Թեմաներ
Ուրբաթ 11 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/29/2024   19:33 Մհեր Գրիգորյանը նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը Մոսկվայում 11/29/2024   19:19 Ավարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները 11/29/2024   19:07 Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել 11/29/2024   18:51 Մասնագետը նշել է թեյի մահացու չափաբաժինը 11/29/2024   18:48 Աղվան Հովսեփյանին առաջարկեցի բիզնես անել միասին, մերժեց, ասաց, որ բիզնեսից հեռու է, ժամանակ էլ չունի. Մանվել Ղարիբյան 11/29/2024   18:43 Ես նախկին զինվորական եմ, կոչում ունեմ, ուզում եմ իմանալ՝ ես որտեղի՞ քաղաքացի եմ, հանուն ինչի՞ եմ ծառայել ու վիրավորվել եւ ո՞ւմ հրամանով է ինձ շնորհվել մայորի կոչում. Մոսիյան 11/29/2024   18:36 Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հայտարարել է հրաժարականի մասին 11/29/2024   18:20 Ադրբեջանի և Թուրքիայի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել 11/29/2024   18:16 Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի 11/29/2024   18:04 Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց խաչմերուկում 11/29/2024   17:59 ԲԸՏՄ-ն Գյումրու շուկայից առգրավել է 15 կգ սիգ 11/29/2024   17:54 Վարչապետը Քննչական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին 11/29/2024   17:48 Երեկվա հանրահավաքից հետո Վրաստանի խորհրդարանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները 11/29/2024   17:47 ԿԸՀ-ն արտահերթ նիստում պատգամավորական մանդատ է տրամադրել 11/29/2024   17:32 Պարոն Փաշինյան, Լեռնային Ղարաբաղը քո համար նույնն է, ինչ Ուզբեկստանը կամ Տաջիկստանը, ի՞նչ իրավունքով ես խոսում Ղարաբաղի փոխարեն. Նորատ Տեր–Գրիգորյանց 11/29/2024   17:28 Մանվել Ղարիբյանը հերքեց եղբոր ցուցմունքը. «Երեւան» ՀԸ-ն ձեռք բերելու հետ Վարշամ Ղարիբյանն առնչություն չի ունեցել (տեսանյութ) 11/29/2024   17:22 Սննդաբանը թվարկել է ուղեղի համար վնասակար մթերքները 11/29/2024   17:00 ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին 11/29/2024   16:55 Նախկին գլխավոր դատախազի գործով հարցաքննվում են վկաները. ուղիղ միացում 11/29/2024   16:52 Անահիտ Մանասյանը ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման միջոցառմանը 11/29/2024   16:48 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 11/29/2024   16:44 Վերին Լարսի անցակետն, ամենայն հավանականությամբ, կբացվի մեկ ժամվա ընթացքում. Հակոբյան 11/29/2024   16:42 Հարձակում իսրայելական ավտոբուսի վրա. 9 վիրավոր կա 11/29/2024   16:42 Սուրեն Պապիկյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին 11/29/2024   16:33 ՔՊ խմբակցության նիստին ընդառաջ՝ Հովիկ Աղազարյանը դեռ որոշում չունի մանդատը դնել-չդնելու հետ կապված 11/29/2024   16:30 «Սրբազան Պայքարը» մեկ օրվա, մեկժամյա կամ մեկ պահի իրադարձություն չէ, այն շարունակվելու է մինչև հաղթական ավարտ..և չի ուշանալու. Բագրատ սրբազան 11/29/2024   16:24 Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ 11/29/2024   16:18 ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար կոմիտեում 11/29/2024   16:12 Սիրիայի զինված ուժերը հակահարձակում են իրականացնում Հալեպում և Իդլիբում 11/29/2024   15:43 Մոսկվան չի հրաժարվում Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական. Գալուզին 11/29/2024   15:42 «Թոխմախի Մհերի» որդուն պատկանող տարածքը, ստեղծագործական և մարզական ՀԿ-ների տարածքները՝ կռվախնձոր 11/29/2024   15:28 Ինչպես ստացվեց, որ ՀՀ անձնագիր կրող 120 000 մարդ մեկ օրում դադարեցին լինել ՀՀ քաղաքացիներ, ինչպես են ԼՂ անձնագրով ոմանք պաշտոնավարում ՀՀ-ում. Հարց ՆԳ փոխնախարարին 11/29/2024   15:27 Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի հետ ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ. Գալուզին 11/29/2024   15:20 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Էդգար Արսենյանը 11/29/2024   15:12 Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 11/29/2024   15:10 Իտալիայում համընդհանուր գործադուլ է 11/29/2024   15:02 Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգումը պետք է ավարտվեր հոկտեմբերի 6-ին, իսկ նոյեմբերն արդեն ավարտվում է, բայց կամուրջը փակ է 11/29/2024   14:55 Կրեմլը Հալեպում տիրող իրավիճակն անվանել է ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ 11/29/2024   14:41 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 11/29/2024   14:37 Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 11/29/2024   14:31 Վրաստանում ցույցերի ժամանակ ԶԼՄ-ների շուրջ 20 ներկայացուցիչ է վիրավորվել 11/29/2024   14:26 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում 11/29/2024   14:19 Մեր ու մեր երեխաների կյանքի, անվտանգության համար ենք պայքարում. Արզումանյան 10 հասցեի վթարային շենքի բնակիչները պահանջում են տարհանել իրենց 11/29/2024   14:00 Սիրիայում ուսանողական քաղաք է գնդակոծվել, կան զոհեր 11/29/2024   13:50 Պրոքսիներով պատերազմը Իրանի մոտ բավական լավ է ստացվում. Լիբանանի տարածքում Իսրայելին պարտության մատնեց՝ առանց հարվածելու. Բալասանյան (տեսանյութ) 11/29/2024   13:39 Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում 11/29/2024   13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը 11/29/2024   13:05 Սերբիայում ապաստարաններ են պատրաստում 11/29/2024   12:59 Օրերս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 11/29/2024   12:51 Հանդիպակաց գոտիով երթևեկած MAN ավտոբուսի վարորդը ազատվել է աշխատանքից. Հայկ Կոստանյան
11/29/2024   13:39 Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում 11/28/2024   19:29 Սխալ են լսել, ես նման բան չեմ ասել․ Գեղամ Նազարյանը բոլորին սխալ հասկացող որակեց․ MediaHub 11/28/2024   23:09 Ուրոլոգը նշել է իդեալական սնունդը տղամարդկանց սեռական առողջության համար 11/28/2024   20:30 Ադրբեջանը պատրաստվում է ագրեսիայի ու կանխավ սլաքներ ուղղում Հայաստանի դեմ 11/28/2024   13:41 «Ավելի հայրենասեր մարդ, քան ես եմ՝ չեմ պատկերացնում․ զարթուցիչս էլ ՀՀ հիմն է»․ «այսքանն ասելու համար ինձ պետք է կանգնեցնեի՞ք․․․ հիմնը միացնենք՞»․ Քոչարյանը հեգնեց դատավորին 11/28/2024   08:18 Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալի»․ «Հրապարակ» 11/29/2024   17:32 Պարոն Փաշինյան, Լեռնային Ղարաբաղը քո համար նույնն է, ինչ Ուզբեկստանը կամ Տաջիկստանը, ի՞նչ իրավունքով ես խոսում Ղարաբաղի փոխարեն. Նորատ Տեր–Գրիգորյանց 11/28/2024   21:07 Փաշինյանը կարող է գործող տղամարդ չինովնիկներին վաղն ասել՝ հղիության թեստ հանձնեք, չկասկածեք՝ 10-ից 9-ը կհանձնի. ՔՊ-ն Գյումրիում շանս չունի. Արթուր Համբարձումյան 11/29/2024   18:43 Ես նախկին զինվորական եմ, կոչում ունեմ, ուզում եմ իմանալ՝ ես որտեղի՞ քաղաքացի եմ, հանուն ինչի՞ եմ ծառայել ու վիրավորվել եւ ո՞ւմ հրամանով է ինձ շնորհվել մայորի կոչում. Մոսիյան 11/28/2024   23:37 Դերասան Գնել Սարգսյանն ուղիղ եթերում հայտարարեց ՔՊ-ի շարքերը լքելու մասին 11/27/2024   22:33 Մոսկվայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 11/28/2024   16:27 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում 11/28/2024   21:33 Փաշինյանը տպավորիչ է որակել պաշտոնից ազատված Ռուստամ Բադասյանի կենսագրությունը (տեսանյութ) 11/28/2024   22:53 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/28/2024   16:07 Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին, Քոչարյանի նկատմամբ դատարանը նկատողություն հայտարարեց 11/28/2024   08:22 Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» 11/28/2024   12:25 Դատավոր Սարգիս Պետրոսյանն ընդունեց՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու եղել է․ չհստակեցրեց՝ մասնակցել է արդյոք 2008թ մարտի 1-ի իրադարձություններին, թե՝ ոչ 11/28/2024   14:32 ԲԴԽ նախագահ կրկին չընտրվեց․ պարտականությունները կշարունակի կատարել Կարեն Թումանյանը 11/28/2024   22:35 ՔՊ-ականները կամավոր գնում են ինքնաոչնչացման 11/29/2024   15:28 Ինչպես ստացվեց, որ ՀՀ անձնագիր կրող 120 000 մարդ մեկ օրում դադարեցին լինել ՀՀ քաղաքացիներ, ինչպես են ԼՂ անձնագրով ոմանք պաշտոնավարում ՀՀ-ում. Հարց ՆԳ փոխնախարարին

«Խաղաղության դարաշրջանը» ինքնակործանման եւ հայասպան միֆ է, բայց կա փրկության բանաձեւ. Ռուբեն Մելքոնյան 10/03/2022   16:23  |  Մեկնաբանություն

Ինչպես երեկ տարածված սահմռկեցուցիչ տեսանյութը, այնպես էլ թշնամու մինչ այդ արած համանման քայլերը ևս մեկ անգամ փաստում են, որ Ադրբեջանը Հայաստանի և հայության դեմ վարում է ԳԵՆՈՑԻԴԱԼ պատերազմ. դա նաև Թուրքիայի ձեռագիրն է: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը .

«Ադրբեջան և Թուրքիա պետություններն ու դրանց քաղաքական-պետական գործիչները ցեղասպան մտածողության բացահայտ կրողներ են. սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի մասին մասնագետները խոսում, գրում և բարձրաձայնում են բոլոր հնարավոր մեթոդներով: Տասնյակ անգամներ պնդել ենք, որ «խաղաղության դարաշրջանը» ինքնակործան և հայասպան միֆ է. այս գիտականորեն ապացուցված ճշմարտության հասցեատերը մեր հասարակությունն է, իսկ ներկայիս իշխող ուժը ինձ համար վաղուց դուրս է Հայաստանանպաստ ցանկացած գործընթացի շրջանակներից:

Ցեղասպան և բառիս բուն իմաստով կացնային մտածողությամբ ալիևներին ու համանման մարդասպաններին զսպելու մի մեթոդ կա մեր տարածաշրջանում` համարժեք ու անհամաչափ պատասխանը և դա անելու ընդունակության գիտակցումը թշնամու կողմից: Այսինքն` այն, ինչ արել են իրական իրատես հայերը դարեր շարունակ, ինչ արել են Անդրանիկը, Նժդեհը մեկ դար առաջ և ինչ անում էր «թալանված» և «80-ականների զենքով կռվող» հայկական բանակը ընդամենը 5 տարի առաջ` մինչև կործանարար 2018-ը: 1000 տարի է այսպիսին են ապրելու և խաղի կանոնները մեր տարածաշրջանում` թուրքերի «հարևանությամբ»: Հային սպանելու մտածողությունը որպես իր ինքնության առանցք համարող ադրբեջանցիների հետ շփվելու ամենապարզ ու ռացիոնալ մեթոդը կարող է բանաձևել Արցախի ցանկացած գյուղի տարեց և փորձառու պապիկ` ձեդո: Պատմությունը ապացուցել և հիմա էլ ապացուցում է, որ Արևելքում բառիս բուն իմաստով ապրելու համար պետք է ապավինել ժողովրդական իրական իմաստության բանաձևի և ինքնապաշտպանության բնազդի կրող նժդեհներին, ձեդոներին, այլ ոչ թե «խաղաղության մունետիկներին» կամ լիպարիտյաններին:

Հիմա խաղաղասեր «պրագմատիկները» այսահարված կհարցնեն` փաստորեն թուրքերի և ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցություն հնարավոր չէ՞. ո´չ, կպատասխանեմ ես, որովհետև 21-րդ դարում մահապատիժներ, հայ զինվորների դիակների անդամահատում անողների հետ խաղաղություն հնարավոր չէ և երբեք չի էլ եղել: Անգամ ԽՍՀՄ-ում դա չի ստացվել և սովետական «հայ-ադրբեջանական խաղաղության պրոյեկտը» տապալվել է, վկան` Սումգայիթը: Բացի այդ, «պրագմատիկները» ծանո՞թ են ադրբեջանական կրթական համակարգին. հենց այս պահին այդ համակարգը նոր դահիճներ, հայատյացներ է կրթում, այսինքն` խաղաղություն նույնիսկ տեսանելի ապագայում հնարավոր չէ:

Իսկ միջազգային կառույցների և այլնի զսպող, քննադատող հայտարարություններին անսալը և հավատալը «թղթե շերեփի» կործանարար մտածողության վերադարձ է և ուրիշ ոչինչ: Այս առումով ուզում եմ կիսահռետորական հարց տալ. երբևիցե կարդացե՞լ եք Հայոց ցեղասպանությունը հենց այդ տարիներին դատապարտող տարբեր երկրների դեսպանների, միսիոներների, մտավորականների, կառույցների հայտարարությունները, զեկույցները և այլն: Դրանք տասնյակ եթե ոչ հարյուրավոր գրքերով են արտացոլված և ի՞նչ` դա օգնե՞ց դիցուք Մուշի կամ Վանի հայերին, որոնք հավատացին ոչ թե Անդրանիկին, այլ ժամանակի խաղաղության քարոզիչներին: Չի օգնել Մուշի հայերին, չի օգնելու նաև Ջերմուկի հայերին: Նմանատիպ «զսպող» հայտարարությունների, բանաձևերի մասին Էրդողանը տարիներ առաջ բառացի ասել է. «դրանք իմ մի ականջից մտնում են, մյուսից դուրս գալիս»: Իսկ միջազգային տարատեսակ բանաձևերին և հայտարարություններին կարծես թե իրական պատժամիջոցներ չեն հետևում և ադրբեջանական նավթը շարունակում է գերակա մնալ «քաղաքակիրթ աշխարհի» իրական քաղաքական շահերի և քայլերի ծիրում:

Արևելքում ու Հայաստանում ապրելու բանաձևը հստակ է` մերժել «թղթե շերեփի» գաղափարը, խաղաղությանը հավատացող Գրիգոր Զոհրապի քաղաքական միամտությունը կամ կուրությունը և այդ ամենի նորօրյա ու էլ ավելի ապաշնորհ, հակապետական ոճով կրողներին: Հույսը դնել միայն իրական զսպող մեխանիզմների, համարժեք պատասխանի և դրան պատրաստ լինելու վրա: Կա ելք և այդ ելքը 1000 տարի նույնն է` եթե ուզում ես ապրել, ապա լսիր և ապրիր Նժդեհի, Անդրանիկի և արցախցի ձեդոյի պես, այլապես կկրկնվի նույն սցենարը, երբ 1915-ին քաղաքակիրթ աշխարհը դատապարտեց ցեղասպան Թուրքիային և հետո` 1923-ին այդ նույն քաղաքակիրթ աշխարհը Լոզանում պայմանագիր ստորագրելով սեղմեց դրա արյունոտ ձեռքը:

Հ.Գ. Երկու տարի առաջ Երևանում շենքերի պատերին հայտնվեց ուշագրավ գրություն` «կարդա Նժդեհ, փրկիր կյանքեր»: Այս կարգախոսը խորհրդանշական գերխտացումն է Հայաստանի և հայության ապրելու բանաձևի, ուստի այն կարելի է վերաձևակերպել` «կարդա Նժդեհ, փրկիր ինքդ քեզ և Հայաստանը»»:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]