ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը հասարակությանը պատրաստում է աշխարհաքաղաքական ռեվերսի, որը հստակ կդրսեւորվի «խաղաղության պայմանագիրը» ստորագրելուց հետո․ Հայկ Խալաթյան 10/04/2022 19:09 | Քաղաքական
Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթով կազմակերպված արտահոսքի միջոցով, Փաշինյանը փորձ է անում հայ հասարակությանը պատրաստել աշխարհաքաղաքկան ռեվերսի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
Հայկ Խալաթյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի միջոցով կազմակերպվող արտահոսքերը, առհասարակ, նորություն չեն, բայց նոր է այն հանգամանքը, որ եթե ժամանակին Նիկոլ Փաշինյանը վախենում էր Ռուսաստանին ուղղված բացահայտ մեղադրանքներ հնչեցնել կամ դրանք հնչեցնելուց հետո հրաժարվում էր իր խոսքերից, ապա այժմ նկատելի է հստակ հակառուսական արշավը, որն իրականացվում է թե՛ իշխանության ներկայացուցիչների, թե՛ իշխանական լրատվամիջոցների կողմից։
«Ստեղծված իրավիճակում, իհարկե, որոշակի հակառուսականության հիմքեր տալիս է Ռուսաստանն՝ ինքը, իր քաղաքականությամբ, բայց, իմ կարծիքով, այս արշավի գլխավոր նպատակը հասարակությանն աշխարհաքաղաքական ռեվերսի պատրաստելն է, որը կարծում եմ, բացահայտ կդրսեւորվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո»,-ասում է Խալաթյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի՝ ՀԺ-ի կայքը հերթական արտահոսքն է արել՝ հղում անելով «հավաստի աղբյուրին»։ «ՌԴ-ի գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը»,-գրել է պարբերականը , նաեւ նշելով, որ Ռուսաստանին պետք է ԼՂ հարցի չլուծում, այսինքն, որ ԼՂ հարցը լինի չլուծված, որպես ազդեցության լծակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «անհեթեթություն» է հրապարակումը, իսկ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանն էլ ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ստիպում Հայաստանին Միութենական պետության մի մասը դառնալ․ «Նման խոսակցություն չկա և չի էլ կարող լինել, քանի որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն»։
Հայկ Խալաթյանը նկատում է, որ ռուսական քաղաքականության յուրահատկությունն է՝ առանձնապես ուշադրություն չդարձնել նման արշավներին։ Ըստ Խալաթյանի, Ռուսաստանը հասցեական կարծիքին մեծ ուշադրություն չի դարձնում նույնիսկ իր երկրում, ինչի վառ ապացույցն այն բազում հարցերն են, որոնք կան ռուս հասարակության մեջ՝ կապված ուկրաինական պատերազմի , ռազմական ղեկավարության բացթողումների հետ, ուստի զարմանալի չէ, որ Հայաստանում հնչող հարցադրումները եւս ՌԴ իշխանություններին շատ չեն մտահոգելու։ Ինչ վերաբերում է միութենական պետության գաղափարին, Խալաթյանն ասաց․ «Եթե նախկինում նույնիսկ այդ գաղափարը կար, ապա այս պահին, տեսնելով, թե ինչ լրջագույն իրավիճակ է Ռուսաստանում ՝ ուկրաինական պատերազմով եւ Արեւմուտքի հետ առճակատմամբ պայմանավորված, դժվար թե Ռուսաստանը ցանկություն ունենա այս պահին զբաղվել Հայաստանին համոզելու՝ մտնել միութենական պետություն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից