ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գնդակահարված դիերը դիրքից հանձնվել են ընտանիքներին և մատուցված են որպես մարտական գործողությունների ընթացքում լեգիտիմ զոհեր.իրավապաշտպան (տեսանյութ) 10/04/2022 17:46 | ԼՐԱՀՈՍ
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան զարգացումների հետ կապված ունենք 33 հայ ռազմագերի, ունենք 17 գերեվարման հաստատված նոր դեպքեր, որոնք կապված են 2022թ սեպտեմբերի 13-ի հարձակման հետ։ Վերջին 17 թվի մեջ որևէ կերպով արտացոլված չեն գնդակահարության տեսանյութում երևացող տղաների անունները։ Երբ ասում ենք պաշտոնականացված գերիներ, դա նշանակում է, որ իրենք ողջ են, Ադրբեջանն ընդունում է ողջ գերեվարման հանգամանքը։ Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նա ընդգծեց՝ առկա տեղեկություններով առնվազն 80 անձ գերեվարվել է 2020թ պատերազմի ընթացքում, որոնց գերեվարման փաստն առ այսօր ընդունված չէ Ադրբեջանի իշխանությունների կողմից, նույն կերպ՝ 2022թ սեպտեմբերի 13-ին գերեվարման դեպքերն անհամեմատ ավելին են եղել, քան՝ հայտարարված 17-ը։ Գերիների գնդակահարության վերաբերյալ տեսանյութը, Սահակյանի գնահատմամբ, ապացույց էր, որ իրական գերեվարման դեպքերն ավելին էին, պարզապես նրանք գնդակահարվել են և գնդակահարված դիերը դիրքից հանձնվել են ընտանիքներին և մատուցված են որպես մարտական գործողությունների ընթացքում լեգիտիմ զոհեր, բայց ի սկզբանե առաջ քաշված չի եղել նրանց ողջ՝ գերության մեջ սպանված լինելու կանխավարկածը, հետևաբար, իրական պատկերն ունենալու համար յուրաքանչյուր հանձնված դի պետք է հանգամանալից փորձաքննությունների, զննությունների ենթարկվի՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում են վնասվածքները եղել։
Մեծաքանակ զոհերի պայմաններում պետությունը չունի և նման հետևողական գործողություններ չի իրականացնում, դրա համար մի շարք զոհեր ընկալվում են որպես մարտական գործողությունների զոհեր, մինչդեռ, իրականում նրանք գերության պայմաններում արտադատական կարգով սպանված զինծառայողներ են։ Սահակյանը արձանագրեց, որ 2020թ գնդակահարության դեպքեր նույնպես եղել են՝ ինչպես անհատական, այնպես էլ՝ կոլեկտիվ, ապա հիշեցրեց Հադրութի անտառներում վեց զինծառայողի դեպքը, երբ զինծառայողները ամիսներ շարունակ մաքառել էին և կարողացել էին գոյատևել, գնդակահարվել են և ադրբեջանական կողմը հանձնել է նրանց դիերը։ Սահակյանն արձանագրեց, որ այն տարածքներում, որտեղ կարող էին թաքնված լինել հայ զինծառայողներ, Ադրբեջանն արգելեց որևէ մարդասիրական գործունեության իրականացումը, հայտնաբերեց ողջ մնացած, քայքայված առողջությամբ հայ զինծառայողներին, որոնք չէին կարող դիմադրություն ցուցաբերել, անմարդկային կերպով գնդակահարել են և հայկական կողմին հանձնել միայն աճյունները։
«Ադրբեջանական վայրագությունների քաղաքականությունը եղել է, հետևողական է և լինելու է շարունակական։ Չափազանց միամիտ են ձևանում այն մարդիկ, որոնք կարծում են, որ Ադրբեջանի հետ կարող են բարեկամական լավ հարաբերություններ կառուցել։ Դա հասկանալու համար պետք է նայել միայն կոնֆլիկտային ծագումնաբանությունը։ Այս կոնֆլիկտը չի ծագել տարածքային խնդիրների պատճառով, այլ՝ ունի էթնիկ պատճառ։ Այնտեղ հայկական տարրի բնաջնջման խնդիր է առաջացել, որը տարիների ընթացքում իրագործվել է և ի պաշտպանություն ինքնորոշում է տեղի ունեցել՝ որպես միակ ծայրահեղ միջոց։ Քանի դեռ կա հայկական տարրը և գտնվում է Ադրբեջանի հարևանությամբ և դրան զսպող անվտանգային լուրջ միջոցառումներ չկան, վստահորեն տարիների ընթացքում այդ քաղաքականությունը կյանքի է կոչվելու։ Մենք տեսանք, որ խնդիրը միայն ԼՂՀ-ն չէր, եթե լիներ միայն ԼՂՀ-ն, ապա մենք առնվազն 2020թ նոյեմբերից հետո նոր զարգացումներ չէինք ունենա, ռազմական գործողությունները որևէ կերպ չէր տեղափոխվի ՀՀ սուվերեն տարածք»,- արձանագրեց Սիրանուշ Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից