ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քիչ առաջ անդրադարձա ձախողված դիվանագիտության հարցին, ու հիմա ստիպված եմ անդրադառնալ ձախողված «խաղաղությանը»․Փորձագետ 10/03/2022 14:52 | Մեկնաբանություն
Քիչ առաջ անդրադարձա ձախողված դիվանագիտության հարցին, ու հիմա ստիպված եմ անդրադառնալ ձախողված «խաղաղությանը»։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ խաչատրյանը։
«ՀՀ դե ֆակտո վարչապետին պատկանող թերթը, հղում կատարելով հավաստի աղբյուրին՝ նույնն է թե թերթի տիրոջը, հրապարակել է մի հոդված, որտեղ նշվում է, թե ինչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից՝ հակառակ պարագայում սպառնալով պատերազմով․
- ԼՂ պաշտպանության բանակի լուծարում
- ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
- Միջանցք Հայաստանի տարածքով
- Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)
- Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Ընթերցողն ինքն իրեն թող հարց տա, սրանից խաղաղության հո՞տ է գալիս։ Որևէ նորմալ հայ պատրա՞ստ է բավարարել այս պահանջները։ Իսկ եթե ենթադրենք, որ հայկական կողմը դա բավարարի, որոնք են լինելու Ադրբեջանի հաջորդ պահանջները։
44-օրյա Պատերազմից անմիջապես հետո փորձագիտական շրջանակները համառորեն պնդում էին, որ պետք է հրաժարվել խաղաղության կեղծ օրակարգից և ողջ պետական, քաղաքական և համազգային ներուժը համախմբել՝ պատրաստվելու համար անխուսափելի նոր պատերազմին։ Դրա համար հարկարվոր էր ասֆալտի փոխարեն ԱԹՍ-ներ գնել, ոստիկաններին և պետական համակարգին տրվող պարգևավճարների փոխարեն՝ ՀՕՊ համակարգեր, ընդդիմության ակտիվիստներին ձերբակալելու փոխարեն, փորձել համախմբում կազմակերպել, Սփյուռքի կարկառուն դեմքերի մուտքը հայրենիք փակելու փոխարեն՝ օգտագործել նրանց ներուժը աշխարհում հայկական խոսույթը ընկալելի դարձնելու նպատակով։
Բազմիցս նշել ենք, որ Սև լիճի համար պատերազմը բացառողը ստիպված է լինելու պատերազմել Սևանա լճի համար, Իշխանասարի բարձունքների հանձնումից հետո ստիպված ենք լինելու Սիսիանի շուրջ խրամատներ փորել, իսկ Ալ լճերի հատվածը հանձնելով հակառակորդը կախվելու է Վարդենիսի և Ջերմուկի գլխին։
Բազմիցս նաև նշվել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված այլ զիջումները միայն գրգռելու են Ադրբեջանի ախորժակը․ դրանց թվում Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը, «անկլավների» թեմայի հրապարակայնացումը, Հայաստանում և Արցախում մի շարք բնակավայրերի հանձնումը՝ Շուռնուխ, Խծաբերդ ու Հին Թաղեր և այլն, ականապատման քարտեզների հանձնում, որևէ պայմանագրով չնախատեսված՝ 1-ին պատերազմի դիերի հանձնում, դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ, Արցախի ԶՈՒ փաստացի լուծարման գործընթացի մեկնարկ և այլն։ Այս գործընթացներից շատերը ՀՀ իշխանությունները ոչ միայն սկսել են՝ Ադրբեջանի պահանջով, այլև ամեն կերպ փորձել են արդարացնել դրանք՝ տարբեր քարոզչական միջոցներով ապահովելով դրանց հանրային ընկալումը։
Բոլոր քննադատությունների պատասխանը մեկն էր․ «մենք ունենք ժողովրդից ստացած մանդատ՝ հաստատելու խաղաղություն, կամ, կարճ ասած, ինչ ուզում, դա էլ բանակցում ենք»։ Իսկ հիմա այդ նույն մարդիկ անմեղ հայացքով հանգիստ բացատրում են հայ հասարակությանը, որ իրենց տված «խաղաղության մանդատը», առ ոչինչ է, որովհետև, «պարզվեց» Ադրբեջանը ագրեսիվ և ծավալապաշտական պետություն է, այլ ոչ թե «կիրթ և գրագետ» գործընկեր։
Այդ ընթացքում մենք կորցրեցինք դիրքեր, զորքեր, և իհարկե, ժամանակ․․․
Հ․գ․ Դեռ մեկ ամիս առաջ դե ֆակտո վարչապետը հայտարարում էր, որ իր պատկերացմամբ բոլոր երկրները խաղաղություն են ուզում՝ այդ թվում Ադրբեջանն ու Թուրքիան․․․ Ակնհայտ է, որ նա շատ լավ պատկերացնում էր Ադրբեջանի ուզած «խաղաղության» գինը, ուրեմն ինչո՞ւ էր այնուամենայնիվ նման հայտարարությամբ հանդես գալիս․․․»,-գրել է նա։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից