ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեմ պատկերացնում, որ որեւէ ողջամիտ հայ, հատկապես ղեկավարություն, հրաժարվի Արցախից․ Դավիթ Բաբայան 10/05/2022 20:20 | ԼՐԱՀՈՍ
Արցախը երբեք չի խուսափել Ադրբեջանի հետ բանակցություններից, հակառակը, մենք միշտ ասել ենք, որ պետք է նստել բանակցությունների, բայց պետք է վերականգնվի բանակցային լիարժեք ձեւաչափը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ստեփանակերտ- Բաքու հնարավոր բանակցություններին, ինչի մասին նախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսել՝ հայտարարելով, թե Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունել, եւ Արցախ-Ադրբեջան գործընթացը կարող է առանձնացվել։
Դավիթ Բաբայանը հղում արեց 1994թ Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ հիմնադիր գագաթնաժողովին, դրան հաջորդած մի շարք փաստաթղթերի, որոնցում Արցախի կարգավիճակը, որպես հակամարտության կողմի, ֆիքսված է։ «Ըստ այդմ էլ, երբ ասում ենք պետք է վերականգնել լիարժեք ձեւաչափը , մենք դա նկատի ունենք»,-շեշտեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Արցախը 1996-1997 թվականներին է բանակցային գործընթացի հանդիպումներից դուրս մնացել, բայց սրա հետ մեկտեղ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, ամեն անգամ տարածաշրջան այցելելիս եղել են Արցախում եւ Ստեփանակերտին տեղեկացրել գործընթացի մասին։
«80-ից ավելի այց է տեղի ունեցել»,-նկատեց Բաբայանը՝ շարունակելով․«Ադրբեջանի հետ բանակցություն կարող է լինել միայն միջազգայնորեն ընդունված ձեւաչափի ներքո, հակառակ դեպքում Ադրբեջանը դա կարող է ներկայացնել որպես քննարկում, ասենք, Ադրբեջանի անջատողականների հետ, ինչը մեզ համար անընդունելի է»։
Հիշեցնենք, Փաշինյանը հայտարարել էր․ «Մենք կարծում ենք նաև, որ, այո՛, Հայստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճաաչել և պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը , իսկ Ղարաբաղյան հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Մեր կարծիքը ի սկզբանե՝ 2018-ից եղել է այն, որ ԼՂ -ն պետք է լինի Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը և շահառուն, և մենք շարունակում ենք այդպես մտածել»։
Այս հայտարարությանը հաջորդել էր Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ժնեւում՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ, ապա հեռախոսազրույցը, որտեղ ի թիվս այլ հարցերի, նշվում էր, թե կողմերը քննարկել են Ստեփանակերտ-Բաքու քննարկումների մեխանիզմները։ Իսկ սրան էլ հաջորդել էր Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին , թե չի պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել Արցախի հարցը, որովհետև, ըստ Ալիևի, Արցախի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են: Խաղաղության պայմանագրի բանակցություններին անդրադառնալով՝ Ալիևը հույս է հայտնել, որ համաձայնագրի նախապատրաստումը երկար չի տևի:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իշխանության որդեգրած քաղաքականությանը, Արցախի ԱԳ նախարար ասաց՝ չի ուզում միջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը, բայց եւ շեշտեց՝ Արցախը սրբություն է ամբողջ հայության համար եւ հիմա արցախակենտրոնություն պետք է լինի․«Արցախի ապագայից կախված է ամբողջ հայության ճակատագիրը,առանց Արցախի չկա Հայաստան, առանց Հայաստանի, չկա Սփյուռք , դրա համար մեր ջանքերը պետք է ուղղենք մեկ ուղղությամբ։ Ադրբեջանի կազմում չի լինելու Արցախ, մեզ պարզապես կոտորելու են»։
Ճշտող հարցին, արդյո՞ք հիմա չի ստացվել այնպես, որ ՀՀ գործող իշխանությունը ինքնակամ ձեռքերը լվացել է Արցախից, Բաբայանն ասաց․ «Չեմ պատկերացնում, որ կարող է ինչ-որ ողջամիտ նորմալ հայ, հատկապես ղեկավարություն, հրաժարվի Արցախից, որովհետեւ դա կլինի հրաժարում մեր ինքնությունից։ Դրանից հետո հայ ժողովուրդը իրեն բարոյական իրավունք չի կարող վերապահել որեւէ բանի՝ մասին խոսել, հայ դատի, Ցեղասպանության, պատմական Հայաստանի, մեր ինքնության։ Մենք այդ հարցին պետք է սկզբունքային մոտենանք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ