ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
1919-20 թթ քարտեզներ գոյություն չունեն․ դրանք Ադրբեջանի պատկերացումներն են՝ Փարիզի վեհաժողովից առաջ,որտեղ Հայաստանն ընդամենը 12 հազար քառ. կմ տարածք էր ներկայացվում. Մելքոնյան 10/03/2022 20:48 | ԼՐԱՀՈՍ
Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված 1919-20 թթ քարտեզներ, որպես այդպիսին, գոյություն չունեն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀԺ-ի կայքում հրապարակված հոդվածին, որտեղ խոսվում է Ադրբեջանի պահանջների մասին եւ ի թիվս այլ պահանջների նշվում է սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը 1919, 1920 թվականի քարտեզներով իրականացնելու մասին։
Պատմական փաստերը ներկայացնելով՝ Աշոտ Մելքոնյանն ասաց․ «1920 թ-ի օգոստոսի 10-ի Սեւրի դաշնագրով որոշվում էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման խնդիրը պետք է լինի կողմերի համաձայնությամբ՝ շահագրգիռ հանձնաժողովների աշխատանքի արդյունքում։ Ինչպես հայտնի է, 1918 թ-ի վերջին, Հայաստանի Հանրապետությունը Փարիզի վեհաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել, իսկ Ադրբեջանը նման հրավեր չի ստացել։ Ադրբեջանի պատվիրակությունը մեկնել էր Փարիզ՝ իր հետ տանելով մտացածին քարտեզներ՝ Ադրբեջանի սահմանների վերաբերյալ իրենց պատկերացումներով։ Այդ քարտեզները, մեղմ ասած, ֆանտազիայի ժանրից էին, դրանցում որպես Հայաստան, ըստ էության 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք էր ներկայացվում»։
Մանրամասնելով, պատմաբանը նշեց՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ համաձայնեցված, ցանկանում էր Հայաստանը թողնել 1918 թվականի հուլիսի 4-ի Բաթումի պայմանագրի սահմաններով, ըստ որի, Հայաստանի տարածքը պետք է դառնար 12 հազար քառակուսի կիլոմետր՝ Սեւանա լճի արեւմտյան եւ հարավ-արեւմտյան ափերից մինչեւ Արաքս գետը, ընդ որում, դրանով նույնիսկ Շիրակը չէր նախատեսվում Հայաստանի կազմում։ «Ըստ երեւույթին, մենք կլսենք , որ թուրքական կողմն էլ այդ տարածքների նկատմամբ հավակնություն հանդես կբերի։ Երբ Ադրբեջանը օրակարգ է բերում 1918-20 թթ քարտեզների գաղափարը, նկատի ունի այդ մտացածին, կեղծ քարտեզները, որոնք ոչ թե միջազգայնորեն ճանաչված քարտեզներ են, այլ Ադրբեջանի պատկերացումները, թե Փարիզի վեհաժողովից հետո ինչպիսի սահմաններ պետք է նախատեսվեր Ադրբեջանի համար։ Այդ քարտեզները որեւէ իրավական հիմք չունեն եւ Ադրբեջանի պատկերացումների արտացոլանքն են»,-ընդգծեց Աշոտ Մելքոնյանը ։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ»-ի կայքում «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հոդվածում, որտեղ հղում անելով անանուն աղբյուրին, նշվում է թե Ադրբեջանը 5 պահանջ է ներկայացրել։ Այն է՝ ԼՂ պաշտպանության բանակի լուծարում, ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի, այսինքն՝ 0 կարգավիճակով: Միջանցք Հայաստանի տարածքով: Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Աշոտ Մելքոնյանն արձանագրում է՝ Հայաստանի նկատմամբ լուրջ ճնշում է կիրառվում, եւ թուրք-ադրբեջանական տանդեմը այդ առումով ցանկանում է ստանալ ՌԴ-ի համաձայնությունը։
Ինչ վերաբերվում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններին եւ այն փաստին, որ Ադրբեջանը իրեն չի ճանաչում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, Աշոտ Մելքոնյանը, կրկին հղում անելով պատմական փաստերին, ասաց․«Ինչպես հայտնի է, 1918-20 թթ-ին Արցախը հռչակեց իր անկախությունը։ 1918 թվականի ամառվանից իշխանության մարմին հռչակվեց Արցախի ժողովրդական կառավարությունը եւ Ազգային խորհրդի բոլոր 10-ը որոշումներով հայտնեց իր կամքը՝ Հայաստանին անվերապահորեն միանալու վերաբերյալ։ 1919 թվականի հուլիսին, անգլիացիների միջամտությամբ, ժամանակավոր որոշում կայացվեց Խոսրովբեկ Սուլթանովի իշխանությանը առժամանակ ենթարկվելու վերաբերյալ, որը շատ կարճ տեւեց։ 1920 թվականի մարտին ադրբեջանցիները Շուշիում կազմակերպեցին հայկական կոտորածներ, ժողովուրդը ապստամբեց եւ 1920 թ ապրիլի 25-ին Ազգային խորհրդի 9-րդ համագումարը երկրամասը հռչակեց Հայաստանի Հանրապետության մաս, որտեղ արդեն կանգնած էին Նժդեհի եւ Դրոյի զորքերը, որոնք Կապանից եւ Գորիսից մտել էին Արցախի տարածք։ Ադրբեջանը նկատի ունի 1920 թվականի հուլիսին 11-րդ կարմիր բանակի հետ իրենց ներխուժումը Զանգեզուրի տարածք եւ 11-րդ կարմիր բանակի օկուպացրած տարածքը ներկայացնում է որպես Ադրբեջանի մաս՝ Ադրբեջանական Խորհրդային Հանրապետություն, այնինչ, նման բան գոյություն չունի։ 1920 թ-ի օգոստոսի 10-ի Թիֆլիսի համաձայնագրով Արցախը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը ճանաչվել են հայ-ադրբեջանական վիճելի տարածք, որի երաշխավորը պետք է համարվեր Ռուսաստանը՝ մինչեւ խնդրի վերջնական կարգավորում։ Ադրբեջանցիները 11-րդ կարմիր բանակի օկուպացիան փորձում են ներկայացնել ՝ իբրեւ թե Ադրբեջանին այդ տարածքների միացում, ինչը իրականության հետ բացարձակապես կապ չունի»։
Աշոտ Մելքոնյանի խոսքով, փաստը, որ Ադրբեջանը ՀՀ տարածք ներխուժելուց հետո չի համաձակվում կոնկրետ բնակավայրեր ռազմակալել, հուշում է այն մասին, որ նա միջազգային հանրության դիրքորոշումից զգուշանում է, այլապես դա կաներ, ուստի ընտրել է Հայաստանին վախեցնելու մարտավարությունը։ «Եթե նրանք մտնեին Ջերմուկ, ինչպես պետք է մեր դաշնակիցները, ընդհուպ մինչեւ միջինասիական հանրապետությունները, հայտարարեին թե քանի որ դելիմիտացիա-դեմարկացիա չի եղել, չենք կարող ասել, դա ում տարածքն է։ Սա է պատճառը, որ Ադրբեջանն ընտրել է մեզ վախեցնելու եւ ստիպելու, որ մենք մեր ձեռքով ադրբեջանամետ որոշում կայացնենք, որը երբեք թույլ տալ չի կարելի եւ այդ կրավորական վարքագիծը միմյան մեր դեմ է աշխատելու։ Վերջին շրջանում, հատկապես Արեւմուտքի ակտիվացման , Իրանի ակտիվացման պայմաններում Ադրբեջանը հասկացել է, որ այդ մեծ ոսկորը չի կարող կուլ տալ եւ , որ այն իր կոկորդին կանգ կառնի, ուստի, չպետք է կրավորական վարքագիծ դրսեւորել, մեր ժողովուրդը պետք է հաստատակամ լինի։ Այսպես չի կարող շարունակվել »,-եզրափակեց Մելքոնյանը ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ