ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավինյանը մեկ տարի շուտ սկսել է քարոզարշավը՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ 10/04/2022 21:02 | Վերլուծություններ
Սեպտեմբերի 23-ին 44 կողմ, 0 դեմ,2 ձեռնպահ ձայներով Երևանի փոխքաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանն ըստ քաղաքապետարանի տարածած տեղեկատվության, արդեն ծանոթանում և անմիջապես էլ իր համակարգման ոլորտներում գործնական հանձնարարականներ է տալիս։ Իսկ իր համակարգման ներքո են գտնվում երեք կարևոր բնագծեր՝ շինարարության և բարեկարգման, բնապահպանության և մշակույթի։
Եվ քանի որ քաղպայմանագրի քաղաքապետի թեկնածուն է Ավինյանը, արդեն իսկ փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելով անմիջապես լծվել է իր համակարգման ոլորտներում առկա խնդիրների լուծմանը։
Բնականաբար, շինբարեկարգման ոլորտը Երևանում կարևորներից և անմխիթար վիճակում գտնվողներից է։ Չորրորդ կարգի վթարայնությամբ բազմաթիվ շենքեր կան, որոնց բնակիչների կյանքը մազից է կախված։ Եվ բոլորովին պատահական չէ, որ Ավինյանն իբրև փոխքաղաքապետ իր առաջին շրջայցը սկսում է Աջափնյակ համայնքից, ուր սովետական 60-ականներին կառուցված «խրուշչովկաներին» վերապահված կես դարն անցել է, սակայն դեռ նման շենքեր կան և այդ շենքերում բնակիչներ են ապրում։
Ավինյանը վարչական շրջաններ աշխատանքային այցերի մեկնարկը տալիս է հենց վթարային շենքերից, «առաջնահերթը բնակիչների անվտանգությունն է»՝ տրամաբանությամբ։ Որն, ի դեպ, ապագա քաղաքապետի համար կարող է նաև կարգախոսի արժեք ունենալ։ Իսկ եթե սրան գումարվում է այն, որ մարդը նոր է նշանակվել և արդեն գործի մեջ մտած է, ձեռնունայն չի այցելում շենք առ շենք, այլ՝ ամբողջական փաթեթով, ներդրման պատրաստ՝ կոնկրետ կառուցապատողների հետ, որոնք շենքերի վիճակին ծանոթանում են տեղում լինելով, բնակիչների հետ զրուցելով, այն էլ՝ փոխքաղաքապետի ներկայացմամբ, թե՝ համայնք-մասնավոր համագործակցությամբ առկա առաջնահերթ խնդիրներին լուծում կտրվի, ապա հասկանալի կդառնա, որ Տիգրան Ավինյանն իր համակարգման ներքո գտնվող կենսական այս ոլորտի միջոցով արդեն իսկ սկսել է քարոզարշավը։
Եթե ձեզ մոտ էլ կա այնպիսի տպավորություն, որ վարչական շրջաններ աշխատանքային այցերի մեկնարկը ինչ-որ առումով նաև ավագանու ընտրությունների նախընտրական այցեր է հիշեցնում, հանգիստ եղեք, իշխանությունները կասեն, թե ձեր մտածածը չէ, փոխքաղաքապետն ուղղակի իր գործն է անում։ Մանավանդ, մի ամբողջ տարի կա մինչ ընտրությունները։ Բայց, այստեղ կա մեծ բայց՝ նա արդեն հայտարարել է, որ ինքն է լինելու ՔՊ-ի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածուն։ Ընդ որում՝ այդ մասին նա հայտարարել է ոչ ավել, ոչ պակաս Սուրմալուի փլատակների վրա։
Ավինյանի այս առաջին շրջայցից էլ պարզորոշ է, որ մեկ տարի անց քպ-ի կողմից առաջադրված քաղաքապետը մյուս կուսակցությունների թեկնածուների հետ հավասար պայմաններում չի լինելու, քանի որ նա այսօրվանից է սկսել երևանցիների կոմունալ-կենցաղային, բնակարանային, հնարավոր է նաև՝ բնապահպանական և մշակութային /բիզնեսի և մշակույթի ավելի լավ համադրություն, քան՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կողմից 48 տոկոս մասնակցությամբ համաֆինանսավորվող՝ «Hard Rock Cafe»-ն է, որի բացումը Երևանում 2022-ին երկրորդ կիսամյակում է նախատեսվում՝ Պուշկինի փողոցում, հազիվ թե լինի/ պայմանների բարելավումն ու բարեկարգումը։
Ամեն դեպքում, կոնկրետ հարց՝ ներկա քաղաքապետն ինչու՞ չէր շինբարեկարգման, վթարայինների վերականգնման կամ ներդրումային նոր ծրագրերի միջոցով՝ այս բնագավառի առկա խնդիրների լուծմամբ զբաղվում։ Ի վերջո, ահագին ժամանակ է՝ ստանձնել է այդ պաշտոնը, սակայն, շոշափելի ոչինչ չի արվել, քաղաքն էլ այնքան հակահիգիենիկ վիճակում է, որ մնացած ոլորտներից բնավ սպասելիք չկար․․․
Իսկ միգուցե իշխանությունը միտումնավոր քաղաքը հասցրել է նման վիճակի, որ ապագա թեկնածուն, դիրքն օգտագործելով, մասամբ կարգավորի ու փորձի այդպես միավորներ հավաքել։ Հո պատահական չէր, որ Ավինյանը փոխվարչապետությունից բիզնես ոլորտ գնաց, հետո՝ Երևանի քաղաքապետարան...
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից