ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեպքը 90% ճշգրտությամբ տեղի է ունեցել Իշխանասարի հատվածում, զինվորների մարմինների նույնականացումը գրեթե ավարտված է.Զոհրաբյան 10/03/2022 14:14 | ԼՐԱՀՈՍ
Երեկ համացանցում տարածվեց տեսանյութ, թե ինչպես է թշնամին գնդակահարում գերեվարված հայ զինծառայողներին։«Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր տեղեկություններով, դեպքը, 90% ճշգրտությամբ, տեղի է ունեցել Իշխանասարի հատվածում, թեև շատ փորձագետներ առաջին հայացքից պնդում էին, որ այն տեղի է ունեցել Ջերմուկի հատվածում: Ադրբեջանական վայրագությունների հետևանքով զոհված հայ զինվորների մարմինների նույնականացումը գրեթե ավարտված է, սակայն մանրամասներ դեռևս հայտնի չեն.
Շատ ծնողներ են ինձ զանգում և ասում, որ իրենց որդում ճանաչել են տեսանյութում, կամ էլ ենթադրում են, որ իրենց որդին է, բայց դիակները չեն ստացել: ԳՇ ներկայացուցիչները նույնպես ասացին, որ կան հատվածներ,որտեղ մենք ունենք դիակներ, բայց ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերցնել մարմինները, այսինքն՝ մենք չենք կարող բացառել, որ զոհերը թիվը շատ ավելի մեծ է, քան հրապարակած 207-ը»,-ասաց Զոհրաբյանը:
ԱԺ նախկին պատգամավորը շեշտեց՝ սա Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություն է, իսկ հայկական կողմը, խաղաղություն մուրալու փոխարեն, պետք է անի ամեն ինչ՝ ռազմական հանցագործներին պատժելու համար.
«Նիկոլ Փաշինյանը, թվիթթերում լացելու փոխարեն, պետք է հստակ քայլեր ձեռնարկեր՝ պատասխանատուներին պատժելու համար: Միջադեպի հաջորդ օրը Արարատ Միրզոյանը հանդիպում է Բայրամովի հետ՝ քննարկելու խաղաղության պայմանագրի տեքստը, նման ռազմական հանցագործությունից հետո գոնե, որպես քայլ, հայկական կողմը պետք է հրաժարվեր այդ հանդիպումից, բայց իրենք կրկին վազում են խաղաղության մուրալու: Անգամ նման հրապարակային գնդակահարությունից հետո՝ հասարակության մի մեծ հատված շարունակում է մնալ անտարբեր, անհաղորդ, սրանք փաստեր են, որոնք գուժում են հանրային լուրջ կոլապսի և պետականության ավարտի մասին»,-ասաց Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին՝ Նաիրա Զոհրաբյանը նկատում է.
«Միջազգային հանրությունը սիրում է միայն ժամերով ժողովներ անել: Մենք տեսանք կոնգրեսականների, որոնք արձագանքեցին, առաջիկայում Եվրոպառլամենտի մի քանի պատգամավորներ ևս աղմուկ կբարձրացնեն, բայց այս ամենն առ ոչինչ է, եթե քո իշխանությունը գնում է ռազմական հանցագործի հետ հանդիպման: Երբ միջազգային հանրությանը պահանջներ ես ներկայացնում, իրենց անմիջապես հակադարձում են՝այո, ճիշտ եք, բայց ձեր վարչապետը գնում է ռազմական հանցագործի հետ խաղաղության պայմանագիր կնքելու, այնպես որ, առաջին «պրետենզիաները» ուղղեք ձեր իշխանությանը, նոր միջազային հանրությանը, այստեղ իրենք իրավացի են»,-ասաց նա:
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ադրբեջանական վայրագություններին հստակ գնահատական տալու փոխարեն, թվիթերյան իր էջում գրել էր թե ադրբեջանցիների դեմ կատարված ենթադրյալ «ռազմական հանցագործությունների մասին» տեսանյութ է ստացել, որը պետք է ուսումնասիրվի:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ի տարբերություն հայկական կողմի՝ Ադրբեջանը շատ հետևողական է նաև տեղեկատվական դաշտում և ֆեյք վիդեոները հավաքել են ու դրանցով ողողել են միջազգային կառույցները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ