ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու գործը կուղարկվի դատարան․ Դատախազություն 10/04/2022 19:37 | ԼՐԱՀՈՍ
Սոնա Մնացականյանին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու փաստի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվում է. այն կուղարկվի դատարան՝ ըստ էության քննության: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
«Նշված դեպքի առթիվ կատարված նախաքննությամբ վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ Ճանապարհային ոստիկանություն ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար Ա. Ն.-ն, գտնվելով ծառայության մեջ, իրեն ամրակցված Տոյոտա Պրադո մակնիշի, 505 II 01 հաշվառման համարանիշի ծառայողական ավտոմեքենայով 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18։19-ին, հատուկ շարասյան տրանսպորտային միջոցների ուղեկցում իրականացնելիս, թույլ է տվել մի շարք խախտումներ:
Մասնավորապես, թույլ է տվել Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված Ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի, 2006 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1467-Ն որոշմամբ հաստատված հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգի 28-րդ կետի, ինչպես նաև Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրություն և ավտոմեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում իր ընթացքի ուղղությամբ՝ ձախից դեպի աջ հանգիստ քայլերով հետիոտնային նշագծումների վրայով Պարոնյան փողոցը հատող հետիոտն Սոնա Մնացականյանին, որի արդյունքում վերջինիս անզգուշությամբ պատճառվել է մահ: Այնուհետև, Ա. Ն.-ն, խախտելով Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել։
Միաժամանակ, նշված քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, քննարկելով 2022 թվականի սեպտեմբերի 26-ին Երևան քաղաքի դատախազությունում ստացված՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկի երթևեկությունը կարգավորող Արամ Լորսաբյանի, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցի ուղեկցման շարասյան ղեկավար Արթուր Սահակյանի, շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավար Գրիգորի Առաքելյանի և տուժող Սոնա Մնացականյանի նկատմամբ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով նախկին Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին քննիչի միջնորդությունը, այն բավարարել է՝ գտնելով, որ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների և ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտը կարգավորող իրավանորմերի համակողմանի ուսումնաիրության արդյունքում հաստատվել է, որ վրաերթի նախորդող պահին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկը կարգավորող Ա. Լ.-ն գտնվել է ՃԵԿ-ի 16-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգավորման դիրքով և կատարել է նույն կանոնների 17-րդ կետի պահանջներից բխող գործողություններ, այսինքն՝ Ա. Լ.-ի կողմից պահպանվել են ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, որպիսի պայմաններում նրա արարքում բացակայում է նախկին Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը։
Անդրադառնալով Գ. Ա.-ի և Ա. Ս.-ի գործողություններին՝ դատախազն իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի դիսպոզիցիան պետք է դիտարկել և դրա որոշակիությունը գնահատել ճանապարհային երթևեկության մասնակիցների գործողությունները կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտի՝ «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ավտոտրանսպորտային շարասյունների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» Կառավարության 18.08.2006թ.-ի թիվ 1467-Ն որոշման շրջանակներում, համաձայն որի հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ժամանակ շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարն ու շարասյան ղեկավարը (ուղեկցող խմբի ավագը) անձնական պատասխանատվություն են կրում երթևեկության սահմանված արագության պահպանման համար:
Սակայն նշված որոշումը բովանդակում է սոսկ ընդհանուր բնույթի պահանջ՝ երթևեկության սահմանված արագության պահպանման համար՝ առանց սահմանելու այն իրագործելու հստակ մեխանիզմները, այսինքն՝ չկա օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտերով կանոնակարգված այնպիսի նորմ, որը կսահմանի անձանց, տվյալ դեպքում՝ Գ.Ա.-ի և Ա.Ս.-ի վրա դրված պարտականության իրականացման կառուցակարգը։ Մինչդեռ, անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այնպիսի արարքի համար, որն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով: Այսինքն, առկա է օրենսդրական բաց այն առումով, որ սահմանված չէ «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ավտոտրանսպորտային շարասյունների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» Կառավարության 18.08.2006թվականի թիվ 1467-Ն որոշման 18-րդ հոդվածով սահմանված պարտականության իրականացման կարգը, որպիսի պայմաններում իրավակիրառողը զրկված է համապատասխան գործողությունների հակաօրինականությունը գնահատելու, ուստի և պատասխանատու անձանց արարքում տվյալ հանցակազմի առկայությունը հաստատելու օբյեկտիվ հնարավորությունից:
Հետևաբար, Ա. Ս.-ի և Գ. Ա.-ի գործողությունները դիտարկելով քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների, վերը շարադրված իրավակարգավորումների լույսի ներքո՝ հաստատված է համարվել, որ վերջիններիս արարքներում բացակայում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմը:
Միաժամանակ, նույն որոշմամբ դատախազն արձանագրել է, որ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալները վկայում են այն մասին, որ տուժող Սոնա Մնացականյանը փողոցի երթևեկելի մասը հատել է հետիոտնի համար նախատեսված անցումով, կանաչ լույսի առկայությամբ, և միևնույն ժամանակ ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք կհաստատեին, որ վերջինիս համար տեսանելի և ընկալելի են եղել կանաչ լուսի առկայությամբ ճանապարհի հատումը արգելելու վերաբերյալ կարգավարի գործողությունները, որպիսի պայմաններում նրա արարքում բացակայում են նախկին Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմի հատկանիշները»,- ասվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ