ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտաքին կողմի պատվերով խաղ է, ձեռքի հետ էլ՝ օրվա իշխանություն պահելու խնդիր ․ Փաշինյանը երկարաժամկետ սպառնալիքների մասին չի մտածում, նրան հետաքրքրում է, թե ինչ կլինի այսօր. Արմեն Բադալյան 10/04/2022 20:52 | Քաղաքական
«Նիկոլ Փաշինյանը տեղեկատվության գիտակցված արտահոսք է կազմակերպում։ Սա այն է, երբ հիմնվելով այսպես կոչված հավաստի աղբյուրների վրա, տալիս ես այն տեղեկությունը, որը ինքդ ես նպատակահարմար գտնում, ինչը միշտ չէ, որ հարյուր տոկոսանոց ճշմարտացի կարող է լինել։ Տվյալ դեպքում, հավանականությունը մեծ է, որ ինֆորմացիան կարող է համապատասխանել իրականությանը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեղխնոլոգ Արմեն Բադալյանը՝ նշելով, որ նման արտահոսքերի պատճառները տարբեր կարող են լինել՝ սկսած հասարակական կարծիքի ստուգումից մինչեւ տարբեր ուժային կենտրոններին՝ մյուսի ծրագրերի տեղեկացում։
«Նպատակներից մեկը կարող է լինել, օրինակ, հասարակական կարծիքի ստուգումը, թե հասարակությունը որքան բուռն կարձագանքի, օրինակ, ռուսական ծրագրին, արեւմտյանին ինչպես կարձագանքի։ Բայց սրա հետ մեկտեղ, պետք է նշել, որ հասարակական կարծիքն իշխանության համար որեւէ նշանակություն չունի, նրա համար նշանակություն ունի հասարակության փիար կարծիքը, այսինքն, հասարակությունը, օրինակ, կարող է քննարկումներում գրել , որ այս կամ այն ծրագիրը շատ վատն է, իսկ Փաշինյանը, օրինակ, կարող է փորձել դա վաճառել տվյալ ծրագրի հեղինակին, թե հասարակությունը դրան դեմ է, բայց միեւնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում, հենց դա էլ իրականություն դարձնի։ Այսինքն, Փաշինյանին հարկավոր է հասարակության փիար դիրքորոշումը՝ ֆեյսբուքային, վիրտուալ դիրքորոշումը, որովհետեւ, անկախ կողմ եւ դեմ լինելուց, նա այն իրականություն կդարձնի, մինչդեռ այսպես, կարող է լավ առեւտրի առարկա դարձնել »,-ասում է Բադալյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական Ժամանակ»-ի կայքը հերթական արտահոսքն է արել՝ հղում անելով «հավաստի աղբյուրին»։ «ՌԴ-ի գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը»,-գրել է պարբերականը , նաեւ նշելով, որ Ռուսաստանին պետք է ԼՂ հարցի չլուծում, այսինքն, որ ԼՂ հարցը լինի չլուծված, որպես ազդեցության լծակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «անհեթեթություն» է որակում հրապարակումը, իսկ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանն էլ ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ստիպում Հայաստանին Միութենական պետության մի մասը դառնալ․ «Նման խոսակցություն չկա և չի էլ կարող լինել, քանի որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն»։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք նման արտահոսքն ու նմանաբովանդակ տեղեկության հրապարակումը նաեւ ՌԴ-ի կողմից Հայաաստանին մատակարարվող սպառազինության վերաբերյալ իրարամերժ հայտարարությունները իշխանական ընտանիքին պատկանող թերթի միջոցով, հերթական հարվածը չէ հայ-ռուսական հարաբերություններին՝ Բադալյանն արձագանքեց՝ Փաշինյանի գործողությունները նմանեցնելով հայտնի խորհրդային մուլտֆիլմի հերոսին, որն ասում էր․ «Не будем называть кто, хотя это был слонёнок»։ Ապա քաղտեխնոլոգը ընդգծեց՝ Հայաստանի ամբողջ քաղաքական մթնոլորտն ու համակարգն է այսօր խաթարված եւ այդ մի դրվագը, ըստ Բադալյանի, շատ բան չէր փոխելու։
«Այստեղ մի խնդիր պետք է հասկանալ՝ արդյո՞ այդ ամենը նա իր ցանկությամբ է կատարում, թե արտաքին քաղաքական կենտրոնների համաձայնությամբ, որովհետեւ մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակաշրջանը եւ չի բացառվում, որ քաղաքական խաղացողները իրենց համաձայնությունը տվել են, բայց եւ չի բացառվում , որ այդ համաձայնությունը չկա եւ նա ՌԴ-ի խաղաքարտերը բացում է Արեւմուտքի առաջ, իսկ Արեւմուտքինը՝ ՌԴ-ի»,-բացատրեց Բադալյանը՝ հավելելով, որ գործող իշխանությունը աշխատում է օրվա ժամկետով՝ այսօր էլ մնանք իշխանության, վաղը կտեսնենք, սկզբունքով, ուստի երկարաժամկետ սպառնալիքների հնարավորության մասին Փաշինյանը պարզապես չի մտածում, նրան հետաքրքրում է, թե այսօր ինչ կլինի։
«Հնարավոր է նաեւ նա հավելյալ դժգոհություն է փորձում առաջացնել ռուսական կողմից, որովհետեւ նպատակը Արեւմուտքի հետ հարաբերություններն առավել խորացնելն է եւ հաշվի առնելով, որ գործող իշխանությունները ինքնուրույն սուբյեկտ չեն, այլ օբյեկտ են, ինչի մասին վկայում է ԱԽՔ-ի այցը ԱՄՆ ԿՀՎ, հասկանում ես, որ այստեղ կարող է լինել արտաքին կողմի պատվերով խաղ՝ ձեռքի հետ էլ, օրվա իշխանություն պահելու խնդիր»,-հավելեց քաղտեխնոլոգը։
Տեղի ունեցող արտահոսքերը Բադալյանը չի կապում Փաշինյան-Էրդողան սպասվող հանդիպման հետ։ Մասնագետի խոսքով, առաջիկայում հնարավոր է, որ ներկայացվեն նաեւ ԵԱՀԿ ՄԽ մյուս երկրների ծրագրերը։
«Իհարկե, կարելի է երկար քննարկել, թե արդյո՞ք Ռուսաստանը կողմ էր, որ իր ծրագիրրը բացվեր, թե արդյո՞ք Արեւմուտքը կողմ կլինի, որ իր ծրագիրը բացվի, նման բազմաթիվ կետեր կարելի է գտնել, արդյո՞ք Իրանը համաձայն է դրանց հետ , արդյո՞ք չի դիմի ավելի ակտիվ գործողությունների, ինչպես դեսպանն էր նշել, բայց քանի որ գիտենք՝ այս իշխանությունն ինքնուրույն սուբյեկտ չէ եւ, լինելով արտաքին քաղաքական ուժային կենտրոնների թելադրանքով գործողություններ իրականացնող, պետք է արձանագրենք, որ այդ իշխանությունն ինքնին արդեն վտանգ է երկրի անվտանգության համար։ Կարծում եմ՝ սրանից ավելի բարձր վտանգ լինել չի կարող»,-եզրափակեց Արմեն Բադալյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ