ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օկուպացված են ՀՀ տարածքները, վտանգված է մեր ինքնիշխանությունը և ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը. «Հայաստան» խմբակցության հայտարարությունը 10/05/2022 14:11 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի օրվա իշխանությունների հանցավոր անգործությունից ու մուրացկանային քաղաքականությունից, ոտնձգություններ է իրականացնում մեր երկրի նկատմամբ: Օկուպացված են ՀՀ տարածքները, վտանգված է մեր ինքնիշխանությունը և ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։
«Միևնույն ժամանակ արձանագրում ենք «խաղաղության դարաշրջան» խոստացած ու այդ խոստմամբ խաբեությամբ քվե կորզած օրվա իշխանությունների լիակատար ձախողումն արտաքին քաղաքականության, բանակաշինության, պետական կառավարման ոլորտներում: Այս ամենը վկայում է Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմության մասին։
Մեզ համար անընդունելի են Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ անկախության հռչակագրին հակասող հայտարարությունները։
Մենք դրական ենք գնահատում Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստում վերահաստատված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, այն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչում։
Դատապարտում ենք իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը վերջնականապես փլուզում է անվտանգության այն փխրուն համակարգը, որը դեռևս հայկական պետականությանը հնարավորություն է տալիս գոյություն ունենալ:
Թաքնվելով «Հավաստի Աղբյուրի» անվան տակ՝ օրվա իշխանությունը նախապատրաստում է հայ ժողովրդին նոր՝ մահացու զիջումների և զուգահեռաբար խրախուսում հակառուսական հիստերիան՝ փորձելով իր ձախողումների մեղավորներ նշանակել: Եվ դա այն դեպքում, երբ Արցախի անվտանգության ու արցախահայության կյանքի իրավունքը ռուսական խաղաղապահներն են ապահովում, իսկ հայ-թուրքական սահմանին ռուսական ռազմաբազա է տեղակայված:
Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված մեր ժողովուրդը բազմաթիվ հարցեր ունի Ռուսաստանի Դաշնության ու ՀԱՊԿ-ի վարքագծի պահով, բայց այս ամենով հանդերձ անընդունելի է «Հավաստի Աղբյուրի» ու նրա քարոզչագործիքների անունից իրականացվող քաղաքականությունը՝ Հայաստանում հակառուսական մթնոլորտ ձևավորելու և մեր երկիրն աշխարհաքաղաքական սուր հակամարտության թատերաբեմ դարձնելու ուղղությամբ:
Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք հակադրության մեջ մանրադրամ դարձնելու օրվա իշխանության արկածախնդրային քաղաքականությունը մեր երկրի համար կործանարար հետևանքների կարող է հանգեցնել: Համոզված ենք, որ միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր ռազմավարական-դաշնակցային-բարեկամական հարաբերությունները վերականգնել Ռուսաստանի ու Իրանի հետ, ինչպես նաև վստահելի, կանխատեսելի ու հարգանք վայելող գործընկեր դառնալ Արևմուտքի հետ հարաբերություններում:
Հարգելի՛ հայրենակիցներ,
ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները չեն կարող սակարկման առարկա դառնալ։
ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը ենթակա են պաշտպանության բոլոր միջոցներով։ Մենք կողմ ենք հարևանների հետ համակեցության կանոններ գտնելուն ու հարաբերություններ հաստատելուն, բայց դրանք չպետք է լինեն մեր անվտանգության ու արժանապատվության հաշվին։ Դեմ ենք միջպետական կոմունիկացիաների գործարկումը միջանցքային տրամաբանությամբ իրականացնելուն։
Իրական ու արժանապատիվ խաղաղությունը հնարավոր է ապահովել միայն պետության արդյունավետ ներքին ու արտաքին քաղաքականությամբ, պրոֆեսիոնալ թիմով, բանակի վերականգնմամբ, հանրային լայն համախմբում ու համերաշխություն ապահովելով, Հայաստանի կողմից նոր բանակցողով»,- նշված է «Հայաստան» խմբակցության տարածած հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ