ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դրված է պետության գոյության հարցը, պետք է գնալ ծայրահեղ քայլերի. Ստեփան Դանիելյան 10/03/2022 17:46 | ԼՐԱՀՈՍ
«Բնականաբար, պատահական չէ «Հայկական ժամանակ»-ով նման թեզերի արտահոսքը, դա ամենեւին էլ արտահոսք չէ, այլ ուղիղ տրված ինֆորմացիա է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը անդրադառնալով ՀԺ-ով իրականացված արտահոսքին, որտեղ 5 կոտով ներկայացվում են Ադրբեջանի պահանջները Հայաստանից:
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ»-ի կայքում «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հոդվածում, որտեղ հղում անելով անանուն աղբյուրին, նշվում է թե Ադրբեջանը 5 պահանջ է ներկայացրել։ Այն է՝ ԼՂ պաշտպանության բանակի լուծարում, ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի, այսինքն՝ 0 կարգավիճակով: Միջանցք Հայաստանի տարածքով: Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Ստեփան Դանիելյանն ասում է՝ մեկ բան է այս ամենը քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, մեկ այլ բան՝ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների ու վերադասավորումների: Քաղաքագետը շեշտում է՝ վերջին, ավելի լայն համատեքստում Ադրբեջանի այդ պահանջները հեռուն գնացող նպատակներ են հետապնդում եւ առնչվում են ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի շահերին: «Պետք է հաշվի առնենք, որ այս ամենում ուղղղակիորեն ներգրավված է ԱՄՆ-ը, մենք Ադրբեջանի այդ պահանջները պետք է դիտարկենք աշխարհաքաղաքական շահերի համատեքստում: Ադրբեջանը ուզում է միջանցք, որը չի վերահսկվի Հայաստանի կողմից: Իրենք թուրքական պետությունների գագաթնաժողովին ուղղակի ասացին, որ այդ կետում հատվում է թուրքական աշխարհը: Դրանում, բնականաբար, շահագրգռված է Թուրքիան, շահագրգռված են արեւմտյան երկրները: Այս ռուս-ուկրաինական պատերազմի կոնտեքստում մտնում են Կենտրոնական Ասիա՝ մինչեւ Չինաստան: Սա մի հարցն է, այսինքն Ռուսաստան-Արեւմուտք մրցակցությունը դրսեւորվում է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում եւ մենք տեսնում ենք, որ կողմերը իրենց ցանկալի լուծմանն են փորձում տանել գործընթացները: Նախկինում Ռուսաստանն էր, հետո Բրյուսելը, հիմա տեսնում ենք՝ ԱՄՆ-ը: Տեսնում ենք նաեւ ՌԴ ԱԳ նախարարության նյարդային արձագանքը, այսինքն, այս մրցակցությունը պարբերաբար բերում է սահմանային լարումների եւ սպառնում է պատերազմական գործողությունների վերածվել: Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ սա Իրանի համար գոյության խնդիր է,
Իրանը չի կարող մի կողմ քաշված մնալ: Մենք տեսնում ենք նաեւ Հնդկաստանի արձագանքը, որը զենք է վաճառում, այսինքն , տեսնում ենք, որ սա գլոբալ աշխարհաքաղաքական մի բան է»,-բացատրում է Ստեփան Դանիելյանը:
Քաղաքագետի խոսքով, ստեղծված իրավիճակում պետք է հասկանալ, թե որքանով են մարտական տրամադրված կողմերը, ինչպես իրեն կդրսեւորի Իրանը, որքանով Հայաստանը կկարողանա իր ազգային շահերից բխող դիրքորոշում ցուցաբերել՝ ազգային շահերից ելնելով հստակեցնել իր արտաքին քաղաքականությունը: Ըստ Դանիելյանի, այս հարցերի պատասխանները չունենք, բայց ակնհայտ է մի բան, որ Ադրբեջանը միայնակ չի գործում եւ այդ պահանջները միայն ինքը չի որոշում, դրանք որոշում է ոչ միայն Թուրքիայի, այլեւ ավելի ուժեղ խաղացողների հետ:
Անդրադառնալով Հայաստանի անելիքին, Ստեփան Դանիելյանն ասաց, որ եթե դրված է պետության գոյության հարցը, ապա պետք է գնալ ծայրահեղ քայլերի. «Օրինակ, Իրանի հետ Սյունիքում զորավարժություններ կազմակերպել կամ ավելի սերտ հարաբերությունների գնալ Իրանի, Հնդաստանի եւ այն երկրների հետ, որոնք պատրաստ են Հայաստանի հետ համագործակցության եւ չնայել, թե դրսից արձագանքը ինչպիսին կլինի: Պետք է գնալ ծայրահեղ քայլերի: Հիմա, Հայաստանի իշխանությունները որքանո՞վ են դրան պատրաստ, իրենց պետք է հարցնել: Ես չգիտեմ, թե Ռուաստանը ինչի է պատրաստ՝ հաշվի առնելով ուկրաինական խնդիրը»-ասաց Ստեփան Դանիելյանը:
Քաղաքագետը չբացառեց, որ մոտ ապագայում Ռուսաստանը կարող է պատերազմ հայտարարել Ուկրաինային եւ հատուկ օպերացիան պաշտոնական պատերազմով փոխարինել, ինչը կենթադրի բոլորովին այլ զինատեսակների գործադրում եւ այլ օբյեկտների խոցում: Թե այս ամենը ինչի կվերածվի եւ դրանով պայմանավորված, Ռուսաստանին ինչպես կվերաբերվեն նույն Ադրբեջանը, Թուրքիան եւ մյուսները, դժվար է ասել: Քաղաքագետը չի բացառում, որ Ռուսաստանի գործողությունների հնարավոր փոփոխությունը կանդրադառնա նաեւ հայ-ադրբեջանական հարաբերություններում զարգացումների վրա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան