՀԿ
31․ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ
32․ Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ
33․ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
34․ Իրավունքի ուժ ՀԿ
35․ Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա ՀԿ
36․ Գորիսի մամուլի ակումբ ՀԿ
37․ Հեռանկարային զարգացման կենտրոն ՀԿ
38․ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ
39․ ՕքսԵՋեն շահերի պաշտպանության և զարգացման հիմնադրամ
40․ Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ
41․ «Ռեգիոն» հետազոտական կենտրոն
42․ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
43․ «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոն ՀԿ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ